040.0761.220708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հուլիսի 2008 թվականի N 761-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 342 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 342 որոշման 2-րդ կետում «տնօրինման» բառը փոխարինել «կառավարման» բառով, «8-րդ հոդվածի 5-րդ կետով» բառերը` «12-րդ հոդվածի 3-րդ կետով» բառերով և «ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը» բառերը` «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ