040.1395.031207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 նոյեմբերի 2007 թվականի N 1395-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1561-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշման հավելվածի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38. Դատապարտյալի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելու դեպքում հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելու ժամկետով կասեցված մասին որոշումն ընդունում է բաժանմունքի պետը:
Զինվորական կամ այլընտրանքային ծառայության ավարտից կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո պատժի կատարումը շարունակվում է ընդհանուր հիմունքներով:
Բաժանմունքի պետը կասեցումը վերացնելու մասին ընդունում է համապատասխան որոշում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ