(ուժը կորցրել է 24.09.01 թիվ 895 որոշում)
i
040.0249.220498
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 1998 թվական թիվ 249
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 571 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի թիվ 2 ցանկում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» տողից հանել «վիճակախաղերի տոմսերի իրացում» բառերը: