(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0170.201107
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 11 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607396
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2007 թվականի N 170-Ն
i
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացու վերաբերյալ`
ա) վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքի ձևը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) վերջին երկու տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները) դիմումատուին չի տրամադրվում, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի և 123-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ և (կամ) 3-րդ ենթակետերի պահանջներին:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացու վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և համայնքում, իսկ Երևան քաղաքի թաղային համայնքների դեպքում Երևան քաղաքում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանքներ տալու կարգի մասին» թիվ 22-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:
------------------
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, թիվ 214(4310), 21.11.07
Հավելված 1
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2007թ. նոյեմբերի 20-ի
թիվ 170-Ն որոշման
____________________________________________________________________
(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)
ՏԵՂԵԿԱՆՔ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ___________ 20 թ. N______
Քաղաքացի __________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձնագիր` _______________________, տրված` __________________________
(սերիան, համարը) (ամսաթիվը և ում կողմից)
վերջին երկու տարում հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան
ստորաբաժանման ղեկավար
____________________ _________________
(ազգանունը) (ստորագրությունը)
Կ.Տ.
Հավելված 2
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2007թ. նոյեմբերի 20-ի
թիվ 170-Ն որոշման
____________________________________________________________________
(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)
ՏԵՂԵԿԱՆՔ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ________________ ՄԱՐԶԻ _______________ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ___________ 20 թ. N______
Քաղաքացի __________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձնագիր` _______________________, տրված` _________________________
(սերիան, համարը) (ամսաթիվը և ում կողմից)
վերջին երկու տարում հաշվառված է __________ մարզի ________ համայնքում:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան
ստորաբաժանման ղեկավար
____________________ _________________
(ազգանունը) (ստորագրությունը)
Կ.Տ.