(ուժը կորցրել է 20.11.01 ՀՕ-265 օրենք)
i
010.0215.210598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«28» ապրիլի 1998 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի`
ա) առաջին մասում «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով» բառերը փոխարինել «և Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով.
բ) երկրորդ մասից հանել «իշխանության և կառավարման» բառերը, իսկ «օրենսդրական այլ ակտերով» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով:
i
Հոդված 2. Օրենքի 4 հոդվածից հանել «չափերը որոշվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից, իսկ» բառերը, իսկ «որոշվում է» բառերը փոխարինել «որոշվում են» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 6 հոդվածը «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը» բառերով:
i
Հոդված 4. Օրենքի 20 հոդվածի երկրորդ մասում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների» բառերով:
i
Հոդված 5. Օրենքի 23 հոդվածի առաջին և երկրորդ մասերում «պետական վարչության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:
i
Հոդված 6. Օրենքի 24 հոդվածի առաջին և երկրորդ մասերից հանել «իշխանության և կառավարման» բառերը:
Հոդված 7. Օրենքի գլուխ YIII-ը հանել:
i
Այս կապակցությամբ IX, X գլուխները համարել YIII, IX գլուխներ, իսկ 42-44 հոդվածները` համապատասխանաբար 41-43 հոդվածներ:
i
Հոդված 8. Օրենքի 42 հոդվածի երրորդ մասում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը» բառերը փոխարինել «ներքին գործերի հանրապետական գործադիր մարմնին» բառերով:
21 մայիսի 1998թ.
ՀՕ-215