(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0008.240209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 02 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60609084
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
18 փետրվարի 2009 թվականի N 8-Ն
i
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138.8-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Երևանի ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացու վերաբերյալ վերջին երեք տարում Երևան քաղաքում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը համաձայն կից հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկանքը դիմումատուին չի տրամադրվում, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138.8-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի պահանջին:
Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2009 թ. փետրվարի 18-ի
թիվ 8-Ն որոշման
_________________________________________________________________
(տեղեկանքը տրամադրող լիազոր մարմնի անվանումը)
ՏԵՂԵԿԱՆՔ
ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ___________ 20 թ. N_____
Քաղաքացի _______________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձնագիր` __________________, տրված` __________________________
(սերիան, համարը) (ամսաթիվը և ում կողմից)
վերջին երեք տարում մշտապես բնակվում է Երևան քաղաքում:
_________________________________________ ________________
(տեղեկանքը տրամադրող լիազոր մարմնի ղեկավարի (ստորագրությունը)
անունը, ազգանունը)
Կ. Տ.