Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1067- ...

 

 

040.0644.280608

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2008 թվականի N 644-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրն ու դրա իրականացման կարգը հաստատելու մասին» N 1067-Ն որոշման 1-ին կետով հաստատված հաշմանդամների վերականգնման բազային ծրագրի`

1) «I. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» բաժնի 3-րդ կետը «ժ» ենթակետից հետո լրացնել «ժա», «ժբ» և «ժգ» ենթակետերով.

 

 

._______________________________________________________________________.

|ժա)|աչքի պրոթեզավորում                 |պետական պատվեր իրականացնող     |

|ժբ)|ձայնաստեղծ սարք                    |պրոթեզաօրթոպեդիկ օգնություն    |

|   |                                   |տրամադրող կազմակերպություններ  |

|   |                                   |                               |

|ժգ)|ատամների պրոթեզավորում             |պետական պատվեր իրականացնող     |

|   |(բացառությամբ թանկարժեք մետաղներից |ատամնաբուժական                 |

|   |պատրաստվածների)                    |կազմակերպություններ            |

._______________________________________________________________________.

«.

 

2) «I. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._______________________________________________________________________.

|4. |ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ   |                               |

|   |                                   |                               |

|ա) |ձեռնափայտ                          |պետական պատվեր իրականացնող     |

|բ) |հենակ                              |պրոթեզաօրթոպեդիկ օգնություն    |

|գ) |քայլակ                             |տրամադրող կազմակերպություններ  |

|դ) |սուպինատոր                         |                               |

|ե) |լսողական սարք                      |                               |

|զ) |հաշմանդամի սայլակ                  |                               |

|է) |փոքր տրամաչափի սայլակ              |                               |

._______________________________________________________________________.

«.

 

3. «IV. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» բաժնում «IV» թիվը փոխարինել «III» թվով, իսկ «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._______________________________________________________________________.

|դ) |վերականգնողական տեխնիկական և  այլ  |պետական պատվեր իրականացնող     |

|   |օժանդակ միջոցներից օգտվելու        |պրոթեզաօրթոպեդիկ օգնություն    |

|   |հմտությունների ուսուցում և         |տրամադրող կազմակերպություններ  |

|   |հարմարեցում                        |                               |

._______________________________________________________________________.

«:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2008
N 644-Ն
Որոշում