Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 347-Ն ՈՐ ...

 

 

040.1586.140108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1586-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի N 347-Ն որոշման 3-րդ կետի պահանջներն ու Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 2007 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին կայացված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության ու պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողների մրցույթի արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 347-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) սույն որոշման հավելվածի 1, 2, 3, 4, 6, 7, 12, 16 և 18-րդ կետերում նշված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը, 5, 8, 9, 10, 11, 13, 14, 15, 17, 19 և 20-րդ կետերում նշված տարածքները ձեռք բերողներ են հանդիսանում համապատասխանաբար «Քառանիշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ռեգիոն Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Սկառտա» և «Սոդավի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, «Սենա-Արբա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Արևիկ-Տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Դաունթաուն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Լիազորել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել որոշման մեջ նշված տարածքներում սեփականության և պետական գրանցմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1586-Ն
Որոշում