(ուժը կորցրել է 01.01.09թթ` 21.08.08 ՀՕ-149-Ն օրենք )
010.0236.191107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 13-րդ հոդվածի 5-րդ կետի «ապահովագրության» կրկնվող բառը փոխարինել «ապահովության» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 17-րդ հոդվածում`
i
1) «պետական եկամուտների նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերով.
2) «ապահովագրության վճարներին» բառերը փոխարինել «ապահովության վճարներին» բառերով.
3) «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
19 նոյեմբերի 2007 թվականի
ՀՕ-236-Ն