010.0139.120908
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը «մանրածախ վաճառք» բառերից առաջ լրացնել «առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասի առաջին պարբերությունում «հարյուր հիսուն հազար» բառերը փոխարինել «երեք հարյուր հազար» բառերով, երկրորդ պարբերությունում «երեք հարյուր հազար» բառերը` «վեց հարյուր հազար» բառերով.
2) 2-րդ մասի առաջին պարբերությունում «յոթանասունհինգ հազար» բառերը փոխարինել «հարյուր հիսուն հազար» բառերով, երկրորդ պարբերությունում «հարյուր հիսուն հազար» բառերը` «երեք հարյուր հազար» բառերով, երրորդ պարբերությունում «երեք հարյուր հազար» բառերը` «վեց հարյուր հազար» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանվող փոփոխություններն ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների մասով ուժի մեջ են մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
12 սեպտեմբերի 2008 թվականի
ՀՕ-139-Ն