Սեղմել Esc փակելու համար:
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.11.2008  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0338.030698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 1998 թվականի թիվ 338

 

i

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի «ե» ենթակետին և 21 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ Վրաստանի տարածքում գրանցված` Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաները, ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված վճարից, բացառությամբ`

ա) վճարովի ճանապարհների ենթակառուցվածքների օգտագործման համար կատարվող գանձումների (տուրքեր` առևտրային ճանապարհների, կամուրջների և թունելների օգտագործման համար), եթե կան այլընտրանքային անվճար ճանապարհներ,

բ) ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարների:

(1-ին կետը փոփ. 21.11.02 թիվ 1851-Ն, 19.05.05 թիվ 604-Ն, 30.11.06 թիվ 1758-Ն որոշումներ)

2. Հաստատել ճանապարհային վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված անդորրագրերի, որպես խիստ հաշվառման փաստաթղթերի, տպագրությունը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը դրանց տրամադրումը:

4. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճար սահմանելու մասին» թիվ 125 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի գանձման կարգը հաստատելու մասին» թիվ 248 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 12-ի «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 583 որոշումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 338 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է ճանապարհային վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը:

i

2. Ճանապարհային վճարի գանձման և գանձված գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային, մաքսային, ճանապարհային ոստիկանության մարմինները` իրենց իրավասությունների սահմաններում:

(2-րդ կետը փոփ. 30.11.06 թիվ 1758-Ն որոշում)

 

II. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 30.11.06 թիվ 1758-Ն որոշում)

i

4. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետությունում մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են ճանապարհային վճար վճարողի կողմից կատարված վճարի հաշվարկը և, անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներից հետո, կատարում ճանապարհային վճարի գումարի գանձում` Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով մաքսային հայտարարագրի 41-րդ սյունակում նշելով ճանապարհային վճարի «85» ծածկագիրը և գանձված գումարի չափը, որը հանդիսանում է ճանապարհային վճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

(4-րդ կետը փոփ. 30.10.08 թիվ 1234-Ն որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1234-Ն որոշում)

i

6. Եթե այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճար վճարողները «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 կամ 19 հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից կցված և սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան օգտվում են ճանապարհային վճարի արտոնություններից, մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի 37-րդ սյունակում նշում է մաքսային վճարի արտոնության ծածկագիրը, որը հանդիսանում է ճանապարհային վճարի արտոնությունը հավաստող փաստաթուղթ:

(6-րդ կետը փոփ. 30.10.08 թիվ 1234-Ն որոշում)

i

7. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի արտոնություն տալու և արտոնության իրավունքը հավաստելու համար ներկայացվում են`

ա) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի անդամների կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տված դիվանագիտական վկայականը (ձև թիվ 3).

բ) ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող վճար վճարողների կողմից նշված ծրագրի իրականացման վերաբերյալ իրավական ակտը (այդ թվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը), իսկ դրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող վճար վճարողների կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմակայանների տնօրինության տված տեղեկանքը.

դ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հրավերներով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից համապատասխան մարմնի տված տեղեկանքը.

ե) Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող` վճար վճարողների կողմից` տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայականը.

զ) Հայաստանի Հանրապետության անունից կնքված և սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային վճարի արտոնություններից օգտվող վճար վճարողների կողմից` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տված թույլտվությունը (ձև թիվ 4):

(7-րդ կետը փոփ. 30.11.06 թիվ 1758-Ն, 30.10.08 թիվ 1234-Ն որոշումներ)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1234-Ն որոշում)

i

9. Եթե այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունում գտնվում են 15 օրվանից ավելի, ապա դրանցով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար յուրաքանչյուր լրացուցիչ տասնհինգ օրվա (կամ ավելի պակաս ժամկետի) համար «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի 3-րդ կետին և 12 հոդվածի 1-ին կետի 2-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան բանկային հաշվին կատարված վճարումների անդորրագրերը ճանապարհային վճար վճարողները պահպանում են հետագայում ճանապարհային վճարի վճարման փաստը հավաստելու նպատակով:

(9-րդ կետը փոփ. 30.11.06 թիվ 1758-Ն որոշում)

i

10. Ճանապարհային վճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերի առկայությունն ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկող` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ընտրանքային ստուգումներ:

(10-րդ կետը փոփ. 30.11.06 թիվ 1758-Ն որոշում)

i

11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից իրականացվող ընտրանքային ստուգումների ժամանակ հայտնաբերված` առանց ճանապարհային վճարի վճարումը կամ արտոնությունը հավաստող փաստաթղթի երթևեկող տրանսպորտային միջոցի երթևեկությունը դադարեցվում է մինչև օրենքով սահմանված կարգով և չափով սահմանված ճանապարհային վճարի և դրա վճարումն ուշացնելու համար նախատեսված տույժերի վճարումը հավաստող անդորրագրեր ներկայացնելը:

Եթե սույն կետում նշված ընտրանքային ստուգումների արդյունքում բացահայտվում է, որ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած ավտոմեքենան շահագործվում է ոչ այն անձի կողմից, ում տրամադրվել է սույն կարգի 6-րդ կետով տրված արտոնությունը, ապա այդ պահին ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից դադարեցվում է ավտոմեքենայի երթևեկությունը և վերցված փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածի պահանջների կիրառումն ապահովելու նպատակով` բացառությամբ այն դեպքի, երբ արտոնություն ստացած անձը գնվում է տվյալ ավտոմեքենայում:

(11-րդ կետը փոփ. 21.11.02 թիվ 1851-Ն, 30.11.06 թիվ 1758-Ն, 30.10.08 թիվ 1234-Ն որոշումներ)

12. Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածին համապատասխան այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի մուծված լինելը: Ճանապարհային վճարի պակաս մուծված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները պակաս մուծված ճանապարհային վճարի և դրա վճարումն ուշացնելու համար «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի գումարները գանձվում են այդ տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ:

i

13. Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ ներկայացվող ճանապարհային վճարի վճարումը հավաստող անդորրագրերի մաքսային հայտարարագրի վրա դրվում է «ելք» նշումով կնիք, որից հետո այդ մաքսային հայտարարագիրը (անդորրագրերը) չեն կարող այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս, Հայաստանի Հանրապետությունում երթևեկելիս կամ Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում օգտագործվել որպես ճանապարհային վճարի վճարումը (արտոնության իրավունքը) հավաստող փաստաթուղթ:

(13-րդ կետը փոփ. 30.10.08 թիվ 1234-Ն որոշում)

 

i

III. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ` ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾԱՆՐԱՔԱՇ, ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 30.11.06 թիվ 1758-Ն որոշում)

 

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 30.11.06 թիվ 1758-Ն որոշում)

i

15. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են ճանապարհային վճար վճարողի կողմից կատարված վճարի հաշվարկը և, անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներից հետո, կատարում ճանապարհային վճարի գումարի գանձում:

16. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ճանապարհային վճարի գանձման ժամանակ տրվում է ճանապարհային վճարի վճարման անդորրագիր (ձև թիվ 6), որը ճանապարհային վճար վճարողը պահպանում է` հետագայում ճանապարհային վճարի վճարման փաստը հավաստելու նպատակով:

i

17. Ճանապարհային վճարի վճարման փաստն ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկող Հայաստանի Հանրապետությունում ու այլ պետություններում գրանցված ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ընտրանքային ստուգումներ:

(17-րդ կետը փոփ. 30.11.06 թիվ 1758-Ն որոշում)

18. Եթե Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկող և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ստուգման ժամանակ վճարողը չի ներկայացնում ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի վճարումը հավաստող անդորրագրերը, կամ այդ անդորրագրերին համապատասխան վճարված գումարներն ակնհայտորեն չեն համապատասխանում օրենքով սահմանված կարգով ու չափով հաշվարկված գումարներին, ապա տվյալ տրանսպորտային միջոցի երթևեկությունը դադարեցվում է մինչև օրենքով սահմանված կարգով ու չափով հաշվարկված ճանապարհային վճարի, այդ թվում` նաև «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի վճարումը հավաստող անդորրագրերը ներկայացնելը:

(18-րդ կետը փոփ. 30.11.06 թիվ 1758-Ն որոշում)

19. Հայաստանի Հանրապետության տարածքից ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ելքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված` ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի մուծված լինելը: Ճանապարհային վճարի պակաս մուծված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները պակաս մուծված ճանապարհային վճարի գումարը գանձվում են նշված տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ:

(19-րդ կետը փոփ. 30.11.06 թիվ 1758-Ն որոշում)

i

19.1. Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների ելքի կամ Հայաստանի Հանրապետության տարածք այդ ավտոմեքենաների մուտքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են Հայաստանի Հանրապետության բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար վճարի վճարումը հաստատող տեղեկանքը և տեղեկանքի բացակայության դեպքում «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով` բանկային համակարգի միջոցով իրականացնում վճարի գանձում` վճար վճարողին տրամադրելով տվյալ ամսվա վճարի վճարումը հաստատող` Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով համապատասխան տեղեկանքը:

(19.1-րդ կետը լրաց. 30.11.06 թիվ 1758-Ն որոշում)

20. Հայաստանի Հանրապետության տարածքից ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ելքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ ներկայացվող ճանապարհային վճարի վճարումը հավաստող անդորրագրերի վրա դրվում է «Ելք» նշումով կնիք, որից հետո այդ անդորրագրերը չեն կարող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս, Հայաստանի Հանրապետություն երթևեկելիս կամ Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում օգտագործվել որպես ճանապարհային վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ:

 

IY. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը:

22. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը, «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան, օրենքով սահմանված կարգով և չափով հաշվարկվում ու վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Վճարումը հավաստող փաստաթղթերի բնօրինակը մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն:

23. Սույն կարգի 22-րդ կետում նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում տեղադրված գովազդը ենթակա է հանման, իսկ այդ ժամանակահատվածի համար վճարման ենթակա ճանապարհային վճարի և դրա վճարումն ուշացնելու համար «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի գումարները ենթակա են գանձման` օրենքով սահմանված կարգով:

 

Ձև 1

i

-------

 

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ

(1-ին ձևն ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1234-Ն որոշում)

(1-ին ձևը փոփ. 14.07.05 թիվ 1004-Ն որոշում)

Ձև 2

i

-------

        (2-րդ ձևն ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1234-Ն որոշում)

(2-րդ ձևը փոփ. 30.11.06 թիվ 1758-Ն որոշում)

 

Ձև 3

-------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

MINISTRY OF FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA

 

REPUBLIK OF ARMENIA

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Անունը

-----------------------------------------

Name

 

Ազգանունը

-----------------------------------------

Surname

 

Պաշտոնը

-----------------------------------------

Title

 

Ներկայացուցչությունը

-----------------------------------------

Representation

 

.______________.  Տրված է

|              |              ------------------------------------

|              |  Issued on

|              |

|              |  Ուժի մեջ է մինչև

|              |                     -----------------------------

.______________.  Expire on

 

Դիվանագիտական ներկայա-

ցուցչությունների բաժնի

                 վարիչ                 _________________________

 

DC N 0000

 

Ձև 4

i

-------

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ             REPUBLIK OF ARMENIA

A M  ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ      MINISTRY OF TRANSPORT

                                            AND COMMUNICATION

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ #

ավտոմոբիլային տրանսպորտով

միջազգային փոխադրման

 

AUTHORIZATION

 

For the international Carriade by Road

 

Փոխադրումների թիվը             1 (   )   Ուժի մեջ է մինչև

 

Number of Authorised Joyrneys                              -----------

                                         Valid Until

Փոխադրվում է

-----------------------------------

Transportation

 

Հայաստանի Հանրապետության և

----------------------------------

Between the Armenia and

 

Փոխադրողի անվանումը և լրիվ հասցեն

----------------------------------

Name and Address of the Carrier

 

Լրացուցիչ տեղեկություններ Բեռնաքարշակ, ավտոբուս Կցորդ կամ կիսակցորդ

 

Additional lnformation     Lorry, tractor, bus    Trailer or semitrailer

 

Պետական համարանիշը

---------------------------

State plate number

 

Բեռնատարողությունը (նստատեղերի թիվը)

---------------------------

Load Lifting Capacity (number fo seats)

 

Փոխադրվող բեռան քաշը (ուղևորների թիվը)

--------------------------

Weight of goods carried (number of Passengers)

 

Բարձման վայրը (փոխադրման սկիզբը)  Բեռնաթափման վայրը (փոխադրման վերջը)

 

Place of Loading (Departure)       Place of Unloading (Arrival)

 

Թույլտվությունը տրված է

---------------------------------------------

           (ստորագրությունը, անունը, ազգանունը Signature, Name, Surname)

 

Authorisation is given by

 

-----------------------

 (ամսաթիվը     Date)

 

Կ. Տ.

 

(դարձերես)

 

Ընդհանուր տեղեկություններ General lnformation

 

Սույն թույլտվությունը պետք է գտնվի տրանսպորտային միջոցում և ներկայացվի իրավասու մարմինների պահանջով:

 

This authorization shall be retained within the vehicle presented to authorized bodies upon reguest.

 

Սույն թույլտվությունն իրավունք է տալիս կատարելու բեռների և ուղևորների միջազգային փոխադրում:

 

This authorization grants permission for lnternational transportation of freight and Passengers.

 

Արգելվում է սույն թույլտվության փոխանցումն այլ անձանց:

 

This authorization is not transferable.

 

Փոխադրողը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, մասնավորապես, ճանապարհային երթևեկության կանոնները:

 

The Carrier shall comoly wits regulations of the Republik of Armenia, particularty those related to the traffic.

 

Մաքսային մարմնի կնիքը, ամսաթիվը և լրացուցիչ տեղեկություններ

 

Customs stamp, date and additional annotations

 

.____________________________________________________________.

|              Մուտք             |        Ելք                |

|              Entry             |        Exit               |

|________________________________|___________________________|

|                                |                           |

|                                |                           |

|                                |                           |

|                                |                           |

|                                |                           |

|                                |                           |

.____________________________________________________________.

(4-րդ ձևը փոփ. 30.11.06 թիվ 1758-Ն որոշում)

 

Ձև 5

i

-------

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ

(5-րդ ձևն ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1234-Ն որոշում)

 

(5-րդ ձևը փոփ. 30.11.06 թիվ 1758-Ն որոշում)

 

Ձև 6

i

-------

 

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ

 

R e c e i p

 

for the payment of the fee for traffic bu

heavv and over-sized velciles

 

Անցակետի անվանումը

----------------------------------

Coutoms Point

 

Ավտոմեքենայի մակնիշը

----------------------------------

Vehicle Type

 

Պետական համարանիշը

-----------------------------------

State plate number

 

Գրանցման երկիրը

-----------------------------------

Country of Registration

 

Երթուղին և նախատեսվող վազքը

----------------------------------

 

ltinerary & Expected Distance

 

Գանձված է (դրամ)                         -----------------------------------

Charged (Dram)                                 (բառերով    ln words)

 

այդ թվում` ընդհանուր զանգվածի

     գերազանցման համար               ----------------------------------

of which: for the excexx weight

 

կամրջակների վրա գերբեռնվածության համար

----------------------------------

For Overload on the Axis

 

եզրաչափերը գերազանցելու համար

----------------------------------

For Oversize

 

Վճարեց

--------------------------------------------------------------

         (ստորագրությունը, անունը, ազգանունը Signature, Name, Surname)

Paid by

 

Վճարումն ընդունեց

--------------------------------------------------------------

           (ստորագրությունը, անունը, ազգանունը Signature, Name, Surname)

Payment Accepted by

 

-----------------------

 (ամսաթիվը     Date)

 

Կ. Տ.

 

(6-րդ ձևը փոփ. 14.07.05 թիվ 1004-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.06.1998
N 338
Որոշում