040.0079.020208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հունվարի 2008 թվականի N 79-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1651-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման ծրագիրը սահմանելու մասին» N 1651-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|4. |«Բնակավայրերի տարածքով անցնող |ՀՀ տրանսպորտի և |2008 թ. |
| |Հայաստանի Հանրապետության միջպետական, |կապի նախարարություն |մայիսի |
| |հանրապետական և մարզային նշանակության|ՀՀ տարածքային |3-րդ |
| |ավտոմոբիլային ճանապարհների մաս |կառավարման |տասնօրյակ |
| |հանդիսացող տարանցիկ ճանապարհների |նախարարություն | |
| |ցանկը սահմանելու մասին» ՀՀ |Երևանի | |
| |կառավարության որոշման նախագիծը ՀՀ |քաղաքապետարան | |
| |կառավարություն ներկայացնելը | | |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ