050.0226.260808
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 08 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008254
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2008 թվականի թիվ 226-Ն
i
««ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/05-Ը» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 140-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել ««Կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից թույլ տրված խախտումների մասին կարգավորվող շուկայի օպերատորի կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու կարգը» կանոնակարգ 5/05-ը»` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի հուլիսի 29-ի
թիվ 226-Ն որոշման
«ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/05-Ը
1. Սույն կանոնակարգը սահմանում է կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից թույլ տրված` արժեթղթերի շուկան կարգավորող օրենքներով սահմանված պահանջների խախտումների մասին կարգավորվող շուկայի օպերատորի (այսուհետ` օպերատոր) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` Կենտրոնական բանկ) տեղեկացնելու կարգը:
2. Օպերատորի վերահսկող ծառայությունը պարտավոր է կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից արժեթղթերի շուկան կարգավորող օրենքներով սահմանված պահանջների ցանկացած խախտման մասին խախտումը բացահայտելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի:
3. Սույն կանոնակարգի 2-րդ կետով սահմանված տեղեկացումը օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկացումը ներկայացվում է ՍիԲիԷյՆեթ համակարգի միջոցով: ՍիԲիԷյՆեթ համակարգից օգտվելու անհնարինության դեպքում էլեկտրոնային եղանակով տեղեկացումը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով: Մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով տեղեկացնելու դեպքում միաժամանակ ներկայացվում է կից գրություն:
4. Թղթային եղանակով տեղեկացնելու դեպքում տեղեկացումը պետք է ստորագրվի վերահսկող ծառայության ղեկավարի կողմից և կնքվի օպերատորի կնիքով:
Հավելված 1
««Կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու
թողարկողների կողմից թույլ տրված խախտումների
մասին կարգավորվող շուկայի օպերատորի կողմից
Կենտրոնական բանկին տեղեկացնելու կարգը»
Կանոնակարգ 5/05-ի» Հավելվածի
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
----------------------
(տեղեկացման համարը)
-------------------------------------------------ը
(օպերատորի անվանումը)
տեղեկացնում է կարգավորվող շուկայում բացահայտված հետևյալ խախտման (խախտումների) մասին.
._________________________________________________________________.
|N |Խախտում |Իրավաբա-|Խախտման|Խախտված |Խախտման |Խախտումը |Խախտման |
| |թույլ |նական |նկարա- |իրավական|վերաց- |թույլ |բացա- |
| |տված |անձի |գիրը |ակտի |ման |տալու |հայտման |
| |իրավաբա-|կազմում | |անվա- |ուղղու- |տարին, |տարին, |
| |նական |գործող | |նումը և |թյամբ |ամիսը, |ամիսը, |
| |անձի |խախտում | |խախտված |ձեռ- |ամսաթիվը |ամսաթիվը|
| |անվա- |թույլ | |դրույթը |նարկված |(հնարա- | |
| |նումը |տված | | |միջոցա- |վորության| |
| | |ֆիզի- | | |ռումները|դեպքում) | |
| | |կական | | |(առկա- | | |
| | |անձի | | |յության | | |
| | |անունը, | | |դեպքում)| | |
| | |ազգա- | | | | | |
| | |նունը, | | | | | |
| | |պաշտոնը | | | | | |
| | |(առկա- | | | | | |
| | |յության | | | | | |
| | |դեպքում)| | | | | |
|__|________|________|_______|________|________|_________|________|
|1.| | | | | | | |
|__|________|________|_______|________|________|_________|________|
|2.| | | | | | | |
|__|________|________|_______|________|________|_________|________|
|..| | | | | | | |
._________________________________________________________________.
_______________________________________________________________________
(Այն անձի (անձանց) անունը, ազգանունը, կապի միջոցները, որի (որոնց) հետ կարելի է կապ հաստատել` կապված թույլ տրված խախտումների հետ)
------------------------------------------------
(Վերահսկող ծառայության ղեկավարի ստորագրությունը)
«____» «_____________» ____ թ.
(տեղեկացման տարին, ամիսը, ամսաթիվը) Կ. Տ.