040.0101.060209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 2009 թվականի N 101-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը, փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը և փրկարարական ծառայության ծառայողին տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը սահմանելու մասին» N 2323-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի հունվարի 29-ի
N 101-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2323-Ն որոշման
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
.___________________________________________________________________.
|NN | Պաշտոնը |Պաշտոնային |
|ը/կ | |դրույքաչափը |
| | |(դրամ) |
|___________________________________________________________________|
| I. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոն |
|___________________________________________________________________|
|1. |Վարչության պետ |41100-85600 |
|___________________________________________________________________|
| II. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ |
|___________________________________________________________________|
|2. |Բաժնի պետ |38840-68400 |
|____|______________________________________________|_______________|
|3. |Վարչության պետի տեղակալ |38840-68400 |
|____|______________________________________________|_______________|
|4. |Տարածքային վարչության պետ |38840-68400 |
|___________________________________________________________________|
| III. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ |
|___________________________________________________________________|
|5. |Տարածքային վարչության պետի տեղակալ |36600-58300 |
|____|______________________________________________|_______________|
|6. |Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ |36600-58300 |
| |հրշեջ ջոկատի հրամանատար | |
|____|______________________________________________|_______________|
|7. |Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար |36600-58300 |
|____|______________________________________________|_______________|
|8. |Բաժնի պետ |36600-58300 |
|____|______________________________________________|_______________|
|9. |Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ,|36600-58300 |
| |հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ | |
|____|______________________________________________|_______________|
|10. |Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ |31100-50100 |
|____|______________________________________________|_______________|
|11. |Լաբորատորիայի պետ |31100-50100 |
|___________________________________________________________________|
| IV. Փրկարարական ծառայության միջին պաշտոններ |
|___________________________________________________________________|
|12. |Խմբի պետ |30000-39300 |
|____|______________________________________________|_______________|
|13. |Ջոկի հրամանատար |30000-39300 |
|____|______________________________________________|_______________|
|14. |Ավագ փրկարար |30000-39300 |
|___________________________________________________________________|
| V. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ |
|___________________________________________________________________|
|15. |Փրկարար |30000-34800 |

«: