030.0037.300498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ուժը կորցրած ճանաչել`
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայում բարեփոխումների նախապատրաստման մասին» ՆՀ-36 հրամանագիրը.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող առաջնահերթ միջոցառումների իրականացման մասին» ՆՀ-173 հրամանագիրը.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին» ՆՀ-184 հրամանագիրը.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունից հատուկ նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական ինֆորմացիայի և ծառայությունների արտահանման վերահսկողության իրականացման մասին» ՆՀ-227 հրամանագիրը.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-242 հրամանագիրը:
5. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
30 ապրիլի 1998 թ.
ՆՀ-37