Սեղմել Esc փակելու համար:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌ ...

 

 

600.0471.220908

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        09            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60008283

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 2008 թվականի N 471-Ն

 

i

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը, 2-րդ կետի ը), ժէ) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագների և պայմանների հրապարակման կարգը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2008 թվականի սեպտեմբերի 3-ի

N 471-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ (այսուհետ` ծառայություններ) մատուցող անձանց (այսուհետ` ծառայություններ մատուցողներ) կողմից հրապարակային պայմանագրերի հիման վրա բաժանորդներին մատուցվող ծառայությունների սակագների և մատուցման պայմանների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պայմանները և ընթացակարգը:

Սույն կարգը չի տարածվում հանրային ինտերնետ հասանելիության կետերում (ինտերնետ ակումբ, կենտրոն, կրպակ և այլն) տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ:

1. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ապահովել իրենց կողմից բաժանորդներին առաջարկվող ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը:

2. Եթե ծառայություններ մատուցողները կնքում են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնցով նախատեսված են ծառայությունների մատուցման այլ սակագներ և պայմաններ, քան սույն կարգին համապատասխան հրապարակած տեղեկատվությամբ, ապա ծառայություններ մատուցողները պարտավոր են սույն կարգի պայմաններին և ընթացակարգին համապատասխան հրապարակել այդ տեղեկատվությունը` որպես հրապարակային պայմանագրի սակագներ և պայմաններ:

3. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակել

1) իրենց հաճախորդների սպասարկման գործառնական գրասենյակներում.

2) իրենց ինտերնետային կայքերում:

i

4. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը իրենց հաճախորդների սպասարկման գործառնական գրասենյակներում և ինտերնետային կայքերում հրապարակելիս ապահովել հետևյալ նվազագույն պահանջների կատարումը.

1) ծառայությունների մատուցման սակագները և պայմանները պետք է ամբողջապես հասանելի լինեն հանրությանը` բացառելով դրանց ներկայացման նկատմամբ որևէ խտրական կամ հայեցողական մոտեցում.

2) ծառայությունների մատուցման սակագները և պայմանները ըստ առանձին աշխարհագրական տարածքների, ժամանակային հատվածների կամ հաճախորդների խմբերի տարբերակման պարագայում` ներկայացվող տարբերակված սակագները և մատուցման պայմանները պետք է լինեն հստակ տարանջատված և չապակողմնորոշեն հանրությանը.

3) ծառայությունների մատուցման հրապարակվող պայմանները (տվյալների հոսքի արագություն, տվյալների ծավալ, այլ պայմաններ) պետք է համապատասխանեն հաճախորդներին ծառայությունների մատուցման փաստացի պայմաններին` ըստ անհրաժեշտության նախատեսելով վերջինիս շեղման ողջամիտ սահմաններ, և պետք է արտահայտեն ծառայություն մատուցողի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ միացման արագությունը (Մբիթ/վ)` ներկայացված ըստ տվյալների ստացման և հաղորդման արագությունների, եթե միացումը ասիմետրիկ է` բացառությամբ շարժական կապի ծառայությունների.

4) ծառայությունների սակագները ըստ հատկացվող տվյալների հոսքի արագության միջակայքի սահմանելիս հստակ պետք է ամրագրվեն նշված միջակայքի վերին և ստորին սահմանները, տեղեկատվության միավորի (Մբայթ) ստացման և հաղորդման սակագինը (եթե դա կիրառվում է)` բացառությամբ շարժական կապի ծառայությունների: Շարժական կապի օպերատորները բաժանորդներին առաջադրվող տվյալների հոսքի արագության միջակայքը սահմանելիս պետք է հաշվի առնեն արագության վրա ազդող գործոնները և ներկայացնեն այն ակնկալվող միջակայքը, որը հիմնականում հասանելի է բաժանորդին: Շարժական կապի օպերատորները պարտավոր են նաև ներկայացնել պարզաբանում տվյալների հոսքի արագության վրա ազդող գործոնների և դրանցով պայմանավորված արագության հնարավոր փոփոխման վերաբերյալ:

5) ծառայությունների որակի սահմանափակման որևէ քաղաքականություն պետք է ներկայացվի հրապարակավ` նշելով որակի սահմանափակման եղանակը և քանակական չափանիշները.

6) ծառայություններ մատուցողները գործունեության ընթացքում պարտավոր են ոչ խտրական մոտեցում ցուցաբերել իրենց ցանցերում օգտագործվող արձանագրությունների նկատմամբ` չտալով առավելություն որևէ արձանագրության օգտագործման հնարավորությանը, եթե հրապարակային պայմանագրով կամ ծառայությունների մատուցման պայմաններով այլ բան նախատեսված չէ:

(4-րդ կետը փոփ. 25.07.12 թիվ 285-Ն որոշում)

5. Ծառայություններ մատուցողները պարտավոր են ներկայացնել կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե, որոնց միջոցով հաճախորդները կարող են դիմել և ստանալ մանրամասն տեղեկատվություն ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ:

6. Ծառայությունների մատուցման պայմանները պետք է պարունակեն հաճախորդների սպասարկման որակի վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկությունները.

1) միացման կամ ակտիվացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը,

2) ծառայությունների որակի վերաբերյալ հաճախորդների բողոքներին արձագանքման ժամանակահատվածը,

3) հաճախորդից անկախ տեխնիկական պատճառներով ծառայությունների որակի անկման կամ ծառայությունների ընդհատման դեպքում` պատշաճ որակի կամ ընդհատված ծառայությունների վերականգնման համար անհրաժեշտ ժամանակահատվածը,

4) հաճախորդների սպասարկման և հաճախորդների բողոքներին արձագանքման հարցերով կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
03.09.2008
N 471-Ն
Որոշում