041.0305.050698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 1998 թվականի թիվ 305
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
(1-ին կետն ուժը կորցրել է 22.12.98 թիվ 742 որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 61 որոշման 1-ին կետը` առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի թիվ 38 և 1996 թվականի փետրվարի 19-ի թիվ 61 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 497 որոշման 2-րդ կետը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թվականի
հունիսի 5-ի թիվ 305 որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարարության կենտրոնական ապարատի
( ուժը կորցրել է 22.12.98 թիվ 742 որոշում)
Բուժական ծառայությունների համակարգման գլխավոր վարչություն
Գլխավոր պետական սանիտարական բժշկի ծառայություն
Մոր և մանկան առողջապահության պահպանման վարչություն
Առողջապահության քաղաքականություն և զարգացման ծրագրերի վարչություն
Հատուկ ծրագրերի և արտակարգ իրավիճակների վարչություն
Բժշկական օգնության, դեղորայքի և բժշկական ապահովվածության վարչություն
Կրթության, գիտության և կադրային ներուժի վարչություն
Օրենսդրության և նորմատիվային փաստաթղթերի կանոնակարգման վարչություն
Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչություն
Միջազգային կապերի վարչություն
Ֆինանսների և հաշվապահական հաշվառման վարչություն
Բուժհիմնարկների շահագործման և տրանսպորտային վարչություն
Վերահսկողության տեսչություն