(ուժը կորցրել է 27.11.12 թիվ 331-Ն որոշում)
i
050.0125.060508
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 05 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008144
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
16 ապրիլի 2008 թվականի թիվ 125-Ն
i
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 129-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, իր կողմից վարկանշված կազմակերպության կողմից թողարկված պարտատոմսի ռեպո գործարք է կնքում միայն բանկերի հետ, ինչպես նաև այն, որ տվյալ գործարքի կողմերը նախապես հայտնի են, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի իմաստով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասից բացառություն կազմող մասնավոր գործարք են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ բանկերի կողմից կնքվող ռեպո այն գործարքները, որոնց առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարկանշված կազմակերպության կողմից թողարկված պարտատոմսը:
2. Սահմանել, որ կազմակերպված շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթը թույլատրվում է վաճառել տվյալ շուկայից դուրս, եթե տվյալ գործարքը համապատասխանում է սույն որոշման պահանջներին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ