040.0365.160698
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 1998 թ. թիվ 365
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1998 թվականի հունիսի 22-25-ը Երևանում հայ-ուկրաինական գործարար համաժողովի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հայ-ուկրաինական գործարար համաժողովի նախապատրաստական միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը հատկացնել 7 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին:
Նշված ծախսերը կատարել «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետին համապատասխան «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության միջոցով կատարվող ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 16-ից: