040.0296.150598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 1998 թվական թիվ 296
i
ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ (ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ), ՔԼԻՐԻՆԳԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՎՃԱՐԵԼՈՒ (ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԻՑ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ) ՊԱՀԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների և միջպետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների մասով հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի «գ» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների և միջպետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար փաստացի վճարելու (վճարողի հաշվից դուրս գրելու) պահի վերաբերյալ տեղեկանք տալու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 15-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մայիսի 15-ի թիվ 296 որոշմամբ
ԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ (ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ), ՔԼԻՐԻՆԳԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՎՃԱՐԵԼՈՒ (ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԻՑ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ) ՊԱՀԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների և միջպետական պայմանագրերի (այսուհետև` պետական գնումներ) շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար փաստացի վճարելու (վճարողի հաշվից դուրս գրելու) պահի վերաբերյալ տեղեկանք տալու գործընթացը:
2. Պետական պատվեր իրականացնող ձեռնարկությունների (այսուհետև` հարկատու) կողմից Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմիններ ներկայացվող` պետական գնումների շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար փաստացի վճարելու (վճարողի հաշվից դուրս գրելու) պահի վերաբերյալ տեղեկանքն ստանալու համար դիմում են պետական պատվեր տեղադրող մարմնին (նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին, գերատեսչություն)` դիմումում նշելով պետական պատվերով և յուրաքանչյուր պայմանագրով մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների անվանումները:
3. Պետական պատվեր տեղադրող մարմինը հարկատուի դիմումն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է մատակարարված ծառայությունների համար փաստացի կատարված վճարումները և սույն կարգի հավելվածում բերված տեղեկանքի ձևով ներկայացնում հարկատուին կամ գրավոր մերժում է` հիմնավորելով պատճառները:
4. Սույն կարգով սահմանված տեղեկանքը տալու ընթացքում առաջացած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված
պետական գնումների (պետական պատվերի),
քլիրինգային առաքումների և միջպետական
պայմանագրերի (այսուհետև` պետական
գնումներ) շրջանակներում մատակարարված
ապրանքների և մատուցված ծառայությունների
համար փաստացի վճարելու (վճարողի հաշվից
դուրս գրելու) պահի վերաբերյալ տեղեկանք
տալու կարգի
ՏԵՂԵԿԱՆՔ
պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների և
միջպետական պայմանագրերի շրջանակներում -------------------------------
(պետական պատվերի իրականացնող --------------------------- կողմից մատակարարված ապրանքների և ձեռնարկության անվանումը) մատուցված ծառայությունների համար փաստացի վճարելու (վճարողի հաշվից դուրս գրելու) պահի վերաբերյալ
._______________________________________________________________________.
| Պետական պատվեր իրականացնող ձեռնարկության հարկ վճարողի հաշվառման համարը|
|_______________________________________________________________________|
| Պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների և |
| միջպետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների և |
| մատուցված ծառայությունների |
|_______________________________________________________________________|
| Մատակարարված ապրանքների և | Մատակարարված ապրանքների և մատուցված |
| մատուցված ծառայությունների | մատուցված ծառայությունների համար |
| գումարը | վճարումը |
|________________________________|______________________________________|
| ամիսը, | գումարը | ամիսը, ամսաթիվը, | գումարը |
| ամսաթիվը, | (հազ. դրամ) | տարեթիվը | (հազ. դրամ) |
| տարեթիվը | | | |
|______________|_________________|____________________|_________________|
|______________|_________________|____________________|_________________|
|______________|_________________|____________________|_________________|
|______________|_________________|____________________|_________________|
|______________|_________________|____________________|_________________|
|______________|_________________|____________________|_________________|
|______________|_________________|____________________|_________________|
|______________|_________________|____________________|_________________|
| |Պարտքը առ | | |
| |31.12. 1997 թ. | | |
._______________________________________________________________________.
Պարտքի գումարը -----------------------------------------------
(տառերով)
------------------------------------------------------
(պետական պատվեր տեղադրող մարմնի լրիվ անվանումը)
------------------------------ ---------------------------
(ղեկավարի անունը, ազգանունը) (ստորագրությունը)
Կ.Տ.
------ ----------------- 199 թ.