Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 179 ...

 

 

040.1181.221008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2008 թվականի N 1181-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1798-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները սահմանելու մասին» N 1798-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում» բառերը փոխարինել «հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը» բառերով.

2) 3-րդ կետի`

i

ա. «ա» ենթակետում «առնվազն մեկ տարվա» բառերը փոխարինել «, մաքսային ծառայության կամ քաղաքացիական ծառայության կամ ֆինանսահարկային բնագավառի գիտական աշխատանքի առնվազն մեկ տարվա» բառերով,

բ. «գ» ենթակետում «հարկային ծառայության մարմնի» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի» բառերով,

գ. «դ» ենթակետը «զբաղեցնի» բառից հետո լրացնել «հայեցողական պաշտոն կամ» բառերով, իսկ «հարկային ծառայության» բառերից հետո` «կամ մաքսային ծառայության կամ քաղաքացիական ծառայության» բառերով.

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը (պետական լիազոր մարմնի հարկային ծառայողներից), Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչը, մեկ անդամ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և հինգ անդամներ` պետական լիազոր մարմնի հարկային ծառայողներից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.10.2008
N 1181-Ն
Որոշում