Սեղմել Esc փակելու համար:
«ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԵՎ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐԵԼ ...

01.01.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.11.2007  -ից մինչեւ   01.01.2011  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.11թ` 29.06.10 թիվ 152-Ն որոշում)

i

050.0294.301007

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»         10           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007375

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2007 թվականի N 294-Ն

 

i

«ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/05-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վերաապահովագրողներին չարգելված և հուսալի համարելու չափանիշները» կանոնակարգ 3/05-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

i

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մայիսի 10-ի «Վերաապահովագրողների հուսալի համարելու չափանիշները սահմանելու կարգը հաստատելու մասին» թիվ 190-Ն որոշումը:

3. Սույն որոշումը տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վերաապահովագրության պայմանագրերով վերաապահովագրության փոխանցված ապահովագրության պայմանագրերի վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի սեպտեմբերի 18-ի

թիվ 294-Ն որոշմամբ

 

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՉԱՐԳԵԼՎԱԾ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/05

 

1. Չարգելված են համարվում այն վերաապահովագրական ընկերությունները, որոնք օրինականորեն գրանցված են և (կամ) լիցենզավորված են որևէ պետությունում:

2. Ոչ ռեզիդենտ վերաապահովագրողը համարվում է հուսալի, եթե սույն կետում նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից նրան տրված (բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետում նշված դեպքերի) ֆինանսական կայունության միջազգային վարկանիշը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ վերաապահովագրողների վերաբերյալ ներկայացվող հաշվետվության հաշվետու ամսաթվի դրությամբ ցածր չէ հետևյալ վարկանշային դասակարգումից`

 

մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը`

 

    - Ստանդարտ և  Փուրզի «ԲԲԲ» խմբի`       ԲԲԲ-

    - Մուդիզի «Բաա» խմբի`                  Բաա3

    - Ա. Մ. Բեստի «Բ» խմբի`                Բ+

    - Դաֆֆ և  Ֆելփզի «ԲԲԲ» խմբի`           ԲԲԲ-

    - Վեիսսի «Բ» խմբի`                     Բ-

    - Ֆիթչի «ԲԲԲ» խմբի`                    ԲԲԲ-

 

2011 թվականի հունվարի 1-ից հետո`

 

    - Ստանդարտ և  Փուրզի «Ա» խմբի`         Ա-

    - Մուդիզի «Ա» խմբի`                    Ա3

    - Ա. Մ. Բեստի «Ա» խմբի`                Ա-

    - Դաֆֆ և  Ֆելփզի «Ա» խմբի`             Ա-

    - Վեիսսի «Ա» խմբի`                     Ա-

    - Ֆիթչի «Ա» խմբի`                      Ա-

 

3. Ոչ ռեզիդենտ վերաապահովագրողին հուսալի համարելու համար հիմք է ընդունվում վերաապահովագրողի գրանցման երկրի համապատասխան լիազոր մարմնի կամ այդ վերաապահովագրողին վարկանշած սույն հավելվածի 2-րդ կետում նշված կազմակերպության պաշտոնական տեղեկագրում կամ պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված վարկանիշը:

4. Եթե միևնույն ոչ ռեզիդենտ վերաապահովագրողը վարկանշված է սույն հավելվածի 2-րդ կետում նշված երկու վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա նրան հուսալի համարելու համար հիմք է ընդունվում առավել ցածր վարկանիշը: Ընդ որում, հիմք ընդունված վարկանիշը ցածր չպետք է լինի սույն հավելվածի 2-րդ կետում նշված վարկանշային դասակարգումից: Եթե միևնույն վերաապահովագրողը վարկանշված է սույն հավելվածի 2-րդ կետում նշված երեք և ավելի վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա տվյալ վերաապահովագրողին հուսալի համարելու համար հիմք է ընդունվում նրան տրված երկու ամենաբարձր վարկանիշներից առավել ցածրը: Ընդ որում, հիմք ընդունված վարկանիշը ցածր չպետք է լինի սույն հավելվածի 2-րդ կետում նշված վարկանշային դասակարգումից:

5. Որևէ երկրի օրենսդրության իմաստով` ֆինանսական խմբին կամ ֆինանսական խմբի մեջ մտնող անձին տրված վարկանիշը չի տարածվում ֆինանսական խմբի մեջ մտնող մյուս անձանց վրա:

6. Սույն կանոնակարգի իմաստով` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ վերաապահովագրողները համարվում են հուսալի:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
18.09.2007
N 294-Ն
Որոշում