Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0179.270209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2009 թվականի N 179-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբի 2009 թվականի փետրվարի 13-ի նիստի արձանագրային որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կողմից տնտեսավարող կազմակերպության սեփական կապիտալում ներդրում իրականացնելու նպատակով 2009 թվականի առաջին եռամսյակում հիմնադրամին տրամադրել 125,000.0 հազ. դրամի չափով բյուջետային վարկ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)` առանց գրավի, տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով` վարկային պայմանագրում նախատեսելով, որ նշված վարկի մարումը հիմնադրամի կողմից իրականացվելու է հիմնադրամի հաշվին` այդ վարկի մարման համար նպատակային մուտքերի ստացման կամ հիմնադրամի գործունեության արդյունքում բավարար չափով դրամական միջոցների ազատ մնացորդի առաջացման դեպքում:

(1-ին կետը փոփ. 11.06.09 թիվ 656-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել հսկողություն հիմնադրամի կողմից բյուջետային վարկի մարման համար սույն որոշման 1-ին կետում նշված պայմանների առաջացման դեպքում հիմնադրամի միջոցներից սույն որոշման 1-ին կետի համաձայն հիմնադրամին տրամադրված բյուջետային վարկի մարման գծով միանվագ կամ մաս-մաս վճարումների կատարման նկատմամբ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2009
N 179-Ա
Որոշում