Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴ ...

25.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.11.2007  -ից մինչեւ   25.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)

i

606.0169.201107

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        11            2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607395

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2007 թվականի N 169-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացու վերաբերյալ`

ա) վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքի ձևը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները) դիմումատուին չի տրամադրվում, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին և (կամ) 5-րդ կետերի և 101-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և (կամ) 3-րդ ենթակետերի պահանջներին:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 1-ի «Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքներ տալու կարգի մասին» թիվ 18-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:

 

------------------

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, թիվ 214(4310), 21.11.07

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 20-ի

թիվ 169-Ն որոշման

 

_________________________________________________________________

(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    ____ ___________ 20 թ.                                 N____

 

Քաղաքացի __________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

անձնագիր` _______________________, տրված`__________________________

              (սերիան, համարը)                (ամսաթիվը և  ում կողմից)

 

վերջին հինգ տարում հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

 

Քաղաքացի __________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

միաժամանակ այլ պետության քաղաքացիություն չունի:

 

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան

ստորաբաժանման ղեկավար

 

    ____________________                _________________

    (ազգանունը)                         (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2007թ. նոյեմբերի 20-ի

թիվ 169-Ն որոշման

 

____________________________________________________________________

(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    ____ ___________ 20 թ.                             N______

 

Քաղաքացի __________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

անձնագիր` _______________________, տրված`__________________________

              (սերիան, համարը)               (ամսաթիվը և  ում կողմից)

 

վերջին հինգ տարում մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում:

 

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան

ստորաբաժանման ղեկավար

 

    ____________________                 _________________

    (ազգանունը)                          (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
20.11.2007
N 169-Ն
Որոշում