Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 55-ՐԴ, 56-ՐԴ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 55-ՐԴ, 56-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ 5 ...

25.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.02.2008  -ից մինչեւ   25.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)

i

606.0015.110208

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        02            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60608044

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2008 թվականի N 15-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 55-ՐԴ, 56-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ 58-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 5-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԻԱՏԵՍԱԿ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ և 7-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

 

1. Սահմանել, որ`

1.1 Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամը ստուգում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը և միայն անձը հաստատող փաստաթղթի վերջին էջում քվեարկությանը մասնակցելու մասին դրոշմակնիքի բացակայության դեպքում է, որ ընտրողների ցուցակում գտնում է նրա անունը, հայրանունը, ազգանունը և հերթական համարը, լրացնում անձը հաստատող փաստաթղթի տվյալները, և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց:

1.2 Քվեարկությանը ներկայացած յուրաքանչյուր ընտրող` մինչև տեղամասային կենտրոնից դուրս գալը, իրավունք ունի կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ. ծանոթանալ տեղամասային կենտրոնում պատին փակցված ընտրողների ցուցակներին, թեկնածուների կենսագրություններին, քվեաթերթիկի նմուշին, գրանցվել ընտրողների ցուցակում, ստանալ ծրար և քվեաթերթիկ, քվեաթերթիկում նշում կատարել, քվեաթերթիկը տեղավորել քվեարկության ծրարի մեջ, հանձնաժողովի անդամի կողմից` անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց և քվեարկության ծրարը կնքելուց հետո քվեարկության ծրարը գցել քվեատուփի մեջ:

1.3 Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկի հակառակ կողմում առկա չէ համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների երեք ստորագրություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
09.02.2008
N 15-Ն
Որոշում