Սեղմել Esc փակելու համար:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ Ե ...

 

 

050.0409.170108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        01            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 2007 թվականի N 409-Ն

 

i

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԵՐԻՑ ՇԵՂՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ապահովագրական ընկերության նկատմամբ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը, որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել տնտեսական նորմատիվների կամ տեխնիկական պահուստների սահմանված չափերից նշանակալից շեղումների առկայության դեպքում:

2. Նշանակալից շեղում է համարվում տնտեսական նորմատիվի կամ տեխնիկական պահուստի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն չափերից 10 և ավելի տոկոսի չափով նվազումը (բացառությամբ ստանձնած ապահովագրական ռիսկերի գծով առավելագույն չափի նորմատիվի, առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվի):

3. Ստանձնած ապահովագրական ռիսկերի գծով առավելագույն չափի նորմատիվի գծով նշանակալից շեղում է համարվում նորմատիվ իրավական ակտերով սահմանված առավելագույն չափից 10 և ավելի տոկոսի (մեկ և ավելի տոկոսային կետի) չափով գերազանցելը:

4. Առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվի գծով նշանակալից շեղում է համարվում ապահովագրական ընկերության տեխնիկական պահուստների հանրագումարից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ի իմաստով տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների հանրագումարը 10 և ավելի տոկոսի չափով պակաս լինելը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.12.2007
N 409-Ն
Որոշում