i
041.0141.170308
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2008 թվականի N 141-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 497-Ա ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 902-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
i
ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի N 201 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 497-Ա և դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 24-ի N 715 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 902-Ա որոշումները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ