Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 108- ...

 

 

040.0964.010908

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2008 թվականի N 964-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 108-Ն ԵՎ ՄԱՐՏԻ 1-Ի N 347-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածներով և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 108-Ն որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Լիազորել Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետում նշված սխեմայում ընդգրկված` Հանրապետության 30/1, Խանջյան 5 և 5ա հասցեներում, 25-րդ կետում նշված սխեմայում ընդգրկված Մովսես Խորենացու 1-ին փակուղի 1 հասցեում, 26-րդ կետում նշված սխեմայում ընդգրկված Ագաթանգեղոսի փող. տուն 3 հասցեում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.

2) գույքի օտարման գործառույթներն իրականացնելիս ղեկավարվել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 347-Ն որոշումը 3-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.

«1.1) Լիազորել Երևանի քաղաքապետին`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի N 347-Ն որոշման հավելվածի 8-րդ կետում նշված սխեմայում ընդգրկված` Տերյան 107 և 107ա հասցեներում, 9-րդ կետում նշված սխեմայում ընդգրկված` Արամի 21 և 23 հասցեների միջև գտնվող, 13-րդ կետում նշված սխեմայում ընդգրկված` Եզնիկ Կողբացու 42 հասցեում, Եզնիկ Կողբացու 42 հասցեին կից, Եզնիկ Կողբացու 50ա հասցեում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից,

բ. գույքի օտարման գործառույթներն իրականացնելիս ղեկավարվել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2008
N 964-Ն
Որոշում