Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ...

01.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.04.2011  -ից մինչեւ   01.01.2012  -ը:
 

(ուժը կորցրելու է 01.01.12 թվականից 06.10.11 թիվ 1421-Ն որոշում)

040.1038.180908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 2008 թվականի N 1038-Ն

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 4-ի

N 1038-Ն որոշման

 

ՀԱՇՎԱՐԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Բաժին I. Քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտներ, աշխատանքի վարձատրություն, դրան հավասարեցված այլ վճարումներ

 

.______________________________________________________________.

|Քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտներ            [1] |   |

|__________________________________________________________|___|

|Քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով անհրաժեշտ ծախսեր`     |   |

|__________________________________________________________|___|

|- նյութական ծախսեր                                    [2] |   |

|__________________________________________________________|___|

|- վարձակալական վճարներ                                [3] |   |

|__________________________________________________________|___|

|- չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկեր, տուրքեր և  այլ  [4] |   |

|  պարտադիր վճարներ                                        |   |

|__________________________________________________________|___|

|- բանկային ծառայությունների համար վճարներ             [5] |   |

|__________________________________________________________|___|

|- դատական ծախսեր                                      [6] |   |

|__________________________________________________________|___|

|- գործուղման ծախսեր                                   [7] |   |

|__________________________________________________________|___|

|- պատճառած վնասի հատուցում                            [8] |   |

|__________________________________________________________|___|

|- տույժեր, տուգանքներ և  գույքային այլ սանկցիաներ     [9] |   |

|__________________________________________________________|___|

|- աուդիտորական, իրավաբանական, խորհրդատվական,          [10]|   |

|  տեղեկատվական ծախսեր                                     |   |

|__________________________________________________________|___|

|- այլ ծախսեր                                          [11]|   |

|__________________________________________________________|___|

|Ընդամենը` ծախսեր                                      [12]|   |

|__________________________________________________________|___|

|Աշխատավարձ և  դրան հավասարեցված այլ վճարումներ        [13]|   |

|__________________________________________________________|___|

|Այլ նվազեցումներ                                      [14]|   |

|__________________________________________________________|___|

|Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով      [15]|   |

|արդյունք                                                  |   |

.______________________________________________________________.

 

. [1] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերից (բացառությամբ II բաժնում նշվածի) եկամուտները, ընդ որում, ռեզիդենտները հաշվի են առնում Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացվող եկամուտները, ոչ ռեզիդենտները հաշվի են առնում հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները, իսկ նվազեցվող եկամուտները հաշվի չեն առնվում:

. [2]...[11] տողերում նշվում են քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով եկամուտներից նվազեցվող ծախսերը: Ընդ որում, [4] տողում չեն նշվում գույքահարկը և հողի հարկը, [9] տողում չեն նշվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները:

. [12] տողում նշվում է քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով կատարված ծախսերի հանրագումարը (տող [2]+...+տող [11]):

. [13] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերից աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ (այդ թվում` նյութական օգնության գումարները), ընդ որում, ռեզիդենտները հաշվի են առնում Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացվող եկամուտները, ոչ ռեզիդենտները` հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները:

. [14] տողում նշվում են աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված կենսաթոշակային, զբաղվածության, պարտադիր սոցիալական ապահովության վճարները:

. [15] տողում նշվում է քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով արդյունքը ((տող [1] - տող [12]) + (տող [13] - տող [14])), որը տեղափոխվում է [50] տող (եթե արդյունքը բացասական է, ապա գումարը նշվում է փակագծերում):

 

Բաժին II. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտներ

 

._______________________________________________________.

|Եկամուտների տեսակը     |Եկամտի |Դրույքաչափը|Եկամտահարկը|

|                       |գումարը|[17]       |[18]       |

|                       |[16]   |           |           |

|_______________________|_______|___________|___________|

|Ռոյալթի           [19] |       |           |           |

|_______________________|_______|___________|___________|

|Տոկոս             [20] |       |           |           |

|_______________________|_______|___________|___________|

|Վարձակալության    [21] |       |           |           |

|դիմաց վճար (վարձավճար) |       |           |           |

|_______________________|_______|___________|___________|

|Գույքի օտարման    [22] |       |           |           |

|դիմաց եկամուտ          |       |           |           |

._______________________|___________________|___________|

|  Ընդամենը [23]    |           |

._______________________________.

 

. [16] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից ռոյալթիները, տոկոսները, վարձավճարները և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատողի կողմից անշարժ գույքի` օրենքով սահմանված չափը գերազանցող տարածքների օտարումից եկամուտը, ընդ որում, ռեզիդենտները հաշվի են առնում Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացվող եկամուտները, ոչ ռեզիդենտները` հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները:

. [17] սյունակում նշվում են եկամտի այդ տեսակի համար հարկի սահմանված դրույքաչափերը:

. [18] սյունակում նշվում են [19], [20], [21] և [22] տողերում նշված եկամտից հաշվարկված եկամտահարկի գումարները (սյունակ [16] x սյունակ [17]):

. [23] տողում նշվում է ռոյալթիներից, տոկոսներից, վարձավճարներից և գույքի օտարման դիմաց եկամտից հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող [19]/սյունակ [18] + տող 20/սյունակ [18] + տող 21/սյունակ [18] + տող 22/սյունակ [18])

 

Բաժին III. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ

 

._________________________________________________________.

|Ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ   [24]|     |

|___________________________________________________|_____|

|Ձեռնարկատիրական գործունեության գծով անհրաժեշտ      |     |

|ծախսեր`                                            |     |

|___________________________________________________|_____|

|- նյութական ծախսեր                             [25]|     |

|___________________________________________________|_____|

|- ամորտիզացիոն մասհանումներ                    [26]|     |

|___________________________________________________|_____|

|- վարձակալական վճարներ                         [27]|     |

|___________________________________________________|_____|

|- ապահովագրական և  պարտադիր սոցիալական         [28]|     |

|  ապահովության վճարներ                             |     |

|___________________________________________________|_____|

|- չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկեր, տուրքեր  [29]|     |

|  և  այլ պարտադիր վճարներ                          |     |

|___________________________________________________|_____|

|- վարկերի և  այլ փոխառությունների տոկոսներ     [30]|     |

|___________________________________________________|_____|

|- բանկային ծառայությունների համար վճարներ      [31]|     |

|___________________________________________________|_____|

|- գովազդային ծախսեր                            [32]|     |

|___________________________________________________|_____|

|- ներկայացուցչական ծախսեր                      [33]|     |

|___________________________________________________|_____|

|- դատական ծախսեր                               [34]|     |

|___________________________________________________|_____|

|- գործուղման ծախսեր                            [35]|     |

|___________________________________________________|_____|

|- պատճառած վնասի հատուցում                     [36]|     |

|___________________________________________________|_____|

|- տույժեր, տուգանքներ և  գույքային այլ         [37]|     |

|  սանկցիաներ                                       |     |

|___________________________________________________|_____|

|- աուդիտորական, իրավաբանական, խորհրդատվական,   [38]|     |

|  տեղեկատվական ծախսեր                              |     |

|___________________________________________________|_____|

|- նախորդ 3 տարում պակաս ցույց տրված ծախսեր     [39]|     |

|___________________________________________________|_____|

|- այլ ծախսեր                                   [40]|     |

|___________________________________________________|_____|

|  Ընդամենը` ծախսեր                             [41]|     |

|___________________________________________________|_____|

|  Նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը     [42]|     |

|___________________________________________________|_____|

|  Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունք [43]|     |

._________________________________________________________.

 

. [24] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները, ընդ որում, ռեզիդենտները հաշվի են առնում Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացվող եկամուտները, ոչ ռեզիդենտները` հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները:

. [25]...[40] տողերում նշվում են ձեռնարկատիրական գործունեության գծով եկամուտներից նվազեցվող ծախսերը: Ընդ որում, [37] տողում չեն նշվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, իսկ [39] տողում նշվում են հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող 3 տարում պակաս ցույց տրված ծախսերը:

. [41] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով նվազեցվող ծախսերի հանրագումարը (տող [25] +..+ տող [40]):

. [42] տողում նշվում է նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը:

. [43] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը (տող [24] - տող [41] - տող [42]), ընդ որում, եթե արդյունքը բացասական է, ապա [43] տողում գումարը նշվում է փակագծերում, և կրած վնասը տեղափոխվում է հաջորդ տարի (սույն հայտարարագրի հետագա հաշվարկում հաշվի չի առնվում), իսկ եթե արդյունքը դրական է, ապա այն տեղափոխվում է տող [51]:

 

Բաժին IV. Ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց եկամուտները

 

.____________________________________________.

|Ամիսը| I|II|III|IV|V|VI|VII|VIII|IX|X|XI|XII|

|_____|__|__|___|__|_|__|___|____|__|_|__|___|

|[44] |  |  |   |  | |  |   |    |  | |  |   |

|_____|__|__|___|__|_|__|___|____|__|_|__|___|

|[45] |  |  |   |  | |  |   |    |  | |  |   |

|_____|__|__|___|__|_|__|___|____|__|_|__|___|

|[46] |  |  |   |  | |  |   |    |  | |  |   |

|_____|__|__|___|__|_|__|___|____|__|_|__|___|

|[46ա]|  |  |   |  | |  |   |    |  | |  |   |

|_____|__|__|___|__|_|__|___|____|__|_|__|___|

|[47] |  |  |   |  | |  |   |    |  | |  |   |

|_____|__|__|___|__|_|__|___|____|__|_|__|___|

|[48] |  |  |   |  | |  |   |    |  | |  |   |

|________________________________|___________|

|Ընդամենը                    [49]|           |

.____________________________________________.

 

. [44] տողում լրացվում են հարկային գործակալների հետ ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կնքած քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտների, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` նյութական օգնության), ինչպես նաև նվազեցվող եկամուտների գումարները (ըստ ամիսների):

. [45] տողում նշվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անձնական նվազեցումների ամսական մեծությունը:

. [46] տողում նշվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկված նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների):

. [46ա] տողում նշվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ (ըստ ամիսների):

. [47] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող [44] - տող [45] - տող [46] - տող [46ա]:».

. [48] տողում նշվում է ամսական հարկվող եկամտից ([47] տողում նշված) հաշվարկված եկամտահարկը:

. [49] տողում նշվում է [48] տողում ըստ ամիսների հաշվարկված հարկի հանրագումարը:

 

Բաժին V. Տարեկան եկամտահարկի հաշվարկ

 

.__________________________________________________.

|Քաղաքացիաիրավական պայմանագրերի,         [50]|     |

|աշխատավարձի գծով արդյունք                   |     |

|____________________________________________|_____|

|Ձեռնարկատիրական գործունեության          [51]|     |

|գծով դրական արդյունք                        |     |

|____________________________________________|_____|

|Տարեկան եկամուտների ստացման ամիսներ     [52]|     |

|____________________________________________|_____|

|Անձնական նվազեցումների տարեկան          [53]|     |

|մեծություն                                  |     |

|____________________________________________|_____|

|Հարկվող եկամուտ                         [54]|     |

|____________________________________________|_____|

|Բարեգործական և  այլ անհատույց           [55]|     |

|հատկացումներ                                |     |

|____________________________________________|_____|

|Տարեկան հարկվող եկամուտ                 [56]|     |

|____________________________________________|_____|

|Տարեկան հարկվող եկամտից եկամտահարկ      [57]|     |

|____________________________________________|_____|

|Տարվա համար հաշվարկված եկամտահարկ       [58]|     |

|____________________________________________|_____|

|Նվազագույն եկամտահարկի տարեկան գումար   [59]|     |

|____________________________________________|_____|

|Ընդամենը` տարվա համար հաշվարկված        [60]|     |

|          եկամտահարկի գումար                |     |

|____________________________________________|_____|

|Եկամտահարկի գումարից չհաշվանցված        [61]|     |

|նվազագույն եկամտահարկ                       |     |

|____________________________________________|_____|

|Տարվա համար վճարված եկամտահարկի         [62]|     |

|եռամսյակային վճարման գումարները             |     |

|____________________________________________|_____|

|Հարկային գործակալների կողմից պահված     [63]|     |

|հարկի գումարը                               |     |

|____________________________________________|_____|

|Այլ պետություններում պահված հարկի       [64]|     |

|գումարը                                     |     |

|____________________________________________|_____|

|Այլ պետություններում պահված հարկի       [65]|     |

|գումարի հաշվանցվող մասը                     |     |

|____________________________________________|_____|

|Հարկային արտոնությունների գումարը       [66]|     |

|____________________________________________|_____|

|Ընդամենը` նվազեցման ենթակա տարեկան      [67]|     |

|եկամտահարկի գումարը                         |     |

|____________________________________________|_____|

|Ենթակա է վճարման կամ վերադարձման        [68]|     |

|(հաշվանցման)                                |     |

.__________________________________________________.

 

. [50] տողում նշվում է քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի գծով արդյունքը (բաժին I):

. [51] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունքը (բաժին III):

. [52] տողում նշվում է տարվա ամիսների թիվը, որոնց վերաբերում են I և III բաժիններում նշված եկամուտները:

. [53] տողում նշվում է անձնական նվազեցումների տարեկան մեծությունը (տող [52]x/անձնական նվազեցումների ամսական մեծությունը/):

. [54] տողում նշվում է հարկվող եկամտի գումարը {(տող [50] + տող [51]) - տող [53])}:

. [55] տողում նշվում է տարվա ընթացքում կատարված բարեգործական և այլ անհատույց հատկացումների նվազեցվող գումարը (տող [54] - տող [54]/1,05):

. [56] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեությունից, քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերից տարեկան հարկվող եկամտի գումարը (տող [54] - տող [55]):

. [57] տողում նշվում է [56] տողում նշված տարեկան հարկվող եկամտից (տարեկան դրույքաչափերով) հաշվարկված եկամտահարկի գումարը:

. [58] տողում նշվում է տարվա համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող [23] + տող [49] + տող [57]):

. [59] տողում նշվում է հաշվետու տարում հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարը` որպես եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումար:

. [60] տողում նշվում է ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկը (տող [58] և տող [59] առավելագույնը):

. [61] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիներ փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը):

. [62] տողում նշվում են հարկային տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները:

. [63] տողում նշվում է (հարկային գործակալների կողմից տրված տեղեկանքների հիման վրա) եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված (գանձված) եկամտահարկի գումարը:

. [64] և [65] տողերում նշվում են այլ պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) եկամտահարկը (օտարերկրյա պետության համապատասխան հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և եկամտահարկի այն գումարը, որի չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտահարկը:

. [66] տողում նշվում է օրենքով սահմանված հարկային արտոնությունների ընդհանուր գումարը:

. [67] տողում նշվում է տարեկան եկամտահարկից նվազեցման ենթակա գումարը (տող [62] + տող [63] + տող [65] + տող [66]):

. [68] տողում նշվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի գումարը (տող [60] - տող [67]` բացասական արդյունքները նշվում են փակագծերում):

 

Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարները

(ըստ եռամսյակների)

 

._______________________________.

|Եռամսյակը|I |II|III|IV|Ընդամենը|

|_________|__|__|___|__|________|

|Գումարը  |  |  |   |  |        |

._______________________________.

.______________________________________________.

|Հաշվարկը ներկայացնողի ստորագրությունը         |

.______________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 09.07.09 թիվ 766-Ն, 18.03.11 թիվ 255-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 4-ի

N 1038-ն որոշման

 

ԿԱՐԳ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն հայտարարագիր ներկայացնող համարվող ֆիզիկական անձանց (այսուհետ` հայտարարատու) կողմից գույքի և եկամուտների հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) լրացման կարգը:

2. Հայտարարագրում շարժական գույքի մակնիշը լրացվում է հայերենով, իսկ սերիան` դրանց փաստաթղթերի բնագրերում արտացոլված լեզվով: Օրինակ, «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Ինֆինիտի QX 35», «Տոյոտա RAV 4»:

3. Անձնագրի սերիան և համարն արտացոլվում են փաստաթղթի բնագրում արտացոլված տվյալներին համապատասխան:

4. Արժույթների անվանումները նշվում են լատինատառ` ստանդարտների միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻՍՕ) կողմից հաստատված կոդերով: Օրինակ, «ՍSD», «EՍR», «AMD»:

5. Հայտարարագրի մյուս տվյալները լրացվում են հայերենով: Օրինակ, հասցեն` «ԱՄՆ, Կալիֆոռնիայի նահանգ, 90028, քաղ. Լոս Անջելես, Քարլթոն ուեյ փող., 5545 շ., բն. 211», կազմակերպության անվանումը` «Ջեներալ Մոթորս»:

6. Հասցեները պետք է լրացվեն ամբողջությամբ: Հասցեն լրացնելիս` անհրաժեշտ է նշել երկիրը, մարզը, նահանգը (այլ վարչատարածքային միավորը), քաղաքը (գյուղը կամ այլ բնակավայր), փողոցը (եթե տվյալ բնակավայրում կան փողոցի անվանումներ կամ համարներ), շենքը կամ բնակարանը: Օրինակ, «ՀՀ, Վայոց ձորի մարզ, գ. Աղավնաձոր, Քուչակի փող., տուն 5», «ՀՀ, քաղ. Երևան, Երվանդ Քոչարի 1 շ., բն. 127», «ՌԴ, քաղ. Կալինինգրադ, Իվան Կուպալայի փող., 105 շ., բն. 165»:

7. Հայտարարագրերում գրանցումները կատարվում են մեքենագրական տեքստով կամ հաշվողական (համակարգչային) տեխնիկայի միջոցով, կապույտ կամ սև գույնի գնդիկավոր գրիչով:

8. Հայտարարագրում կարելի է ուղղում կատարել միայն այն դեպքում, երբ սխալ լրացված տեղեկության (տվյալի) զբաղեցրած տողերում սխալ լրացված տեղեկությունից (տվյալից) հետո նույն տողի դեռևս չլրացված մասը բավարարում է ճիշտ տեղեկության (տվյալի) լրացման համար: Այդ դեպքում սխալ լրացված տեղեկության (տվյալի) վրա գրչով գիծ է քաշվում, և լրացվում է ճիշտ տեղեկությունը (տվյալը): Հայտարարատուն ուղղման դիմաց` աջ լուսանցքում ստորագրում է:

9. Հայտարարագրում լրացված թվային ցուցանիշների վերջին թվի վերջին թվանշանից անմիջապես հետո դրվում է «-» նշանը:

10. Յուրաքանչյուր լրացված էջի վերջում դրվում է հայտարարատուի ստորագրությունը:

11. 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերից յուրաքանչյուրը լրացնելիս` «.__. թվականի հայտարարագրի» վանդակում լրացվում է հարկային տարին արտահայտող .__. տարեթիվը:

12. Գույքի և եկամուտների արժեքային (գումարային) ցուցանիշները հայտարարագրում արտացոլվում են տվյալ արժույթի մեկ ամբողջի ճշտությամբ, այսինքն` թվի տասներորդական և հարյուրերորդական մասերը (մանրադրամը) անտեսվում են:

13. Գույքի անհատույց ձեռքբերման կամ օտարման դեպքում հայտարարագրի 2-րդ և 3-րդ էջերի համապատասխան սյունակում արտացոլվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքն արտացոլելու կարգով որոշվող արժեքը, և «արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում նշվում է «ԲՄԹ»:

14. Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը, սեփականատերերի համաձայնությամբ, հայտարարագրում է սեփականատերերից մեկը:

15. Ընդհանուր համատեղ սեփականատերերից յուրաքանչյուրը հայտարարագրում արտացոլում է եկամտի այն մասը, որը փաստացի ստացել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարումից կամ օգտագործումից (այդ թվում` որպես արտադրության միջոց օգտագործումից):

16. Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գույք ունենալու դեպքում յուրաքանչյուր հայտարարատու հայտարարագրում նշում է իր բաժնեմասը:

17. Խնամակալն առանձին հայտարարագրում է իր խնամարկյալին սեփականության (այդ թվում` ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային) իրավունքով պատկանող գույքը և նրա եկամուտները: Խնամարկյալի հայտարարագրի լրացված էջերն ստորագրում է խնամակալը:

18. Եթե ֆիզիկական անձը հարկային տարվա ընթացքում թեկուզ մեկ օր զբաղեցրել է «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի երկրորդ մասի 1-10-րդ կետերում նշված պաշտոն (այսուհետ` պաշտոնատար անձ) կամ պաշտոնատար անձին օրենքով սահմանված փոխկապակցված անձ (այսուհետ` փոխկապակցված անձ) է կամ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող է, ապա հարկային տարվա համար ներկայացնում է հայտարարագիր:

19. Սույն կարգի 18-րդ կետում չնշված ֆիզիկական անձը հարկային տարվա համար հայտարարագիր չի ներկայացնում, եթե հարկային տարում`

1) անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) չի գերազանցել 50 միլիոն դրամը.

2) շարժական գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) չի գերազանցել 8 միլիոն դրամը.

3) արժեթղթերի ձեռքբերման և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) չի գերազանցել 8 միլիոն դրամը.

4) փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) չի գերազանցել 8 միլիոն դրամը.

5) սույն կետի 1-4-րդ ենթակետերում չնշված գույքի ձեռքբերման գործարքի գինը (արժեքը) կամ օտարման գործարքի գինը (արժեքը) չի գերազանցել 8 միլիոն դրամը.

6) հայտարարատուի հայտարարագրման ենթակա դրամական եկամուտը (Հայաստանի Հանրապետության դրամով կամ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթի դրամով արտահայտված համարժեքը կամ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքով) և գույքի տեսքով բնամթերային եկամուտները չեն գերազանցել 8 միլիոն դրամը: Սույն կետի առումով` արտարժույթի դրամով արտահայտված փոխարժեքը որոշվում է` ելնելով հարկային տարվա դեկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

20. Սույն կարգի 18-րդ կետում նշված հայտարարատուները հայտարարագրում են նաև իրենց դրամական միջոցները (այդ թվում` բանկերում ունեցած), իսկ 19-րդ կետում նշված հայտարարատուներն իրենց դրամական միջոցները չեն հայտարարագրում:

21. Օրենքով սահմանված դեպքերում հայտարարագիր ներկայացնելիս` եկամուտները հայտարարագրվում են փաստացի ստացված ամբողջ ծավալով` անկախ նրանից, թե հարկային տարում հայտարարատուի հայտարարագրման ենթակա եկամուտը գերազանցել է օրենքով սահմանված սահմանը, թե` ոչ:

22. Սույն կարգի 18-րդ կետում նշված հայտարարատուներն իրենց առաջին հայտարարագրի 3-րդ էջի «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑ» բաժինը լրացնում են ամբողջ ծավալով` հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ և դեկտեմբերի 31-ի դրությամբ:

23. Սույն կարգի 18-րդ կետում նշված հայտարարատուները հետագա տարիներին իրենց հայտարարագրի 3-րդ էջի «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑ» բաժինը լրացնում են, եթե դրանց կազմում հարկային տարում փոփոխություններ են կատարվել:

24. Եթե հայտարարագրի էջերից որևէ մեկում որևէ բաժնի տողերի թիվը բավարար չէ` հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա դրանք լրացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձևաթղթի վրա:

25. Հայտարարագրում գույքի և եկամուտների` արտարժույթով արժեքային (գումարային) ցուցանիշները Հայաստանի Հանրապետության դրամի չեն փոխարկվում, այլ արտացոլվում են այն արտարժույթով, որով կան կամ որով ստացվել են: Հայտարարագրի 2-րդ էջում`

1) միևնույն գույքը մեկից ավելի արժույթներով ձեռք բերած կամ օտարած լինելու դեպքում` համապատասխան սյունակներում գույքի արժեքն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության դրամով` հաշվարկված գործարքի օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով.

2) գույքը մեկ այլ գույքի հետ փոխանակելու դեպքում` համապատասխան սյունակներում նշվում է գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքն արտացոլելու կարգով որոշվող արժեքը, և «արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում նշվում է «ԲՄԹ».

3) գույքի դիմաց մեկ այլ գույք և գումար ստանալու կամ հանձնելու դեպքում գործարքը լրացվում է երկու տողով` մի տողի համապատասխան սյունակում նշելով գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքն արտացոլելու կարգով որոշվող արժեքը և «ԲՄԹ»` «արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում, մյուս տողի համապատասխան սյունակներում` գումարը և արժույթի համապատասխան ԻՍՕ-ի կոդը: Այս դեպքում «NN/ը/կ» սյունակում արտացոլվում է գույքի միևնույն հերթական համարը:

26. Բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության դրամով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

27. Հայտարարագրում օգտագործվում են հայտարարագրման ենթակա անշարժ գույքի և շարժական գույքի ծածկագրեր (կոդեր), հայտարարագրման ենթակա եկամուտների ծածկագրեր (կոդեր), արժույթների ԻՍՕ-ի կոդեր (այսուհետ` սույն կարգում և հայտարարագրի ձևում «ծածկագիր (կոդ)» արտահայտության փոխարեն օգտագործվելու է «կոդ» բառը):

28. Արժույթների ԻՍՕ-ի կոդերը (այսուհետ` ԻՍՕ-ի կոդ) են, մասնավորապես.

 

._______________________________________________.

|   Արժույթը                       |ԻՍՕ-ի կոդը  |

|__________________________________|____________|

|Հայկական դրամ                     |       AMD  |

|__________________________________|____________|

|ԱՄՆ-ի դոլար                       |       ՍSD  |

|__________________________________|____________|

|Անգլիական ֆունտ ստեռլինգ          |       GBP  |

|__________________________________|____________|

|Ավստրալիական դոլար                |       AՍD  |

|__________________________________|____________|

|Արգենտինական պեսո                 |       ARS  |

|__________________________________|____________|

|Դանիական կրոն                     |       DKK  |

|__________________________________|____________|

|Եգիպտական ֆունտ                   |       EGP  |

|__________________________________|____________|

|Եվրո                              |       EՍR  |

|__________________________________|____________|

|ՍԴՌ                               |       XDR  |

|__________________________________|____________|

|Նոր թուրքական լիրա                |       TRY  |

|__________________________________|____________|

|Հին թուրքական լիրա                |       TRL  |

|__________________________________|____________|

|Իրանական ռիալ                     |       IRR  |

|__________________________________|____________|

|Իսրայելական շեքել                 |       ILS  |

|__________________________________|____________|

|Լեհական զլոտի                     |       PLN  |

|__________________________________|____________|

|Լիբանանյան ֆունտ                  |       LBP  |

|__________________________________|____________|

|Կանադական դոլար                   |       CAD  |

|__________________________________|____________|

|Հնդկական ռուփի                    |       INR  |

|__________________________________|____________|

|Հունգարական ֆորինտ                |       HՍF  |

|__________________________________|____________|

|Ճապոնական իեն                     |       JPY  |

|__________________________________|____________|

|Նորվեգական կրոն                   |       NՕK  |

|__________________________________|____________|

|Շվեդական կրոն                     |       SEK  |

|__________________________________|____________|

|Շվեյցարական ֆրանկ                 |       CHF  |

|__________________________________|____________|

|Չեխական կրոնա                     |       CZK  |

|__________________________________|____________|

|Չինական յուան                     |       CNY  |

|__________________________________|____________|

|Սինգապուրյան դոլար                |       SGD  |

|__________________________________|____________|

|Սլովակյան կրոնա                   |       SKK  |

|__________________________________|____________|

|Հարավկորեական վոն                 |       KRW  |

|__________________________________|____________|

|Բրազիլական ռեալ                   |       BRL  |

|__________________________________|____________|

|Մեքսիկական պեսո                   |       MXN  |

|__________________________________|____________|

|Սաուդ. արաբական ռեալ              |       SAR  |

|__________________________________|____________|

|Սիրիական ֆունտ                    |       SYP  |

|__________________________________|____________|

|ՄԱԷ դիրխամ                        |       AED  |

|__________________________________|____________|

|Քուվեյթյան դինար                  |       KWD  |

|__________________________________|____________|

|Բուլղարական լև                    |       BGN  |

|__________________________________|____________|

|Ռումինական լև                     |       RՕL  |

|__________________________________|____________|

|Իսլանդական կրոն                   |       ISK  |

|__________________________________|____________|

|Էստոնական կրոն                    |       EEK  |

|__________________________________|____________|

|Լատվիական լատ                     |       LVL  |

|__________________________________|____________|

|Լիտվական լիտ                      |       LTL  |

|__________________________________|____________|

|Ղրղզական սոմ                      |       KGS  |

|__________________________________|____________|

|Ղազախական տենգե                   |       KZT  |

|__________________________________|____________|

|Մոլդովական լեյ                    |       MDL  |

|__________________________________|____________|

|Ռուսական ռուբլի                   |       RՍB  |

|__________________________________|____________|

|ՈՒկրաինական գրիվնյա               |       ՍAH  |

|__________________________________|____________|

|ՈՒզբեկական սում                   |       ՍZS  |

|__________________________________|____________|

|Բելոռուսական ռուբլի               |       BYR  |

|__________________________________|____________|

|Տաջիկական սոմոնի                  |       TJS  |

|__________________________________|____________|

|Թուրքմենական մանաթ                |       TMM  |

|__________________________________|____________|

|Վրացական լարի                     |       GEL  |

|__________________________________|____________|

|Կիպրոսի ֆունտ                     |       CYP  |

._______________________________________________.

 

29. Հայտարարագրի 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերից յուրաքանչյուրի բաժինների լրացված վերջին տողին հաջորդող չլրացված տողի կամ որևէ չլրացված բաժնի 1-ին տողի 2-րդ սյունակում դրվում է հորիզոնական գծիկ:

30. Հայտարարագրում, առանց դրանց նշանակության մասին ծանուցման, կարող են օգտագործվել հանրահայտ հապավումներ և կարճ անուններ: Օրինակ.

 

.________________________________________________.

|Բառը (բառերը) ամբողջությամբ      |Հապավման կամ  |

|                                 |կարճ անունների|

|                                 |թույլատրելի   |

|                                 |ձևերը         |

|_________________________________|______________|

|Հայաստանի Հանրապետություն        |ՀՀ            |

|_________________________________|______________|

|Մեծ Բրիտանիայի և  Հյուսիսային    |Մեծ Բրիտանիա  |

|Իռլանդիայի Միացյալ Թագավորություն|կամ Անգլիա    |

|_________________________________|______________|

|Իրանի Իսլամական Հանրապետություն  |Իրան          |

|_________________________________|______________|

|Ամերիկայի Միացյալ Նահանգներ      |ԱՄՆ           |

|_________________________________|______________|

|մարզ                             |մ.            |

|_________________________________|______________|

|քաղաք                            |ք. կամ քաղ.   |

|_________________________________|______________|

|գյուղ                            |գ.            |

|_________________________________|______________|

|թաղամաս                          |թաղ.          |

|_________________________________|______________|

|փողոց                            |փ. կամ փող.   |

|_________________________________|______________|

|պողոտա                           |պող.          |

|_________________________________|______________|

|նրբանցք                          |նրբ.          |

|_________________________________|______________|

|շենք                             |շ.            |

|_________________________________|______________|

|բնակարան                         |բն.           |

|_________________________________|______________|

|Հայաստանի Հանրապետության         |ՀՀ ԿԱ         |

|կառավարությանն առընթեր           |              |

|_________________________________|______________|

|նախարարություն                   |նախ.          |

|_________________________________|______________|

|պետական                          |պետ.          |

|_________________________________|______________|

|սահմանափակ պատասխանատվությամբ    |ՍՊԸ           |

|ընկերություն                     |              |

|_________________________________|______________|

|փակ բաժնետիրական ընկերություն    |ՓԲԸ           |

|_________________________________|______________|

|բաց բաժնետիրական ընկերություն    |ԲԲԸ           |

|_________________________________|______________|

|անհատ ձեռնարկատեր                |ԱՁ            |

.________________________________________________.

 

31. Եթե սույն կարգով սահմանված հապավումների և կրճատ նշագրումների օգտագործման դեպքում հայտարարագրի համապատասխան տողերի թիվը չի բավարարում անհրաժեշտ տվյալներն ամբողջությամբ գրառելու համար, ապա հայտարարատուն կարող է օգտագործել նաև այլ հապավումներ կամ կրճատ նշագրումներ: Հապավումները և կրճատ նշագրումներն այդպիսի դեպքերում պետք է ծանուցվեն (բացատրվեն) հայտարարագրին կցվող առանձին էջում` ազատ տեքստով: Օրինակ, հայտարարատուն հարկային տարում շահաբաժնի տեսքով եկամուտ է ստացել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական N 4 լաբորատորիայից: Հայտարարագրի 4-րդ էջում` «ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնի III` «Եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը» սյունակի տողը չի բավարարի եկամուտ վճարող կազմակերպության լրիվ անվանումը լրացնելու համար: Այդ դեպքում հայտարարատուն կարող է եկամուտ վճարող կազմակերպության անվանումը լրացնել համառոտ` «ՀՀ ԳԱԱ ՆՕՔԳՀԻ փորձարարական N 4 լաբորատորիա»` միաժամանակ հապավումների բացատրությունները նշելով հայտարարագրին կցվող առանձին էջում` «ԳԱԱ` գիտությունների ազգային ակադեմիա», «ՆՕՔԳՀԻ` նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ»: Նույն կարգով հայտարարագրում կարող են օգտագործվել այլ հապավումներ և կրճատ նշագրումներ, որոնց նշանակությունը պետք է ծանուցվի հայտարարագրին կցվող առանձին էջում: Օրինակ, «տարածքային հարկային տեսչություն» բառերի փոխարեն` «ՏՀՏ», «մաքսային պետական կոմիտե» բառերի փոխարեն` «ՄՊԿ»: Հայտարարագրին կցվող առանձին էջում կարող են լրացվել նաև 1-4-րդ էջերում արտացոլված տվյալներին վերաբերող լրացուցիչ տեղեկություններ: Հայտարարագրին կցվող` սույն կետում նշված առանձին էջը համարվում է հայտարարագրի բաղկացուցիչ մաս:

32. Սույն կարգում ներկայացված օրինակները պայմանական են:

33. Գույքի ֆիզիկական չափերի ավելացման կամ նվազման դեպքում հայտարարագրի 2-րդ և 3-րդ էջերի համապատասխան սյունակում նշվում է ավելացած կամ նվազած գույքի արժեքը: Գույքի ֆիզիկական չափերի ավելացման կամ նվազման դեպքում գույքի արժեքը կարող է որոշվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով:

34. Պաշտոնատար անձինք և նրանց փոխկապակցված անձինք օրենքի համաձայն ներկայացվող առաջին հայտարարագրում արտացոլում են նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքը, շարժական գույքը, արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը, փոխառությունը և դրամական միջոցները (այդ թվում` բանկերում ունեցած) հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ և դեկտեմբերի 31-ի դրությամբ:

35. Հայտարարատուն կարող է հայտարարագիրը ներկայացնել անձամբ (այդ թվում` հարկային մարմնում տեղակայված արկղերի միջոցով) կամ ուղարկել փոստով, էլեկտրոնային ստորագրության սահմանման դեպքում` էլեկտրոնային փոստի, սահմանված կարգով լիազորագիր ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով:

36. Հայտարարագիրը փոստով հարկային մարմին ուղարկվում է միայն պատվիրված նամակով: Պատվիրված նամակով ուղարկելու հետ կապված բոլոր ծախսերը կատարում է հայտարարատուն: Պատվիրված նամակի վրա նշվում է «Գույքի և եկամուտների հայտարարագիր» բառակապակցությունը:

37. Հայտարարագիրը փոստի միջոցով հարկային մարմին ներկայացվում է հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու համար սահմանված ընթացակարգով:

38. Հայտարարագիրը փոստով կամ այլ անձի միջոցով ուղարկվելու դեպքում հայտարարագրին կից ներկայացվում է հայտարարատուի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի պատճենը` հարկային մարմնի կողմից սահմանված կարգով: Սույն կետում նշված դեպքերում հայտարարատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը հայտարարագրին կից չներկայացվելու դեպքում հարկային մարմնի կողմից այն չի ընդունվում:

39. Օրենքին համապատասխան հայտարարատու չհանդիսացող անձինք, ովքեր սակայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարտավոր են ներկայացնել ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկ, հաշվարկին կցում են նաև հայտարարագրի 1-ին էջը:

40. Անհատ ձեռնարկատերն իր հայտարարագիրը բոլոր դեպքերում ներկայացնում է անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման հարկային մարմին:

41. Հարկային մարմինը հայտարարագիրը ներկայացնող անձի պահանջով տրամադրում է տեղեկանք հայտարարագիրն ընդունելու մասին:

 

Հավելված N 4

i

ՀՀ կառավարության

2008 թվականի սեպտեմբերի 4-ի

N 1038-Ն որոշման

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

 

Բաժին I. Քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտներ, աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ

 

._____________________________________________________________________.

|Քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտները                [1]|      |

|______________________________________________________________|______|

|Քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով անհրաժեշտ ծախսերը      [2]|      |

|______________________________________________________________|______|

|Աշխատավարձ և  դրան հավասարեցված այլ վճարումներ             [3]|      |

|______________________________________________________________|______|

|Այլ նվազեցումներ                                           [4]|      |

|______________________________________________________________|______|

|Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով արդյունքը [5]|      |

|_____________________________________________________________________|

|Քաղաքացիաիրավական այլ      |Եկամտի գումարը  |Դրույքաչափը |Եկամտահարկը|

|պայմանագրերից ստացված      |[6]             |[7]         |[8]        |

|եկամուտների տեսակը         |                |            |           |

|___________________________|________________|____________|___________|

|Ռոյալթի                [9] |                |            |           |

|___________________________|________________|____________|___________|

|Տոկոս                  [10]|                |            |           |

|___________________________|________________|____________|___________|

|Վարձակալության դիմաց   [11]|                |            |           |

|վճար (վարձավճար)           |                |            |           |

|___________________________|________________|____________|___________|

|Գույքի օտարման դիմաց   [12]|                |            |           |

|եկամուտ                    |                |            |           |

.___________________________|_____________________________|___________|

|      Ընդամենը           [13]|           |

._________________________________________.

 

. [1] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերից (բացառությամբ II բաժնում նշվածի) եկամուտները (բացառությամբ ռոյալթիների, տոկոսների, վարձավճարների, գույքի օտարման դիմաց եկամուտների և նվազեցվող եկամուտների)

. [2] տողում նշվում են [1] տողում նշված քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով նվազեցվող ծախսերը

. [3] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերից աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ (այդ թվում` նյութական օգնությունը)

. [4] տողում նշվում են [3] տողում նշված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված կենսաթոշակային, զբաղվածության, պարտադիր սոցիալական ապահովության վճարները

. [5] տողում նշվում է [1] տողում նշված քաղաքացիաիրավական պայմանագրերի, [3] տողում նշված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով արդյունքը (տող [1]-տող [2])+(տող [3]-տող [4]), որը տեղափոխվում է [24] տող (եթե արդյունքը բացասական է, ապա գումարը նշվում է փակագծերում)

. [6] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից` ռոյալթիները, տոկոսները, վարձավճարները և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատողի կողմից անշարժ գույքի` օրենքով սահմանված չափը գերազանցող տարածքների օտարումից եկամուտը

. [7] սյունակում նշվում են եկամտի այդ տեսակի համար եկամտահարկի սահմանված դրույքաչափերը

. [8] սյունակում նշվում են [9], [10], [11] և [12] տողերում նշված եկամտից հաշվարկված եկամտահարկի գումարները (սյունակ [6]xսյունակ [7])

. [13] տողում նշվում է ռոյալթիներից, տոկոսներից, վարձավճարներից և գույքի օտարման դիմաց եկամտից հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող [9]/սյունակ [8]+տող 10/սյունակ [8]+տող 11/սյունակ [8]+տող 12/սյունակ [8])

 

ԲԱԺԻՆ II. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները

 

._____________________________________________________________________.

|Ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտները           [14] |       |

|_____________________________________________________________|_______|

|Ձեռնարկատիրական գործունեության գծով անհրաժեշտ ծախսերը   [15] |       |

|_____________________________________________________________|_______|

|Նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը                [16] |       |

|_____________________________________________________________|_______|

|Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը           [17] |       |

._____________________________________________________________________.

 

. [14] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները

. [15] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեության գծով նվազեցվող ծախսերը

. [16] տողում նշվում է նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը

. [17] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը (տող [14]-տող [15]-տող [16]), ընդ որում, եթե արդյունքը բացասական է, ապա [17] տողում գումարը նշվում է փակագծերի մեջ և կրած վնասը տեղափոխվում է հաջորդ տարի (հետագա հաշվարկում հաշվի չի առնվում), իսկ եթե դրական է, ապա այն տեղափոխվում է տող [25]

 

Բաժին III. Ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի եկամուտները

 

.___________________________________________________________________.

|Ամիս | I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII |

|_____|___|____|_____|____|___|____|_____|______|____|___|____|_____|

|[18] |   |    |     |    |   |    |     |      |    |   |    |     |

|_____|___|____|_____|____|___|____|_____|______|____|___|____|_____|

|[19] |   |    |     |    |   |    |     |      |    |   |    |     |

|_____|___|____|_____|____|___|____|_____|______|____|___|____|_____|

|[20] |   |    |     |    |   |    |     |      |    |   |    |     |

|_____|___|____|_____|____|___|____|_____|______|____|___|____|_____|

|[20ա]|   |    |     |    |   |    |     |      |    |   |    |     |

|_____|___|____|_____|____|___|____|_____|______|____|___|____|_____|

|[21] |   |    |     |    |   |    |     |      |    |   |    |     |

|_____|___|____|_____|____|___|____|_____|______|____|___|____|_____|

|[22] |   |    |     |    |   |    |     |      |    |   |    |     |

|___________________________________________________________________|

| Ընդամենը                                    [23]     |            |

.___________________________________________________________________.

 

. [18] տողում լրացվում են հարկային գործակալներից ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացած եկամուտները, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկային գումարները, ինչպես նաև նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների)

. [19] տողում նշվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անձնական նվազեցման ամսական մեծությունը

. [20] տողում նշվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկված նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների)

. [20ա] տողում նշվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարները (ըստ ամիսների):

. [21] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող [18] - տող [19] - տող [20] - տող [20ա]):

. [22] տողում նշվում է ամսական հարկվող եկամտից ([21] տողում նշված) հաշվարկված եկամտահարկը

. [23] տողում նշվում է [22] տողում ըստ ամիսների հաշվարկված եկամտահարկի հանրագումարը

 

Բաժին IV. Տարեկան եկամտահարկի հաշվարկը

 

._________________________________________________________________________.

|Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով արդյունքը      [24]|    |

|____________________________________________________________________|____|

|Ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունքը            [25]|    |

|____________________________________________________________________|____|

|Տարեկան եկամուտների ստացման ամիսները                            [26]|    |

|____________________________________________________________________|____|

|Անձնական նվազեցումների տարեկան մեծությունը                      [27]|    |

|____________________________________________________________________|____|

|Հարկվող եկամուտը                                                [28]|    |

|____________________________________________________________________|____|

|Բարեգործական և  այլ անհատույց հատկացումներ                      [29]|    |

|____________________________________________________________________|____|

|Տարեկան հարկվող եկամուտը                                        [30]|    |

|____________________________________________________________________|____|

|Տարեկան հարկվող եկամտից եկամտահարկը                             [31]|    |

|____________________________________________________________________|____|

|Տարվա համար հաշվարկված եկամտահարկը                              [32]|    |

|____________________________________________________________________|____|

|Նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը                          [33]|    |

|____________________________________________________________________|____|

|Ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկի գումարը             [34]|    |

|____________________________________________________________________|____|

|Եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկը         [35]|    |

|____________________________________________________________________|____|

|Տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները [36]|    |

|____________________________________________________________________|____|

|Հարկային գործակալների կողմից պահված հարկի գումարը               [37]|    |

|____________________________________________________________________|____|

|Այլ պետություններում պահված հարկի գումարը                       [38]|    |

|____________________________________________________________________|____|

|Այլ պետություններում պահված հարկի գումարի հաշվանցվող մասը       [39]|    |

|____________________________________________________________________|____|

|Հարկային արտոնությունների գումարը                               [40]|    |

|____________________________________________________________________|____|

|Ընդամենը նվազեցման ենթակա տարեկան եկամտահարկի գումարը           [41]|    |

|____________________________________________________________________|____|

|Ենթակա է վճարման կամ վերադարձման (հաշվանցման)                   [42]|    |

._________________________________________________________________________.

 

. [24] տողում նշվում է քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի գծով արդյունքը (տող [5])

. [25] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունքը (տող [17])

. [26] տողում նշվում է տարվա ամիսների թիվը, որոնց վերաբերվում են [1], [3] և [14] տողերում նշված եկամուտները

. [27] տողում նշվում է անձնական նվազեցումների տարեկան մեծությունը (տող [26]x/անձնական նվազեցման ամսական մեծությունը/)

. [28] տողում նշվում է հարկվող եկամտի գումարը {(տող [24]+տող [25]-տող [27]}

. [29] տողում նշվում է տարվա ընթացքում կատարված բարեգործական և այլ անհատույց հատկացումների նվազեցվող գումարը (տող [28]-տող [28]/1,05)

. [30] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեությունից, քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերից տարեկան հարկվող եկամտի գումարը (տող [28]-տող [29])

. [31] տողում նշվում է [30] տողում նշված տարեկան հարկվող եկամտից (տարեկան դրույքաչափերով) հաշվարկված եկամտահարկի գումարը

. [32] տողում նշվում է տարվա համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող [13]+տող [23]+տող [31])

. [33] տողում նշվում է հաշվետու տարում հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարը` որպես եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումար

. [34] տողում նշվում է ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկը (տող [32] և տող [33] առավելագույնը)

. [35] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիներ փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը)

. [36] տողում նշվում են հարկային տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները

. [38] և [39] տողերում նշվում են այլ պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) եկամտահարկը (օտարերկրյա պետության համապատասխան հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և եկամտահարկի այն գումարը, որի չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտահարկը

. [40] տողում նշվում է օրենքով սահմանված հարկային արտոնությունների ընդհանուր գումարը

. [41] տողում նշվում է տարեկան եկամտահարկից նվազեցման ենթակա գումարը (տող [36]+տող [37]+տող [39]+տող [40])

. [42] տողում նշվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի գումարը (տող [34]-տող [41]` բացասական արդյունքը նշվում է փակագծերի մեջ)

. սույն հաշվարկում ռեզիդենտները ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացվող եկամուտները, իսկ ոչ ռեզիդենտները` հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները

 

Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարները (ըստ

եռամսյակների)

 

._______________________________________.

|Եռամսյակը| I | II | III | IV |Ընդամենը |

|_________|___|____|_____|____|_________|

|Գումարը  |   |    |     |    |         |

._______________________________________.

._______________________________________.

|Հաշվարկը ներկայացնողի ստորագրությունը  |

._______________________________________.

(4-րդ հավելվածը փոփ. 09.07.09 թիվ 766-Ն, 18.03.11 թիվ 255-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.2008
N 1038-Ն
Որոշում