040.0050.020208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2008 թվականի N 50-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1687-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Գույք վաճառելու թույլտվություն տալու մասին» N 1687-Ա որոշման 1.4-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) 4 տարվա ընթացքում գույքի վերանորոգման նպատակով ներդնել 80 մլն դրամ, հետևյալ համամասնությամբ`
2006 թվականին` 20 մլն դրամ.
2007-2009 թվականներին` ևս 60 մլն դրամ:»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ