Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԸ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԸ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ Կ ...

 

 

050.0302.111208

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        12            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008371

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2008 թվականի N 302-Ն

 

i

«ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԸ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՍԱՌԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» ենթակետը և 20-րդ հոդվածի «լ» ենթակետը, ղեկավարվելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասով, 24-րդ հոդվածով և 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հաստատել «Կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու կամ ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցները սառեցնելու մասին որոշում կայացնելու կարգը»` համաձայն Հավելվածի (կցվում է):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի նոյեմբերի 4-ի

թիվ 302-Ն որոշման

 

«ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԸ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՍԱՌԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ» ԿԱՐԳ

 

1. Լիազոր մարմնին տրամադրված հաշվետվությունների և (կամ) վերահսկող մարմինների ներկայացրած կամ այլ տեղեկությունների վերլուծությունների հիման վրա կասկածելի գործարար հարաբերությունը կամ գործարքը կասեցնելու, հաշվետվություն տրամադրող անձի կողմից ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցները սառեցնելու, գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման ժամկետը 5 օրով (բացառիկ դեպքերում` 10 օրով) երկարաձգելու, գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման կամ ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցների սառեցման վերացման մասին որոշումները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը:

2. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման կամ ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցների սառեցման մասին որոշումը համարվում է վերացված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատման դեպքում, կամ Օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով սահմանված ժամկետի (երկարաձգված լինելու դեպքում` երկարաձգման ժամկետի) ավարտից հետո:

3. Սույն կարգի 1-ին և 2-րդ կետերով սահմանված որոշումներն անմիջապես ի կատարումն ուղարկվում են հաշվետվություն տրամադրող անձին (անձանց):

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
04.11.2008
N 302-Ն
Որոշում