Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ...

 

 

040.0377.170698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 1998 թվական թիվ 377

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել պետական գույքի մասնավորեցման գործարքների արդյունքների մասին տեղեկությունների հրապարակման կարգը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունիսի 17-ի թիվ 377 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը պետական գույքի մասնավորեցման գործարքների արդյունքների մասին տեղեկությունները հրապարակում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով` այդ գործարքներն ավարտելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2. Պարտադիր հրապարակման ենթակա են մասնավորեցման պետական գույքի մասին հետևյալ տվյալները`

ա) պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ամսաթիվը, համարը, մասնավորեցման ձևը, պետական գույքի անվանումը, հասցեն, պետական գույքը տնօրինողի անվանումը.

բ) ընկերությունների պետական բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման դեպքում այդ ընկերությունների աշխատավորական կոլեկտիվին, բաժնետոմսերի փակ տեղաբաշխման մասնակիցներին (եթե նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ), բաց բաժանորդագրության ենթակա բաժնետոմսերի քանակը, բաժնետոմսերի անվանական արժեքը, փաստացի բաժանորդագրության տոկոսը, բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին, բաժնետոմսերի փակ տեղաբաշխման մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի քանակը, ձևավորված կանոնադրական հիմնադրամի մեծությունը.

գ) պետական գույքի` մրցույթով (այդ թվում` միջազգային) մասնավորեցման դեպքում` մրցութային հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված մասնակցի առաջարկությունները.

դ) պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում աճուրդի աճը, մասնավորեցվող գույքի մեկնարկային և վաճառքի գները, լոտային աճուրդով մասնավորեցման դեպքում վաճառված լոտերի թիվը, լոտերի մեկնարկային և վաճառքի գները.

ե) պետական գույքի ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման դեպքում` վաճառքի գինը, օբյեկտի զբաղեցրած մակերեսը.

զ) անավարտ շինարարության օբյեկտի մասնավորեցման դեպքում` վաճառքի գինը.

է) ընկերությունների` նոր բաժնետոմսերի կամ փոխարկելի պարտատոմսերի թողարկման մասնավորեցման դեպքում` այդ ընկերությունների տեղաբաշխված բաժնետոմսերի տեսակները, քանակը և անվանական արժեքը, փոխարկելի պարտատոմսերի անվանական արժեքը և քանակը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.1998
N 377
Որոշում