041.0664.270808
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 2008 թվականի N 664-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հունիսի 2-ի «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 369-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երթևեկության կառավարման և անվտանգության ծրագրի կառավարման խորհուրդ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող` Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագրի կառավարման խորհուրդ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2008 թվականի օգոստոսի 27-ի
N 664-Ն որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2007 թվականի հունիսի 2-ի
N 369-Ն որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (խորհրդի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Ա. Սհոյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական
վարչության պետ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Ս. Ղոնաղչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական
վարչության պետ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական
Ա. Մնացականյան - Երևանի քաղաքապետի խորհրդական
Դ. Դանիելյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության
ճանապարհային երթևեկության կազմակերպման
հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Ա. Բարսեղյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի
փորձաքննության վարչության հաշվառման, գրանցման և
համակարգման բաժնի պետ
Կ. Գևորգյան - «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների
տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն
Ա. Բախտամյան - «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ»
պետական հիմնարկի տնօրեն»: