Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱ ...

 

 

040.0319.110408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2008 թվականի N 319-Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 915-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Թբիլիսյան 3/11 հասցեում գտնվող` Երևանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված 666.8 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ` գույք), ինչպես նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 3400 քառ. մետր հողատարածքն հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Լաուրա Պետրոսյանին (այսուհետ` գնորդ)

(անձնագիր` AC 0206920, տրված` 04.04.1998 թ., 011-ի կողմից):

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի փետրվարի 13-ին գնահատված գույքի արժեքը` 43243 հազ. դրամ,

բ. ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 43243 հազ. դրամ,

գ. որ գնորդը պարտավոր է իրեն օտարվող հողամասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա. 3 տարվա ընթացքում կատարել 15 մլն դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ,

բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 244416 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

(1-ին կետը փոփ. 23.07.09 թիվ 851-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1924-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2003 թվականի մարտի 27-ի N 504-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 915-Ն որոշման 3.4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) մասնավորեցումից հետո 5 տարվա ընթացքում կատարել 130 մլն դրամի չափով ներդրում»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2008
N 319-Ն
Որոշում