Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ (ՎԻՋԻԷՍ-84/ WGS-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ (ՎԻՋԻԷՍ-84/ WGS-84/ ԿՈՈՐԴԻՆԱՏ ...

 

 

322.0088.030907

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         09           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32207314

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

23 ապրիլի 2007 թվականի N 88-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ (ՎիՋիԷս-84/ WGS-84/ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ)

i

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով, 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերով, 8-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը ներդնելու մասին» N 225 որոշման 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի «Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1028 որոշման պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Պետական արբանյակային (ՎիՋիԷս-84/WGS-84/ կոորդինատային համակարգում) գեոդեզիական ցանցի կառուցման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի պետ Ա. Հարությունյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

 

Հաստատված է`

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

2007թ. ապրիլի 23-ի

N 88-Ն հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳ

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ (ՎիՋիԷս-84/ WGS-84/ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ

ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ) ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Պետական արբանյակային գեոդեզիական ցանցը (այսուհետ` ՊԱԳՑ), որն իրենից ներկայացնում է երկրի մակերևույթին տեղադրված կետերի ամբողջություն, հանդիսանում է գեոդեզիական կոորդինատային համակարգերի ֆիզիկական իրականացում: ՊԱԳՑ-ի հիմնական նշանակությունը գեոդեզիական կոորդինատային համակարգերի ճշտության առավելագույն բարձր մակարդակի վրա պահելը և երկրի տնտեսության գեոդեզիական ապահովման ողջ համակարգի արդյունավետ զարգացման լավագույն պայմանների ստեղծումն է: ՊԱԳՑ-ի կառուցման ժամանակ օգտագործվում են դրա ստեղծման պահին գեոդեզիական չափումների առավելագույն ճշգրիտ ձևեր:

1.2. Պետական արբանյակային գեոդեզիական ցանցը բաժանվում է հիմնային մշտական գործող գեոդեզիական ցանցի (ՄԳՑ), 0-ական դասի գեոդեզիական ցանցի (ԱԳՑ-0), բարձր ճշտությամբ 1-ին դասի արբանյակային գեոդեզիական ցանցի (ԱԳՑ-1), 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի (ԱԳՑ-2) և խտացման արբանյակային գեոդեզիական ցանցի (ԽԱԳՑ):

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

2.1 Հիմնային արբանյակային մշտական գործող և 0-ական դասի գեոդեզիական ցանց

2.1.1 Երկրի տարածքի կոորդինատային համակարգի ապահովման ողջ կառուցվածքի բարձրագույն օղակը հանդիսանում է Հիմնային արբանյակային գեոդեզիական ցանցը (ՀԱԳՑ): Այն սկզբնական գեոդեզիական հիմք է հանդիսանում երկրի տարածքում ողջ պետական արբանյակային գեոդեզիական ցանցի ձևավորման համար:

2.1.2 Հիմնային արբանյակային գեոդեզիական ցանցը կազմված է մշտական գործող և պարբերաբար որոշվող 0-ական դասի կետերից:

2.1.3 ՀԱԳՑ բոլոր կետերը պետք է լինեն հիմքով ամրացված:

2.1.4 ՀԱԳՑ կետերի տարածական դիրքը որոշվում է ՎիՋիԷս-84/WGS-84/ կոորդինատային համակարգում տիեզերական գեոդեզիայի մեթոդներով երկրի զանգվածի կենտրոնի համեմատությամբ 10-15 սմ-ից ոչ ավելի սխալով, իսկ ՀԱԳՑ ցանկացած կետերի փոխադարձ դիրքի սխալը պլանային դիրքով պետք է լինի 1-2 սմ-ից ոչ ավելի և բարձրությամբ 2-3 սմ-ից ոչ ավելի: ՀԱԳՑ դիրքորոշման ճշտության հավաստի գնահատականը մտնում է ՀԱԳՑ կառուցման հիմնական խնդիրների մեջ:

2.1.5 Նշված ճշտությունների նվաճումները ապահովվում են ՀԱԳՑ առանձին մշտապես գործող կետերի հետ միասին միջազգային գլոբալ արբանյակային ցանցում:

2.1.6 ՀԱԳՑ բոլոր կետերի համար որոշվում են նորմալ բարձրության և բացարձակ ծանրության ուժի արժեքները: Նորմալ բարձրությունը որոշվում է երկրաչափական նիվելիրացմամբ II դասից ոչ պակաս ճշտությամբ, իսկ բացարձակ ծանրության ուժի արժեքները` հիմնային ծանրաչափական կետերի որոշման ծրագրով:

2.1.7 ՀԱԳՑ-ն կետերի տարածքային բաշխման խտությունը պետք է լինի միջինը մեկ կետ 5-7 հազ. կմ2 վրա` հարևան կետերի միջև 150-300 կմ հեռավորության դեպքում:

2.1.8 ՀԱԳՑ մշտական գործող կետերի խտությունը կազմում է մոտավորապես 1 կետ 42 հազ. կմ2 վրա` հարևան կետերի միջև 1000-2000 կմ հեռավորության դեպքում:

2.1.9 ՀԱԳՑ կետերի տեղաբաշխմանը ներկայացվող պահանջները կարող են ճշտվել ՀԱԳՑ կառուցման ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում:

2.1.10 ՀԱԳՑ կետերի դիրքերը որոշվում են 1984 թվականի համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ուղեծրային արբանյակային մեթոդներով, որոնք իրականացվում են մշտապես գործող կետերի միջազգային գեոդեզիական ցանցով:

2.2 Բարձր ճշտությամբ արբանյակային գեոդեզիական 1-ին դասի ցանց

2.2.1 Բարձր ճշտությամբ արբանյակային գեոդեզիական 1-ին դասի ցանցը (ԱԳՑ-1) իրենից ներկայացնում է ՀԱԳՑ կետերի վրա հիմնված ճշտությամբ միասեռ տարածական գեոդեզիական կառույց` կազմված մեկը մյուսից 10-25 կմ, իսկ սակավաբնակ տարածքներում` 25-40 կմ հեռավորությամբ կետերի համակարգից: ԱԳՑ-1 կետերի միջև հեռավորությունները ընտրվում են տարածաշրջանի գեոդինամիկ ակտիվության, ձգողական դաշտի անոմալիայի, ծանրաչափական հանույթների ու I-II դասի նիվելիրացման գծերի և տարածքի տնտեսապես յուրացման աստիճանի հետ կապված:

2.2.2 ԱԳՑ-1 կետերի տեղաբաշխման միջին խտությունը 700-800 կմ2 վրա կազմում է 1 կետ:

2.2.3 ԱԳՑ-1 կետերի կոորդինատները ստացվում են կոորդինատների հարաբերական որոշման մեթոդներով, որոնք հարակից կետերի փոխադարձ դիրքերի որոշման ճշտությունն են ապահովում միջին քառակուսային սխալով, այն յուրաքանչյուր պլանային կոորդինատի համար չի գերազանցում 1-2 սմ և գեոդեզիական բարձրությամբ` 2-3 սմ: ԱԳՑ-1 յուրաքանչյուր կետ չափումներով պետք է կապված լինի ԱԳՑ-1 բոլոր հարևան կետերի և մոտակա 2-ից ոչ պակաս ՀԱԳՑ կետերի հետ:

2.2.4 ԱԳՑ-1 կետի դիրքորոշման միջին քառակուսային սխալը ԱԳՑ-0 հարևան կետերի հարաբերությամբ կազմում է ըստ յուրաքանչյուր պլանային կոորդինատի 1-2 սմ և գեոդեզիական բարձրությամբ 2-3 սմ:

2.2.5 ԱԳՑ-1 կետերի փոխադարձ դիրքորոշումը ԱԳՑ-1 և ՀԱԳՑ կետերի հարաբերությամբ իրականացվում է արբանյակային մեթոդներով միջին քառակուսային սխալով, որը յուրաքանչյուր տարածական կոորդինատով չի գերազանցում 2 սմ-ը:

2.2.6 ԳԲՀ կետերի հետ կապելու համար ԱԳՑ-1 կետերը համատեղվում են նիվելիրային ցանցի I -II դասի հենանիշների հետ կամ արբանյակային դիտարկմամբ տեղակապվում են մոտակա հենանիշի համապատասխան նիվելիրացման գծի հետ:

2.3 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանց

2.3.1 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցը (ԱԳՑ-2) ստեղծվում է կոորդինատների հարաբերական արբանյակային որոշման մեթոդով, ապահովելով դրա հարակից կետերի փոխադարձ դիրքերի որոշումը հետևյալ միջին քառակուսային սխալներով.

ա/ 7 բալ և ավելի սեյսմիկ ակտիվությամբ տարածաշրջանների համար 1-2 սմ պլանային դիրքով և 2-3 սմ գեոդեզիական բարձրությամբ,

բ/ հանրապետության ողջ տարածքի համար բացի 7 բալ և ավելի սեյսմիկ ակտիվությամբ գեոդինամիկ ակտիվ տարածաշրջաններից` 2-3 սմ պլանային կոորդինատներից յուրաքանչյուրով և 4-5 սմ գեոդեզիական բարձրությամբ:

2.3.2 ԱԳՑ-2-ի ցանկացած կետի դիրքի որոշման ճշտությունը ԱԳՑ-1 մոտակա կետերի հարաբերությամբ չպետք է ցածր լինի.

ա/ 7 բալ և ավելի սեյսմիկ ակտիվությամբ տարածաշրջանների համար 2 սմ-ից պլանային կոորդինատներով և 3 սմ-ից գեոդեզիական բարձրությամբ,

բ/ մնացած տարածաշրջանների համար 3 սմ-ից պլանային կոորդինատներով և 5 սմ-ից գեոդեզիական բարձրությամբ:

2.3.3 ԱԳՑ-2-ը իրենից ներկայացնում է միմյանցից 3-15 կմ հեռավորության վրա գտնվող տարածական կետերի համակարգերից կազմված գեոդեզիական կառուցվածք, որի կետերի միջին խտությունը 30-40 կմ2 վրա 1 կետ է:

2.3.4 ԱԳՑ-2 կետերի միջև հեռավորությունները պետք է հավասար լինեն.

ա/ 3-8 կմ - ինտենսիվ տնտեսական գործունեություն ծավալող տարածաշրջաններում, ինչպես նաև 7 բալ և ավելի սեյսմիկ ակտիվությամբ տարածքներում,

բ/ 8-15 կմ և ավելի - ոչ խիտ բնակեցված տարածքներում բացի սեյսմիկ ակտիվությամբ տարածաշրջանների:

2.3.5 ԱԳՑ-2 կետերի մեծ խտությամբ տեղամասերը նշվում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների և կազմակերպությունների լրացուցիչ անհրաժեշտության դեպքում ԱԳՑ-2 կառուցման աշխատանքների կատարման տեխնիկական նախագծերը կազմելիս:

2.3.6 ԱԳՑ-2 ցանցը ՊԳՑ և բարձունքային ցանցերի հետ կապելու համար ԱԳՑ-2-ի կետերի որոշ մասը պետք է համատեղվի կամ կապվի գոյություն ունեցող ՊԳՑ կետերի և III դասից ոչ պակաս նիվելիրային ցանցի հենանիշների հետ: Կապը պետք է որոշվի տիեզերական գեոդեզիայի մեթոդներով` 2 սմ-ից ոչ ավելի միջին քառակուսային սխալով յուրաքանչյուր տարածական կոորդինատով ՊԳՑ-ի կետերի հետ տեղակապելիս և 1 սմ` գեոդեզիական բարձրությունների համար նիվելիրային հենանիշների հետ կապակցելիս: Բարձունքային տեղակապման ժամանակ ՊԳՑ կետերի օգտագործում հայտնի նորմալ բարձրությունների նիվելիրային հենանիշների հետ միասին չի թույլատրվում: ԱԳՑ-2 կետերի հետ համատեղված կամ դրանց հետ կապակցված ՊԳՑ կետերի միջև հեռավորությունը ԱԳՑ-2 կետերի միջին կամ մեծ խտության դեպքում 8 կմ-ից ավելի և ոչ խիտ բնակեցված տարածքների ԱԳՑ-2 նոսրացած ցանցը կառուցելիս 15 կմ-ից ավելի չպետք է լինի: Տեղակապման նիվելիրային հենանիշների միջև հեռավորությունը պետք է լինի 15 կմ-ից ոչ ավելի:

2.3.7 ԱԳՑ-2 բոլոր կետերի համար պետք է որոշված լինեն նորմալ բարձրություններ: Կրկին որոշվող կետերի վրա նորմալ բարձրությունները կարող են ստացվել երկրաչափական կամ արբանյակային նիվելիրացումից, որպես գեոդեզիական բարձրությունների տարբերություններ` որոշված տիեզերական գեոդեզիայի հարաբերական մեթոդներով և քվազիգեոիդի բարձրություններ` որոշված ԱԳՑ-1 կառուցման տվյալներով և ծանրաչափական մանրամասն հանույթով:

2.3.8 ԱԳՑ-2-ի հատվածների կառուցման անհրաժեշտությունն այս կամ այն տարածքում որոշվում է այդ տարածքների տնտեսական զարգացման աստիճանով:

2.3.9 Արբանյակային գեոդեզիական ցանցի կետերը (դրանց կենտրոնները) ենթակա են պարբերաբար (ոչ ուշ, քան 8 տարին մեկ) զննման և անհրաժեշտության դեպքում նաև վերականգնման:

 

3. ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԶՆՆՈՒՄ

 

3.1 Ընդհանուր տեղեկություններ

 

Հայաստանի Հանրապետության պետական ԿՀ-42 և ՎիՋիԷս-84/WGS-84/ կոորդինատային համակարգերում գեոդեզիական ցանցերը արդի վիճակում պահպանելու նպատակով անհրաժեշտ է պարբերաբար յուրաքանչյուր տարի իրականացնել մոնիթորինգ` ուսումնասիրել և տեղանքում հետազննել ցանցի բոլոր կետերի ֆիզիկական վիճակը, որի արդյունքների հիման վրա տարեկան ամբողջ ծավալի 10%-ի չափով կատարել հիմնակետերի արդիականացման, վերականգնման և դիտարկման աշխատանքներ: Կետերի ուսումնասիրման և դաշտային հետազոտման արդյունքների հիման վրա անհրաժեշտ է մշակել տեխնիկական նախագիծ` առաջիկա տարվա ընթացքում կետերի վերականգնման և դիտարկման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Արբանյակային պետական ՎիՋիԷս-84/WGS-84/ կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցերի նախագծման վերաբերյալ հիմնական պահանջները բերված են 1-ին աղյուսակում:

 

Աղյուսակ 1

 

.___________________________________________________________________.

|Պահանջները          |ԱԳՑ-Օ       |ԱԳՑ-1     |ԱԳՑ-2                 |

|                    |(պարբերաբար |          |                      |

|                    |որոշվող)    |          |                      |

|____________________|____________|__________|______________________|

|1                   |2           |3         |4                     |

|____________________|____________|__________|______________________|

|Կետերի տեղաբաշխման  |400-600     |80        |5                     |

|միջին խտությունը    |            |          |                      |

|(կմ2/1 կետ)         |            |          |                      |

|____________________|____________|__________|______________________|

|Արբանյակային        |Պարտադիր չէ |5         |ՊԳՑ կետերի մասնակի    |

|գեոդեզիական ցանցի   |            |          |համատեղում կամ        |

|կետի կապը Պետական   |            |          |տեղակապում` միմյանցից |

|գեոդեզիական ցանցի   |            |          |հեռացված ոչ ավելի,    |

|կետերի հետ.         |            |          |քան 7-20 կմ, լրիվ     |

|ԱԳՑ-1-2 դասի կետերի |            |          |համատեղություն        |

|նվազագույն քանակը   |            |          |գեոդինամիկ պոլիգոնների|

|                    |            |          |համար                 |

|____________________|_______________________|______________________|

|Գլխավոր բարձունքային|Պարտադիր համատեղում կամ|Հենանիշների մասնակի   |

|հիմքի հենանիշների   |տեղակապում             |համատեղում            |

|հետ կապը            |                       |                      |

|____________________|_______________________|______________________|

|Առավելագույն        |Ոչ ավելի, քան 10 կմ    |Ոչ ավելի, քան 20 կմ(ա)|

|հեռացումը Գլխավոր   |                       |30 կմ(բ)              |

|բարձունքային հիմքի  |                       |                      |

|հենանիշներից        |                       |                      |

|____________________|_______________________|______________________|

|Կապ բարձր դասի      |Մշտապես     |5-6       |Հատվածի ներսի և  դրա  |

|արբանյակային ցանցերի|գործող      |կետից ոչ  |սահմաններին մոտ բոլոր |

|կետերի հետ (բարձր   |կետերի      |պակաս     |կետերը                |

|դասի կետերի թվի     |80%-ից ոչ   |          |                      |

|տոկոսային           |պակաս       |          |                      |

|հարաբերությունը     |            |          |                      |

|ընդհանուր թվին կամ  |            |          |                      |

|ստեղծվող հատվածի մեջ|            |          |                      |

|մտնող բարձր դասի    |            |          |                      |

|կետերի թիվը)        |            |          |                      |

|____________________|____________|__________|______________________|

|Պետական հիմնային    |Պարտադիր է  |ընդհանուր |Պարտադիր չէ           |

|ծանրաչափական ցանցի  |            |կետերի մոտ|                      |

|կետերի հետ կապը     |            |50%       |                      |

.___________________________________________________________________.

 

ա - բարձր խտությամբ ցանցով տարածքների համար,

բ - նոսր ցանցով տարածքների համար:

 

3.1.1 ՀԱԳՑ, ԱԳՑ-2 ստեղծման տեխնիկական նախագծերը մշակվում են սույն հրահանգի և ՀԱԳՑ, ԱԳՑ-1 և ԱԳՑ-2 ցանցերի ստեղծման գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Տեխնիկական նախագծերը ուղարկվում են ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնին` եզրակացության և սահմանված կարգով հաստատվում են մինչև աշխատանքների սկսելը:

3.1.2 Արբանյակային գեոդեզիական ցանցերի տեխնիկական նախագծերում բացի կետերի կոորդինատների բուն որոշումից, ընդգրկվում են աշխատանքների մի ամբողջ համալիր միջոցառումների` կապված ՀԱԳՑ, ԱԳՑ-1 կամ ԱԳՑ-2 համապատասխան հատվածի ստեղծման հետ, այսինքն.

ա/ աշխատանքներ ԱԳՑ կետերի և պետական նիվելիրացման հենանիշների անհրաժեշտ լրացուցիչ տեղակապումների հետ կապված,

բ/ աշխատանքներ կետի կազմում ընդգրկված բոլոր կենտրոնների միջև գեոդեզիական կապերի որոշման` ավանդական չափումներով կամ արբանյակային մեթոդներով

գ/ աշխատանքներ ԱԳՑ-1 համապատասխան հատվածների տարածքում քվազիգեոիդի բարձունքային մանրամասն քարտեզի ստեղծման,

դ/ ծանրաչափական որոշումների աշխատանքներ ՀԱԳՑ կետերի վրա:

3.1.3 Նախքան ՀԱԳՑ, ԱԳՑ-1 և ԱԳՑ-2 հատվածի կառուցման տեխնիկական նախագծի կազմելը իրականացվում է եռանկյունավորման, նիվելիրացման և ծանրաչափական որոշումների, ինչպես նաև տվյալ տարածքում արբանյակային գեոդեզիական ցանցերի կառուցման նախօրոք կատարված աշխատանքների նյութերի հավաքում և վերլուծում: Թվարկած նյութերը վերլուծելուց հետո կատարվում է օբյեկտի տեղազննում և ճշտվում կամ լրացվում է տեխնիկական նախագիծը:

3.1.4 Տեխնիկական նախագծում հաստատվում են ծավալները, գեոդեզիական աշխատանքների կատարման տեխնոլոգիան, նյութատեխնիկական մատակարարումը և նախահաշվային արժեքը:

3.1.5 Նախագծի տեքստային մասն իր մեջ ընդգրկում է.

ա/ տարածաշրջանի ֆիզիկաաշխարհագրական և կլիմայական պայմանների հակիրճ բնութագիրը,

բ/ նախագծվող աշխատանքների նշանակության վերաբերյալ տեղեկությունները,

գ/ նախօրոք կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկությունները,

դ/ ջրագրության վերաբերյալ տեղեկություններ,

ե/ կետերի հիմնադրման աշխատանքների կատարման տեխնոլոգիան, դիտարկումների անցկացումը,

զ/ արբանյակային դիտարկումների արդյունքների մշակման կարգը,

է/ անվտանգության տեխնիկայի կանոնների ապահովումը,

ը/ աշխատանքներն սկսելու և ավարտելու ժամկետները:

3.1.6 Տեխնիկական նախագծի նախահաշվային մասում ներկայացվում է աշխատանքների նախահաշվային արժեքի հաշվարկը:

3.1.7 Ցանցի նախագծումը կատարում են փոքրամասշտաբ տեղագրական քարտեզների վրա: Անհրաժեշտության դեպքում նախագծի մանրամասները ճշտում են ըստ խոշորամասշտաբ քարտեզների:

3.1.8 Տեխնիկական նախագծի տվյալների հիման վրա յուրաքանչյուր աշխատանքը կատարողին տրվում է տեխնիկական կարգադրագիր:

3.1.9 Մինչև աշխատանքի դուրս գալը տեղազննողը մանրամասնորեն վերլուծում է նախագծվող աշխատանքի կատարման պայմանները և տեղեկություններ է հավաքում այդ տարածաշրջանի տեղագրագեոդեզիական, ծանրաչափական և հիդրոերկրաբանական ուսումնասիրվածության վերաբերյալ, հավաքում է տեղադիրքերի նկարագրությունները, նիվելիրացման հենանիշների և եռանկյունավորման կետերի ուրվանկարները:

3.1.10 Արբանյակային գեոդեզիական ցանցերի տեղազննումն իր մեջ ընդգրկում է հետևյալ միջոցառումները.

ա/ կենտրոնների հիմնադրման համար տեղերի ընտրությունը,

բ/ կետի հիմնական կենտրոնների և ստուգիչ հենանիշների միջև գեոդեզիական կապերի հաստատման սխեմաների ընտրություն ավանդական կամ արբանյակային մեթոդներով,

գ/ եռանկյունավորման կենտրոնների և նիվելիրացման հենանիշների վիճակի զննում, որոնց հետ նախատեսվում է համատեղել նախագծվող կետերը կամ որոնք նախատեսվում է տեղակապել արբանյակային ցանցի կրկին հիմնադրվող կետին:

դ/ դիտարկումների ծրագրում ընդգրկված արբանյակային ցանցերի նախօրոք որոշված կետերի վիճակների բացահայտումը,

ե/ կետերի և ստուգիչ հենանիշների կենտրոնների հիմնադրման խորությունների և տիպերի որոշումը,

զ/ կետերի կառուցման աշխատանքների ծավալների որոշումը,

է/ կետերի տեղակայման հարցերի համաձայնեցումը այն կազմակերպությունների հետ, որոնց տարածքում նախատեսվում է տեղակայել կետը,

ը/ կետերի տեղակայման հետագա աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տեղեկությունների հավաքում,

թ/ դիտարկումների համար կետի նախապատրաստում, այսինքն` արբանյակների տեսանելիության ապահովում, կենտրոնների բացում, ուղղաթիռի համար հարթակի պատրաստում (անհրաժեշտության դեպքում):

3.1.11 Դաշտային պայմաններում տեղազննողը խոշորամասշտաբ քարտեզի կամ աերոնկարի վրա անցկացնում է նոր կետերի կենտրոնների հիմնադրումները, նշում է եղած կետերի տեղերը, կազմում է նկարագրությունը, ուրվանկարները և տեղանքում նշում է այն տեղերը, որտեղ պետք է նոր կետերի կենտրոնների հիմնադրումներ կատարվեն, արբանյակային ազդանշանների անցմանը խանգարող խոչընդոտների առկայության դեպքում կատարում է էկրանավորման դիագրամի մասնակի գործիքային հանույթ, կազմում է տեղային գեոդեզիական տեղակապումների սխեմաներ, 20-30 մ ճշտությամբ դյուրակիր նավիգացիոն արբանյակային ընդունիչներով որոշում է նոր կետերի կենտրոնների բացարձակ տարածական կոորդինատները (լայնություն, երկայնություն, բարձրություն):

3.1.12 Գոյություն ունեցող հենանիշներն ու կենտրոնները զննելիս տեղազննողը գնահատում է ժամանակակից պահանջներին համապատասխան տվյալ տիպի կենտրոնի (հենանիշի) վիճակը, պահպանվածությունը, արտաքին տեսքի խախտումը, դրոշմանիշերի ցեմենտման ամրությունը, ինչպես նաև երկրաբանական գործոնների ազդեցությունը կենտրոնի (հենանիշի) կայունության վրա:

3.1.13 Կետերի տեղաբաշխման տարածքները զննելիս տեղազննողն առաջնորդվում է հետևյալ կանոններով.

ա/ կետերի տեղաբաշխման տարածքները պետք է ապահովեն դիտարկումների կատարման բարենպաստ պայմաններ, կետերի երկարաժամկետ պահպանում, մեծ ժամանակահատվածի հապմար պլանում և բարձրությամբ կենտրոնի կայունություն, աշխատելու հնարավորություն օրվա ցանկացած ժամին և ամբողջ տարին,

բ/ չի կարելի կետեր տեղաբաշխել հեռանկարային շինարարության և բնակավայրերի մեծացման տարածքներում, ինչպես նաև այն տեղամասերում, որոնք նախատեսված են շինարարական, հիդրոտեխնիկական, ճանապարհային և լեռնային աշխատանքների համար կամ այն տարածքներում, որտեղ հնարավոր են սողանքային և կարստային երևույթներ, ենթակա են հեղեղման կամ ողողահարման ու այլ տարածքներում, որտեղ կետի պահպանման երաշխիք չի կարող լինել,

գ/ չի կարելի կետեր տեղաբաշխել ռադիոճառագայթման հզոր աղբյուրների վրա (ռադիոկայաններ, ռադարներ, ռադիոհեռարձակման ալեհավաքներ):

3.1.14 Արբանյակային գեոդեզիական ցանցի կետի կենտրոնի հիմնադրման տեղերում գրունտային ջրերի մակարդակը պետք է լինի հողի մակերևույթից 3 մետրից ավելի խորության վրա:

3.1.15 Գրունտի սառեցման խորությունը տեղազննողը հաստատում է տեղի օդերևութաբանական կայանում: Մոտավոր հաշվարկների համար հնարավոր է օգտվել սխեմատիկ քարտեզից:

3.1.16 Թույլատրվում է տեղազննման և կետի կենտրոնի հիմնադրման աշխատանքների համատեղում:

3.1.17 Տեղազննման արդյունքները ստանալուց հետո ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

ա/ տեղազննված ցանցերի սխեմաներ` ընդունված պայմանական նշաններին համապատասխան,

բ/ կետերի տեղաբաշխման տեղերի ուրվանկարներն ու նկարագրությունները, դրանց լուսանկարները,

գ/ աշխարհագրական կոորդինատների և կետերի բարձրությունների ցուցակները,

դ/ տեղազննողի բացատրական նշումները,

ե/ աշխատանքների շրջանում նախօրոք որոշված կետերի վիճակների զննման նյութերը,

զ/ զննված կետերի և նիվելիրային նշանների դրոշմանիշերի և հենանիշների ցուցակը և տպվածքներ,

է/ կազմակերպության ղեկավարի կամ տեխնիկական բաժնի գլխավոր մասնագետի կողմից հաստատված ակտեր ոչնչացված և չհայտնաբերված կետերի վերաբերյալ,

ը/ հիմնադրման տեղերի գրունտների երկրաբանական և հիդրոլոգիական հետազոտման նյութերը,

թ/ տեղային գեոդեզիական տեղակապումների առաջադրվելիք սխեմաները,

ժ/ արբանյակային ազդանշանների անցման խոչընդոտների դիագրամները,

ի/ տրանսպորտով կետին մոտենալու սխեման:

 

3.2 Հիմնային արբանյակային գեոդեզիական ցանցի նախագծումը

 

3.2.1 ՀԱԳՑ մշտապես գործող և պարբերաբար որոշվող կետերի ստեղծման աշխատանքների կատարման տեխնիկական նախագծերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գեոդեզիական ոլորտի 2002-2006 թվականների զարգացման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1530-Ն որոշման համաձայն:

3.2.2 ՀԱԳՑ կետերը ՀՀ տարածքում բաշխվում են հնարավորության սահմաններում հավասարաչափ, հաշվի առնելով երկրակեղևի բլոկային կառուցվածքը:

3.2.3 ՀԱԳՑ կետերը տեղաբաշխվում են երկրաբանական տեսակետից համեմատաբար կայուն տարածքներում և տեղային բնույթի երկրի մակերևույթի նվազագույն դեֆորմացիայի ենթարկված վայրերում:

3.2.4 ՀԱԳՑ կետերի ընդգրկումը միջազգային գլոբալ արբանյակային ցանցում համաձայնեցվում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:

3.2.5 ՀԱԳՑ կառուցվածքում ընդգրկված արբանյակային դիտարկումների բոլոր մշտական կետերը աշխատում են ՀԱԳՑ կառուցման միասնական համաձայնեցված ծրագրով:

3.2.6 ՀԱԳՑ կառուցման ծրագիրը պետք է նախատեսի առանձին կետերի վրա արբանյակների լազերային դիտարկումների և գերերկար բազայով ռադիոինտերֆերաչափական դիտարկումների կատարում:

3.2.7 Իրար մոտ տեղաբաշխված տարբեր դիտարկման կետեր կարող են միավորվել ՀԱԳՑ միասնական կետի մեջ դրանց վրա հատուկ բարձր ճշտության արբանյակային դիտարկումների անցկացման և տարածքի գեոդինամիկ ակտիվության հետ կապված դրանք հաճախակի կրկնելու ճանապարհով, բայց ոչ հաճախ, քան 5 տարին մեկ:

3.2.8 ՀԱԳՑ պարբերաբար որոշվող կետերի կրկնակի հաստատումները կատարվում են 5-8 տարի միջակայքով` կախված համապատասխան տարածքի գեոդինամիկ ակտիվության մակարդակից:

3.2.9 ՀԱԳՑ կետերի վրա նախատեսվում են ծանրության ուժի արագացման կանոնավոր բացարձակ որոշումներ:

3.2.10 ՀԱԳՑ կետերի բացարձակ ծանրաչափական որոշումները կատարվում են ըստ համապատասխան հրահանգի:

3.2.11 ՀԱԳՑ կետերը հնարավորության դեպքում ճիշտ համատեղվում են եղած 1-ին կամ 2-րդ դասի ծանրաչափական կետերի հետ: Եթե ճշգրիտ համատեղում հնարավոր չէ, ՀԱԳՑ կետերը և ծանրաչափական կետերը կարող են գտնվել իրարից 50 կմ-ից ոչ ավելի հեռավորության վրա: Այդ ժամանակ բացարձակ ծանրաչափական որոշումների հետ միաժամանակ պետք է ստատիկ ծանրաչափի օգնությամբ կատարվի ծանրության ուժի արագացման նշանակության փոխանցում ծանրաչափական կետից ՀԱԳՑ կետին 1-2 մկգալ ճշտությամբ:

3.2.12 ՀԱԳՑ պարբերաբար որոշվող կետերի ծանրության ուժի չափումները կատարվում են միաժամանակ պարբերաբար արբանյակային չափումների պարբերականությանը համապատասխան չափումներ անցկացնելով: Ժամանակների տարբերությունը պետք է լինի 1 տարուց ոչ ավելի:

3.2.13 ՀԱԳՑ մշտապես գործող կետերի վրա ստեղծվում են տեղային բարձր ճշտության գեոդեզիական ցանցեր, որոնք ապահովում են կետի հիմնական և աշխատանքային կենտրոնների դիրքերի կայունության վերահսկողությունը: Վերահսկիչ ցանցի սխեման և ստուգիչ չափումների տեխնոլոգիան պետք է ներկայացված լինեն աշխատանքների կատարման տեխնիկական նախագծում:

 

3.3 Հիմնային արբանյակային գեոդեզիական ցանցի կետերի տեղաբաշխման

վայրերի ընտրությունը

 

3.3.1 ՀԱԳՑ մշտապես գործող կետերն ընտրվում են արդեն մշտապես գործող արբանյակային դիտարկումների կետերից կամ էլ ստեղծվում են գոյություն ունեցող դիտարանների, գիտական կամ արտադրական կազմակերպությունների բազայի վրա:

3.3.2 ՀԱԳՑ մշտապես գործող կետերը ստեղծելիս և դրանց վրա մշտական դիտարկումներ կազմակերպելիս պետք է լինեն հետևյալ պայմանները.

ա/ արբանյակային ընդունիչների տեղադրում ջեռուցվող շինություններում,

բ/ ընդունիչներից հեռացնելիս կայուն հիմքի վրա երկուսից ոչ պակաս սահմանափակ երկարությամբ արբանյակային ալեհավաքների միաժամանակ տեղակայման հնարավորություն` 30 մետրից ոչ ավելի երկարությամբ ալեհավաքային մալուխով,

գ/ արբանյակային ալեհավաքների տեղակայման կետերի համար արբանյակների ազդանշանները բարձրավայրերի 10-ից ավելի անկյան տակ էկրանավորվող խոչընդոտների բացակայություն,

դ/ տեղական օբյեկտների և կոնստրուկցիաների բացակայություն, որոնք դիտումներում նկատելի արգելքներ են առաջացնում ալեհավաքների վրա ընդունվող արբանյակային ազդանշանների արտացոլման հետևանքով,

ե/ կապի տեխնիկական միջոցներ չափողական ինֆորմացիայի հաղորդման համար,

զ/ արբանյակային ազդանշանների հաճախությանը մոտ հաճախությունների վրա ակտիվ արգելքների բացակայություն,

է/ կենտրոնների համակարգի ստեղծման

հնարավորություն, որը թույլ է տալիս դրանց դիրքերի և արբանյակային ալեհավաքների դիրքերի կայունության հուսալի վերահսկողություն իրականացնել,

ը/ բացարձակ բալիստիկ ծանրաչափով չափումներ կատարելու հնարավորություն,

թ/ շինության ներսում ջերմությունը + 20 oC ցածր չպետք է լինի:

3.3.3 ՀԱԳՑ կետերի կենտրոնների տեղային ցանցը պետք է վերահսկողության հնարավորություն ապահովի դրանց փոխադարձ դիրքի և միջին քառակուսային սխալի հետ` բոլոր երեք կոորդինատներով 3 մմ-ից ոչ ավելի ավանդական գեոդեզիական մեթոդների ավելի հասարակ սխեմայով կամ հարաբերական որոշիչների արբանյակային մեթոդների զուգակցմամբ: Վերահսկիչ կենտրոնների քանակը երկուսից պակաս չպետք է լինի: Եթե ՀԱԳՑ կետերն անմիջականորեն մոտ են գտնվում ԳԲՀ հիմնային և գրունտային հենանիշներին, ապա դրանց կենտրոնները կարող են օգտագործվել որպես ստուգիչներ: Տեղային ցանցի սխեման և ստուգիչ չափումների տեխնոլոգիան պետք է արտացոլված լինեն աշխատանքների կատարման տեխնիկական նախագծերում: ՀԱԳՑ կետերի կենտրոններին տրվում են նորմալ բարձրություններ I-II դասերի նիվելիրացմամբ: ՀԱԳՑ կենտրոնը շենքի վրա տեղադրելիս պատի մեջ հիմնադրվում են վերահսկիչ պատային հենանիշներ կամ դրոշմանիշեր:

3.3.4 Կենտրոնների և ալեհավաքների դիրքերի հնարավոր փոփոխություններն ակտիվ կետի ողջ գործառության ընթացքում չպետք է գերազանցեն 2-3 մմ և պլանային դիրքով և բարձրությամբ:

Շենքերի վրա ալեհավաքների տեղակայման վայրի ընտրությունը թույլատրվում է շենքի բավական երկարաժամկետ և սեզոնային կայունության պայմաններում` հաստատված պարտադիր նախնական ստուգիչ չափումներով և հետագա պարբերաբար ստուգումներով` երեքից ոչ պակաս վերգետնյա կենտրոններից:

3.3.5 ՀԱԳՑ պարբերաբար որոշվող կետերի ստեղծման համար տեղերը պետք է բավարարեն մշտապես գործող կետերին ներկայացվող պահանջները, բացառությամբ միաժամանակ երկու ալեհավաքների տեղակայման պարտադիր հնարավորության ապահովմանը:

 

3.4 Արբանյակային գեոդեզիական ցանցի ԱԳՑ-1-ի նախագծումը

 

3.4.1 ԱԳՑ-1 ստեղծվում է ՀԱԳՑ խտացման մեթոդով և կարող է կառուցվել առանձին հատվածներով ՀԱԳՑ պարբերաբար որոշվող և մշտապես գործող կետերի համակարգում ԱԳՑ-1 կետերի խմբակային տեղադրման ճանապարհով:

3.4.2 ԱԳՑ-1 կետերի նոր կենտրոնների հիմնադրման տեղերի ընտրությունը կամ էլ դրանց համատեղումը տեղանքում արդեն գոյություն ունեցող կենտրոնների հետ տեղի է ունենում հորիզոնի նկատմամբ բարձրավայրերի 100-ից ավելի անկյան տակ արբանյակային ազդանշանների անցման խոչընդոտների բացակայության վերաբերյալ պահանջների պահպանմամբ:

3.4.3 ԱԳՑ-1 յուրաքանչյուր կետ պետք է հանդես գա հիմնական, աշխատանքային և ստուգիչ (օժանդակ) կենտրոններով: ԱԳՑ-1 կետը հիմնային հենանիշի հետ համատեղելիս որպես ստուգիչ կարող է օգտագործվել դրան կից տեղադրված գրունտային հենանիշը:

3.4.4 Աշխատանքային կենտրոն է համարվում հատուկ կենտրոնը, որն ապահովում է արբանյակային ալեհավաքների հարկադրական կենտրոնադրումը: Աշխատանքային կենտրոնի տեղակապումը հիմնականին և ստուգիչին իրականացվում է ոչ շուտ, քան հիմնադրումից մեկ տարի անց:

3.4.5 Լճափնյա շրջաններում ԱԳՑ-1 կետերը հնարավորության դեպքում համատեղվում են գործող մակարդակային ստուգիչ կետերի հետ կամ էլ տեղաբաշխվում են դրանցից 1 կմ-ից ոչ ավելի հեռավորության վրա:

3.4.6 Մեկ սեզոնի ընթացքում պետք է ստեղծվի ԱԳՑ-1 հատված` հենված ՀԱԳՑ հարակից 4-5-կետի վրա:

3.4.7 Միևնույն տարածքում ՀԱԳՑ պարբերաբար որոշվող կետերի որոշումը և ԱԳՑ-1 հատվածի կառուցումն անհրաժեշտ է համատեղել ըստ ժամանակի:

3.4.8 ԱԳՑ-1 կետերը պետք է տեղաբաշխվեն տարվա ցանկացած եղանակին ավտոմոբիլային տրանսպորտի համար դյուրհասանելի վայրերում: Կետերի տեղաբաշխման համար վայրեր ընտրելիս պետք է հաշվի առնվի արտակարգ կապի հնարավորությունը, որն անհրաժեշտ է միաժամանակյա դիտարկումներ ապահովելու համար:

3.4.9 Շուրջօրյա արտակարգ կապ իրագործելու համար ԱԳՑ-1 հերթական հատվածը նախագծելիս անհրաժեշտ է հատուկ դիսպետչերական կետ կամ էլ պետք է ապահովվի դիտարկված տվյալների մուտքագրումը համակարգիչ:

3. 5 Արբանյակային գեոդեզիական ցանցի ԱԳՑ-2 հատվածների նախագծումը

3.5.1 ԱԳՑ-2-ը ստեղծվում է ՀԱԳՑ և ԱԳՑ-1-ի խտացման մեթոդով և կարող է կառուցվել առանձին հատվածներով, օգտագործելով դիտարկումների երկու սխեմա.

ա) Գեոդինամիկորեն հանգիստ տարածքներում ԱԳՑ-1 մեջ ստեղծվող ԱԳՑ-2 հատվածների ընդգրկումը կատարվում է կոորդինատային տեղակապմամբ` ստեղծվող հատվածի կետերի թվում ԱԳՑ-1 կետերի ընդգրկման ճանապարհով: Այդ ժամանակ ԱԳՑ-1 կետերը դիտարկումներով կարող են կապված լինել միայն հարակից ԱԳՑ-2 կետերի հետ:

բ) 7 բալ և ավելի սեյսմիկ ակտիվությամբ տարածքներում ԱԳՑ-2 կառուցման նախագիծը կազմվում է մոտակա ԱԳՑ-1 կետերի վրա պարտադիր դիտարկումների հետ միաժամանակ ստեղծվող ԱԳՑ-2 հատվածի կետերից յուրաքանչյուրի վրա դիտարկումները հաշվի առնելով, ինչպես դա կատարվում էր ԱԳՑ-1 ստեղծվող հատվածները ՀԱԳՑ մեջ ընդգրկելիս:

3.5.2 Լճափնյա շրջաններում ԱԳՑ-2 կետերը համատեղվում են մակարդակային ստուգիչ կետերի հենանիշների հետ կամ էլ տեղակապվում են այդ հենանիշներին ինչպես պլանային, այնպես էլ բարձունքային դիրքով:

3.5.3 ԱԳՑ-2 կետերը պետք է տեղաբաշխվեն տարվա ցանկացած եղանակին ավտոմոբիլային տրանսպորտի համար դյուրհասանելի վայրերում:

3.6 Արբանյակային գեոդեզիական ցանցի ԱԳՑ-2-ի տեղազննումը

3.6.1 ԱԳՑ-2 կետերը համատեղվում են տեղանքում գոյություն ունեցող ՊԳՑ կետերի, I և II դասերի նիվելիրացման հենանիշների, պետական հիմնային ծանրաչափական ցանցի և I և II դասերի ծանրաչափական ցանցի, այդ թվում նաև արբանյակային կետերի հետ:

3.6.2 ՊԳՑ կետը, որի հետ նախատեսվում է ԱԳՑ-2 կետի համատեղում, պետք է բավարարի հետևյալ պահանջները.

ա/ հնարավորություն ընձեռել ալեհավաքի տեղակայման համար,

բ/ կենտրոնի հիմնադրման խորությունը տվյալ տարածքի համար գործող նորմատիվային փաստաթղթերի առաջադրվածից ոչ պակաս,

գ/ կետերի վրա չպետք է լինեն եռանկյունավորման աշտարակներ կամ բուրգեր, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ արբանյակային դիտարկումների համար:

3.6.3 ԱԳՑ-2 կետերը նիվելիրային հենանիշների հետ համատեղելիս պետք է հնարավորություն ապահովված լինի տեղանքում այդ կետերի արագ հայտնաբերման համար:

3.6.4 ԱԳՑ-2 կետերի համար նոր կենտրոնների հիմնադրման տեղի ընտրությունը տեղի է ունենում հորիզոնի նկատմամբ բարձրավայրերի 150-ից ավելի անկյան տակ արբանյակային ազդանշանների անցմանը խոչընդոտ հանդիսացողների բացակայության վերաբերյալ պահանջների պահպանմամբ:

3.6.5 ԱԳՑ-2 կետերի համար արդեն գոյություն ունեցող կետերն ընտրելիս հնարավոր փակումները (ալեհավաքի նախագծային տեղակայման կետի) 150-ից բարձր տեսանելիությամբ գոտում պետք է լինեն նվազագույն չափի: Չի կարելի խոչընդոտների առկայություն հորիզոնի նկատմամբ բարձրավայրերի 300-ից ավելի անկյան տակ 450-ից ավելի ձգվածությամբ հորիզոնական սեկտորում: Կետի ընտրության վերջնական որոշում կայացնելիս հաշվի է առնվում նաև ԱԳՑ-2 հարակից կետերի վրա տեսանելիության գոտու բնույթը:

 

4. ՏԵՂԱՆՔՈՒՄ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

 

4.1 Ընդհանուր պահանջներ

 

4.1.1 Արբանյակային գեոդեզիական ցանցերի ստեղծման ծախսերի և ժամանակի նվազեցման համար կարելի է արբանյակային դիտարկումներ կատարել գոյություն ունեցող հենանիշների և կենտրոնների վրա:

4.1.2 Արբանյակային գեոդեզիական ցանցի կետերի համար, որոնք համատեղված են եղել I և II դասի նիվելիրային ցանցի հենանիշների, ՊԳՑ կենտրոնների, օրինակելի բազիսների կենտրոնների հետ, հենանիշի կամ կենտրոնի տիպին փակագծերում լրացվում է արբանյակային գեոդեզիական ցանցի կրճատ անվանումը:

4.1.3 Արբանյակային գեոդեզիական ցանցի կենտրոնների տիպային կոնստրուկցիաներն ընտրում են հաշվի առնելով կլիմայական և ֆիզիկաաշխարհագրական պայմանները:

4.1.4 Ըստ հիմնադրման պայմանների հիմնական կատեգորիաների արբանյակային գեոդեզիական ցանցի կենտրոնները լինում են գրունտային և ժայռային:

Ժայռային կենտրոնների վրա արբանյակային դիտարկումները կարող են կատարվել հիմնադրումից մի քանի օր անց, իսկ գրունտային կենտրոնների վրա` հաջորդ տարի:

4.1.5 Կենտրոնների մետաղական մասերի կոռոզիան նվազեցնելու կամ բացառելու նպատակով հնարավորության դեպքում պետք է կիրառել ցինկապատ կամ էմալապատ խողովակներ: Դրանց բացակայության դեպքում մետաղե խողովակները պատում են հակակոռոզիոն ծածկույթով:

4.1.6 Որպեսզի գրունտի մեջ հիմնադրված կենտրոնների արտաքին մակերևույթները ցրտից չուռչեն, անհրաժեշտ է դրանք ծածկել հակաուռածության միջոցներով:

4.1.7 Գեոդեզիական կետերը հաշվարկված են երկարաժամկետ օգտագործման համար և պահպանվում են պետության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. նոյեմբերի 20-ի «ՀՀ տարածքում գեոդեզիական կետերի պահպանության կարգը հաստատելու մասին» թիվ 1134 որոշման համաձայն:

 

4.2 Հիմնային արբանյակային գեոդեզիական ցանցի կետերի կառուցում

 

4.2.1 ՀԱԳՑ կետը տեղանքում կառուցվում է խմբով` կազմված հիմնական և ստուգիչ կենտրոններից: Երկուսից ոչ պակաս կենտրոն է անհրաժեշտ լինում տարբեր տիպի արբանյակային ապարատներով պարբերաբար կամ անընդհատ դիտարկումներ կատարելու համար:

4.2.2 ՀԱԳՑ կետի կենտրոնները ստեղծում են տեղային գեոդեզիական ցանց, որն ապահովում է հիմնական կենտրոնի երկարաժամկետ պահպանումը և դրա կայունության հուսալի վերահսկումը:

4.2.3 ՀԱԳՑ ակտիվ կետերի կենտրոնների կոնստրուկցիան որոշվում է այդ կետերի ստեղծման տեխնիկական նախագծով` կապված ՀԱԳՑ ակտիվ կետերի կառուցման վայրի ֆիզիկաաշխարհագրական և ինժեներաերկրաբանական պայմանների, ինչպես նաև դիտարանների և դիտակայանների ենթակառուցվածքի առանձնահատկությունների հետ:

4.2.4 ՀԱԳՑ կետերի պարբերաբար որոշվող կենտրոնների կոնստրուկցիան կապված է ֆիզիկաաշխարհագրական և ինժեներաերկրաբանական պայմանների հետ: ԱԳՑ-0 պարբերաբար որոշվող կետերը, որոնք տեղանքում գոյություն ունեցող կենտրոններով համատեղված չեն, ամրապնդվում են գրունտային կենտրոններով և ժայռային կենտրոններով:

4.2.5 Գրունտային կենտրոնը իրենից ներկայացնում է հիմքի մասում 120X120 սմ և վերևի մասում 40X40 սմ կտրվածքով երկաթբետոնե պիլոն (հենասյուն) 250X250 չափի բետոնե սալիկով, որն ունի 40 սմ կտրվածք, կամ 500 մմ տրամագծով բետոնով լցված բետոնե կամ մետաղե խողովակ:

Եթե կետի կենտրոնն ամրացվում է բարենպաստ գրունտային պայմաններում, ապա հիմնադրման խորությունը մոտ 400 սմ է: Բետոնե սալիկի հիմքը պետք է գտնվի խորքում, որը 50 սմ-ով ավելի է, քան սառեցման շերտի խորությունը: Գրունտային ջրերի բարձր մակարդակի դեպքում հիմնադրման խորությունը մեծացվում է, որպեսզի բետոնե սալիկի հիմքը գտնվի անսեղմելի ապարներում:

Մինչև կենտրոնի տեղակայումը շիկագլոցված պողպատից էլեկտրազոդմամբ պատրաստում են 12, 16 կամ 18 մմ տրամագծով և մետաղե կամ փայտե կողապատումով կարկաս:

Կարկասի և կողապատման տեղակայումից երկու օր առաջ փոսորակի հատակը պատում են 10 սմ հաստությամբ բետոնի շերտով: Այդ շերտի վրա տեղակայում են կարկասը և ամրապնդում կողապատվածքը:

Պատրաստած տարածությունն անընդհատ լցնում են բետոնով, այն տոփանելով շերտ առ շերտ:

Պիլոնի վերին հարթության վրա ամրացնում են հարմարանք գեոդեզիական սարքերի հարկադրական կենտրոնադրման համար: Կենտրոնի վերին մասը հարկադրական կենտրոնադրման սարքի հետ հողի մակերևույթից 120-130 սմ բարձրանում է:

Կենտրոնադրված սարքը մեխանիկական վնասվածքներից և կլիմայական ազդեցություններից պաշտպանելու համար պետք է հուսալի փակվեն մետաղե կափարիչով: Փոսորակը լցնում են երկու տիպի ապարով` պիլոնին հարող տարածությունը լցնում են ավազակոպճային խառնուրդով, որն ամուր լինելու համար ջրում են, իսկ մնացած տարածությունը` փոսորակից հանված գրունտով, շերտ առ շերտ տոփանելով:

Կենտրոնի կերտվածքում տեղակայվում է պատային հենանիշ դրա վրա պետական գեոդեզիական I և II դասի նիվելիրային ցանցից նորմալ բարձրության փոխանցման համար:

Կերտվածքի եզրային պատին ամրացվում է պաշտպանիչ թիթեղ, որի վրա նշվում է գեոդեզիական կետի տիպը և տեղեկություն պետության կողմից դրա պահպանման վերաբերյալ:

4.2.6 Ժայռային կենտրոնը հիմնադրման եղանակով և կոնստրուկցիայով նման է ճանաչման նշան հիմնային ժայռային հենանիշին:

Ժայռային կենտրոնի ընդհանուր տեսքը խարիսխով երկաթբետոնե պիլոն է իրենից ներկայացնում: 40X40 չափի երկաթբետոնե պիլոնը բետոնե սալիկի (խարսխի) հետ մեկ ամբողջություն է կազմում: Պիլոնի վերին երեսակին, որը հողի մակերևույթից 120-130 սմ բարձրանում է, հիմնադրում են հարմարանք գեոդեզիական սարքերի հարկադրական կենտրոնադրման համար:

Պիլոնի եզրային մակերևույթներից մեկի վրա ամրացնում են պատային հենանիշ, իսկ մյուսի վրա ամրացնում են պաշտպանիչ թիթեղ, որի վրա նշվում է գեոդեզիական կետի տիպը և տեղեկություն պետության կողմից դրա պահպանման վերաբերյալ: Բետոնե սալիկն ունի 80X80 սմ չափեր: Սալիկի ստորին մասն ամրացվում է ժայռային ապարին ցեմենտի շաղախով:

Երկաթբետոնե պիլոնը թույլատրվում է փոխարինել ասբեստացեմենտե կամ մետաղե խողովակով, որի արտաքին տրամագիծը 50 սմ է: Խողովակի ներսում տեղակայում են մետաղե ամրան և խողովակը լցնում են բետոնով: Ասբեստացեմենտե խողովակի հիմքի կապը խարսխի հետ մեծացնելու համար հիմքից 15-20 սմ հեռավորության վրա կանգնեցնում են երկու փոխուղղահայաց 1.0-1.5 սմ տրամագծով, 60 սմ երկարությամբ միջուկներ:

4.2.8 ԱԳՑ-0 պարբերաբար որոշվող կետերը հոսող գրունտի 150 սմ խորության վրա ամրապնդվում են այնպիսի կենտրոններով, որոնք օգտագործվում են գրունտի սեզոնային սառածությամբ տարածքներում ԱԳՑ-1 կետերի ամրապնդման համար: Այս դեպքում կենտրոնի պիլոնն այնքան երկար են անում, որ վերին երեսակն ընկնի հողի վրա: Պիլոնի վերին երեսակին ամրացնում են դրոշմանիշ, որն ապահովում է կենտրոնի վրա օպտիկական ուղղորդչի օգնությամբ ալեհավաքի ճիշտ կենտրոնադրումը: Կենտրոնի հիմքը տեղադրվում է հոսող գրունտի սահմանից 100 սմ, բայց հողի մակերևույթից 250 սմ-ից ոչ պակաս խորության վրա:

ԱԳՑ-0 պարբերաբար որոշվող կետերի հիմնադրում խողովակավոր կենտրոնների փոսորակներում չի կարելի:

 

4.3 Արբանյակային գեոդեզիական ցանցի ԱԳՑ-1 կետերի կառուցում

 

4.3.1 ԱԳՑ-1 կետը տեղանքում կառուցվում է կենտրոնների (հենանիշների) խմբով, որոնցից մեկն իր վրա արբանյակային ընդունիչի ալեհավաքի տեղակայման համար հարկադրական կենտրոնադրման հնարավորություն ունի: Մյուս կետերը, որոնք գտնվում են միմյանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, պետք է հանդիսանան տեղանքում գոյություն ունեցող պետական նիվելիրային ցանցի I և II դասի հենանիշները:

ԱԳՑ-1 կետի կոնստրուկցիան կախված է ֆիզիկաաշխարհագրական և ինժեներաերկրաբանական պայմանների հետ: ԱԳՑ-1 կետերը կառուցվում են գրունտային կենտրոններով և ժայռային կենտրոններով:

4.3.2 Ժայռային կենտրոնը, որը գրունտի սեզոնային սառցույթով տարածքների համար է, պատրաստում են փոսորակում: 40X40 չափի երկաթբետոնե պիլոնը բետոնե սալիկի (խարսխի) հետ մեկ ամբողջություն է կազմում: Պիլոնի վերին երեսակին, որը հողի մակերևույթից 120-130 սմ բարձրանում է, հիմնադրում են հարմարանք գեոդեզիական սարքերի հարկադրական կենտրոնադրման համար: Պիլոնի եզրային մակերևույթի վրա ամրացնում են 143 տիպի պատային հենանիշ:

Երկաթբետոնե պիլոնը կարող է փոխարինվել ասբեստացեմենտե կամ երկաթե խողովակով, որի արտաքին տրամագիծը 50 սմ է: Խողովակի ներսում տեղակայում են մետաղե ամրան և խողովակը լցնում են բետոնով: Ասբեստացեմենտե կամ երկաթե խողովակի հիմքի կապը խարսխի հետ մեծացնելու համար հիմքից 15-20 սմ հեռավորության վրա կանգնեցնում են երկու փոխուղղահայաց 1.0-1.5 սմ տրամագծով, 60 սմ երկարությամբ միջուկներ: Բետոնե սալիկի վերին երեսակը տեղադրում են սառեցման շերտի ստորին մասից 60 սմ ներքև:

Բետոնե սալիկի համար խորությունը փորում են բնական խտությամբ գրունտում: Դրա համար փորում են փոսորակ այնպիսի խորությամբ, որը համապատասխանում է սալիկի վերին երեսակի տեղադիրքի խորությանը: Փոսորակի հատակում չորսերեսականի փորվածք են անում: Փորվածքի եզրային պատերը դեպի ներքև լայնացնում են և սկսում են կենտրոնի կառուցումը:

 

4.4 Արբանյակային գեոդեզիական ցանցի ԱԳՑ-2 կետերի կառուցում

 

4.4.1 ԱԳՑ-2 կետի կենտրոնը ֆիզիկաաշխարհագրական պայմաններից կախված կառուցվում է տեղանքում կենտրոններով (տե՛ս հավելված N 2):

 

4.5 Արտաքին ձևավորում

 

4.5.1 Արբանյակային պետական գեոդեզիական ցանցի կետերի արտաքին ձևավորումը կախված է կենտրոնի տիպից և ցանցի դասից:

ԱԳՑ-0 կետերի պարբերաբար որոշվող կետի և ԱԳՑ-1 կետի արտաքին ձևավորումը գրունտի սեզոնային սառցույթով տարածքներում կազմված է ուղղանկյունաձև ակոսից, խարսխով երկաթբետոնե պիլոնների և մետաղե ցանկապատի տեսքով չորս ճանաչման սյուներից: Կենտրոնի պիլոնի երկրի մակերևույթ դուրս եկած մասը ներկվում է վառ գույնի յուղաներկով:

Խրամատի ակոսն արտաքին եզրում 740X740 սմ է, խորությունը 70 սմ է, ակոսիկի ստորին հիմքի չափը 20 սմ է, վերևինը` 120 սմ:

 

5. ՉԱՓԻՉ ՍԱՐՔԵՐ

 

5.1 ՄԳՑ, ԱԳՑ-0, ԱԳՑ-1 և ԱԳՑ-2 կետերի վրա դիտարկումներ կատարելու համար օգտագործվում է երկհաճախականի գեոդեզիական արբանյակային ընդունիչ, որն աշխատում է արբանյակային նավիգացիոն համակարգերի ազդանշաններով:

5.2 ՄԳՑ, ԱԳՑ-0, ԱԳՑ-1 և ԱԳՑ-2 կետերի վրա դիտարկումների համար նախատեսված արբանյակային ընդունիչը պետք է բավարարի հետևյալ պահանջները.

ա/ կիրառվելիք ընդունիչը պետք է ապահովի չափումների կատարումն ալիքի ողջ երկարությամբ երկու կամ ավելի կրող յուրաքանչյուր հաճախականություն` անկախ արբանյակային ազդանշանների ծածկագրման ռեժիմի օգտագործումից:

բ/ միջին քառակուսային սխալի բանաձևի առաջին անդամի արժեքը, որը ստացվում է սարքերի գեոդեզիական հավաստագրման նյութերից, բացարձակ արժեքով 5 մմ-ը չպետք է գերազանցի,

գ/ ընդունիչների ալեհավաքները պետք է զինված լինեն անդրադարձնող հարթ էկրաններով,

դ/ ալեհավաքի մալուխի երկարությունը չպետք է գերազանցի թույլատրելի երկարությունը, որը հաստատված է համապատասխան սարքի տեխնիկական փաստաթղթերում տվյալ տիպի մալուխի համար, այլ դեպքերում պարտադիր է հատուկ գծային ուժեղարարների բնութագրիչների հետ միասին օգտագործումը,

ե/ սարքերի այլ բնութագրիչները, ինչպիսիք են տվյալների հաղորդման արբանյակների քանակը, հաճախականության արտաքին գեներատորի միացման հնարավորությունը, հեռակառավարման կամ ավտոմատ կառավարման հնարավորությունը և սնուցող սարքերն ընտրվում են կախված կոնկրետ տեսակի դիտարկումների համար սարքերի օգտագործման առանձնահատկություններից:

5.3 Կետերի վրա դիտարկումների համար նախատեսված սարքավորումների լրակազմում, որոնք ապահովված չեն հարկադրական կենտրոնադրման սարքերով, պետք է մտնեն տեղակայման և կենտրոնադրման այնպիսի սարքեր, որոնց միջին քառակուսային սխալը չի գերազանցում 1 մմ-ը: Նպատակահարմար է օգտագործել օպտիկական ուղղորդիչներ:

5.4 Դիտարկումները միասնական սեանսում կազմակերպելիս նախապատվությունը տրվում է միևնույն արտադրողի արբանյակային ընդունիչների և ալեհավաքների օգտագործմանը:

5.5 ԱԳՑ-0, ԱԳՑ-1 և ԱԳՑ-2 կետերը 10 կմ-ից ոչ ավելի հեռավորությամբ տեղակայված ԱԳՑ կետի հետ տեղակապելու համար կարելի է օգտագործել միհաճախականի սարք: Այդպիսի դեպքերում դիտարկումների տևողությունը կրկնակի անգամ ավելանում է երկհաճախականի սարքի համապատասխան դիտարկումների համեմատությամբ:

5.6 Արբանյակային ցանցի հիմնական և ստուգիչ կետերի կենտրոնների միջև կապերը որոշելու համար պետք է օգտագործել միայն միատիպ ալեհավաքներ, որոնք հայտնի են տարրերի տրամաչափությունը ալեհավաքների ֆազային և երկրաչափական կենտրոնների հետ անզուգադիպելիության արդյունքներից:

5.7 Արբանյակային սարքավորումների սնուցման աղբյուրը պետք է բավարար հզորություն ունենա, որպեսզի սեանսի ընթացքում անընդհատ դիտարկումներ ապահովի: Դրա համար մինչև դաշտային աշխատանքների սկսելը բոլոր սնուցման աղբյուրները վերալիցքավորվում և ստուգվում են համապատասխան բեռնվածության տակ: Դիտարկումների ժամանակ կատարողը երկուսից ոչ պակաս արբանյակային սարքավորումների սնուցման աղբյուր պետք է ունենա:

 

6. ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻՉՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

6.1 Օգտագործման ենթակա արբանյակային ընդունիչները պետք է լինեն ստուգաչափված և հաստատված նորմատիվային պահանջներին համապատասխանելու վերաբերյալ համապատասխան վկայագիր ունենան:

6.2 ԱԳՑ-0, ԱԳՑ-1 և ԱԳՑ-2 հատվածների դիտարկումների դաշտային աշխատանքները սկսելուց առաջ պետք է անցկացվեն լրացուցիչ ստուգիչ չափումներ սարքի աշխատունակության ստուգման և ալեհավաքների ֆազային կենտրոնների (էքսցենտրիսիտետ) որոշման համար:

6.3 Նոր ձեռք բերված և վերանորոգման ենթակա արբանյակային ալեհավաքների համար կատարվում է էքսցենտրիսիտետի հետազոտություն յուրաքանչյուր հաճախականության համար:

6.3.1 ԱԳՑ-0, ԱԳՑ-1 և ԱԳՑ-2 կառուցելիս և կապող չափումներ կատարելիս կատարվում է ալեհավաքների էքսցենտրիսիտետի հետազոտությունը:

6.3.2 Ալեհավաքների համար, որոնք օգտագործվում են ԱԳՑ-0 ստուգիչ կետերի փոխադարձ դիրքերի կայունությունը որոշելիս, էքսցենտրիսիտետի հետազոտությունները կատարվում են ստուգիչ որոշումների յուրաքանչյուր ցիկլից առաջ:

6.4 Սարքի աշխատունակությունը ստուգելու համար իրար մոտ (իրարից 100 մ-ից ոչ ավելի) տեղաբաշխված կետերի վրա կատարվում են ստուգիչ դիտարկումներ: Այդ ժամանակ հետագա աշխատանքների համար օգտագործվող բոլոր արբանյակային ընդունիչները բաժանվում են երկու կամ ավելի խմբերի: Բազմատիպ ընդունիչները կամ ալեհավաքները օգտագործելիս յուրաքանչյուր խմբում պետք է լինի տարբեր տիպերի սարքեր: Ցանկալի կլինի, որ օգտագործվող ընդունիչների կամ ալեհավաքների մի մասն ընդհանուր լինի բոլոր խմբերի համար: Սարքերի յուրաքանչյուր խմբով դիտարկումներ կատարվում են նույն կենտրոնների վրա: Յուրաքանչյուր խմբով դիտարկումների տևողությունը չորս ժամից պակաս չի լինում:

6.4.1 Զանազան տիպերի ալեհավաքներն օգտագործելիս դաշտային աշխատանքները սկսելուց առաջ պետք է անպայման դրանց ֆազային կենտրոնների դիրքերի ստուգման համար դիտարկումներ կատարվեն: Այդ ժամանակ ալեհավաքներից մեկը, որը հետազոտություններով որոշված էքսցենտրիսիտետի նվազագույն տարրեր ունի, ընտրվում է որպես բազային, ըստ որի որոշվում են այլ տիպերի ալեհավաքների ֆազային կենտրոնների դիրքերը: Ալեհավաքների յուրաքանչյուր զույգի դիտարկումների ծրագիրը իր մեջ ընդգրկում է դիտարկումների երկու հնգժամյա սեանսի կատարում իրար հաջորդող օրերի միևնույն ժամերին: Երկրորդ սեանսի ժամանակ ալեհավաքների տեղերը փոխում են: Ալեհավաքների տեղակայման կետերը պետք է գտնվեն միմյանցից 100 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա: Այդ ժամանակ ալեհավաքների կրկնակի կենտրոնադրման ճշտությունը տարբեր օրերի պետք է լինի 1 մմ-ից ոչ ավելի: Կետերի տեղակայման մոտակայքում չպետք է հորիզոնի նկատմամբ բարձրավայրերի 100-ից ավելի անկյան տակ խոչընդոտներ լինեն, որոնք արբանյակային ազդանշանների անդրադարձման հնարավորություն կստեղծեն: Մշակման համար դիտարկումների արդյունքները բաժանվում են նույնական կեսժամյա միջակայքերի: Դիտարկումների պայմանների որակը գնահատվում է յուրաքանչյուր օրվա դիտարկումների արդյունքների փոխադարձ նմանությամբ: Ալեհավաքների կենտրոնների ապահամաձայնեցումը գնահատվում է տարբեր օրերի բազային գծերի տարրերի որոշման արդյունքների անհամապատասխանությամբ: Վերջին մշակման ժամանակ ստացված անհամապատասխանությունների անհրաժեշտ հաշվարկների մասին որոշումը կիրառվում է ելնելով ստեղծվող ցանցի ճշտության պահանջներից:

6.4.2 Ալեհավաքների ֆազային կենտրոնների դիրքերը ստուգող որոշումները, որոնք օգտագործվում են արբանյակային ցանցերի կետերը նիվելիրացման հենանիշներին կապելու համար, կատարվում են տեղակապման աշխատանքներից առաջ կամ հետո:

6.4.3 Ստուգիչ դիտարկումների ժամանակ չափումների ընդհատությունը սահմանվում է 15 վրկ-ին հավասար:

6.5 Արբանյակային սարքավորումների ստուգումները, որոնք օգտագործվում են ԱԳՑ-0, ԱԳՑ-1 և ԱԳՑ-2 կառուցելիս, կատարվում են չափանմուշների բազիսների օգտագործմամբ:

6.6 Ստուգիչ չափումների ընթացքում բացահայտվում են օգտագործվող արբանյակային սարքավորումների համապատասխանությունը պատրաստող ֆիրմայի կողմից հաստատված տեխնիկական պահանջներին և գեոդեզիական ցանցի չափումների համապատասխան դասակարգման պահանջներին: Հաստատված պահանջներին սարքավորումների համապատասխանության չափանիշ են հանդիսանում չափանմուշի և չափման արժեքների տարբերությունները և կրկնակի չափումների ու փակ պատկերների անհամապատասխանությունների տարբերությունները:

 

7. ԴԱՇՏԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

7.1 Ընդհանուր դրույթներ

 

7.1.1 Բազային գծերի բաղադրիչ վեկտորների որոշման ճշտությունը կախված է գլխավորապես դիտարկման ողջ սեանսի ընթացքում միաժամանակ դիտվող արբանյակների յուրաքանչյուր կետից, թվից և երկրաչափական դիրքից, ժամանակաշրջանի տևողությունից, երբ անհրաժեշտ քանակությամբ արբանյակներ կարող են դիտվել միաժամանակ, իոնոլորտային և ներքնոլորտային բեկումների մնացորդային ազդեցություններից, բազային գծերի երկարություններից, օգտագործվող սարքավորումների տեխնիկական բնութագրերից:

7.1.2 Չափումների արդյունքների վրա հնարավոր ներգործության գործոններն իրենց մեջ ընդգրկում են` արբանյակների ուղեծրերի կոորդինատների ճշտության չկանխատեսված նվազում, արբանյակներից ռադիոազդանշանների անցման պայմաններ, իոնոլորտային խռովումներ և դիտումների ընթացքում չբացահայտված տեխնիկական անճշտություններ: Դաշտային դիտարկումների ավարտից հետո տվյալների նախնական մշակման և վերլուծության ընթացքում նշված գործոնների ազդեցությունը կարող է նվազել:

7.1.3 Արբանյակային չափումների արդյունքները ճշտության և հավաստիության բարձրացման են հասնում հետևյալ պայմանների հաշվին.

ա/ արբանյակային ազդանշանների անցման համար տեղական խոչընդոտների բացառում,

բ/ միևնույն կետի վրա դիտարկումների մի քանի սեանսների անցկացում,

գ/ մի կետից մի քանի բազային գծերի որոշում,

դ/ արբանյակային ցանցի հարակից կետերի վրա միաժամանակյա մշտական դիտարկումների անցկացում,

ե/ արբանյակների ճիշտ փորձված ուղեծրերի օգտագործում ավելի բարձր մակարդակով,

զ/ նվազագույն անհրաժեշտ թվով արբանյակների միաժամանակյա դիտարկումներ,

է/ արբանյակների հաշվառման զգալի թվով էտապների միջինացում,

ը/ մանրակրկիտ կենտրոնադրում, ալեհավաքի ֆազային կենտրոնի բարձրության որոշում և դրա կողմնորոշում:

7.1.4 ԱԳՑ-0, ԱԳՑ-1 և ԱԳՑ-2 կառուցելիս դաշտային չափումները կատարվում են ստատիկ ռեժիմում:

7.1.5 ՊԳՑ կետերի և ԳԲՀ-ի հենանիշների տեղակապումը արբանյակային ցանցերի կետերին իրականացվում է երկհաճախականի արբանյակային ընդունիչներով:

7.1.6 ՊԳՑ կետերը և ԳԲՀ-ի հենանիշները արբանյակային ցանցերի կետերի հետ տեղակապելիս միհաճախականի սարքավորումների օգտագործումը թույլատրվում է, եթե տեղակապման երկարությունը չի գերազանցում 10 կմ-ը և 1 կմ-ը համապատասխանաբար ԱԳՑ կետերի և ԳԲՀ-ի հենանիշների համար:

7.1.7 Յուրաքանչյուր առանձին հատվածի դիտարկման համար պետք է ներդրվեն հնարավորության չափ մեծ թվով ընդունիչներ` օգտագործվող ընդունիչների և ալեհավաքների հնարավորության սահմաններում միատեսակ հավաքակազմով:

7.1.8 ԱԳՑ-0, ԱԳՑ-1 և ԱԳՑ-2 հատվածների դիտարկումները կատարվում են ցանցային մեթոդի կիրառմամբ` մեծ թվով կետերի վրա միաժամանակյա դիտարկումների սեանսների անցկացման ճանապարհով:

7.1.9 Ճառագայթային մեթոդի կիրառումը (բազային գծերից մինչև որոշվող կետերը մեկ կամ մի քանի ելակետերից ոչ միաժամանակյա դիտարկումներ) թույլատրելի է միայն բացառիկ դեպքերում, ԱԳՑ-2-ում ծրագրով նախատեսված ժամանակահատվածում չհաջողված դիտարկումները կրկնելիս:

7.1.10 Յուրաքանչյուր սեանսի դիտարկումների արդյունքները գրվում են անհատական համակարգիչների կոշտ սկավառակների վրա և պատճենահանվում են տեղեկատվության ինքնավար մագնիսական կրիչների վրա դրանց հետագա համատեղ մաթեմատիկական մշակման նպատակով: Այդ ժամանակ արվում է ֆայլի երկուսից ոչ պակաս պատճեն` դիտարկումների տվյալների անկախ պահպանման և դիտարկման տվյալները կորցնելու վտանգից խուսափելու համար:

7.1.11 Ըստ դաշտային աշխատանքների արդյունքների դիտարկումներ կատարող արշավախմբի կողմից ներկայացվում է հակիրճ տեխնիկական հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ ըստ հետևյալ նյութերի.

ա/ դիտարկումների մատյանները,

բ/ կենտրոնների դրոշմանիշերի տպվածքները,

գ/ նախնական մշակման արդյունքները ծրագրերի համապատասխան տիպային փաթեթների ֆորմատներին համապատասխան,

դ/ չմշակված դիտարկման տվյալները մագնիսական կրիչների վրա:

7.1.12 ԱԳՑ-0, ԱԳՑ-1 և ԱԳՑ-2 ցանցերում դաշտային արբանյակային չափումների հիմնական պահանջները ընդհանրացված են աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

._____________________________________________________________________.

|Դաշտային չափումներին    |Ցանցերի դասակարգումը                        |

|ներկայացվող պահանջները  |____________________________________________|

|                        |ԱԳՑ-0            |ԱԳՑ-1          |ԱԳՑ-2     |

|________________________|_________________|_______________|__________|

|1                       |2                |3              |4         |

|________________________|_________________|_______________|__________|

|Երկհաճախականի           |այո              |այո            |այո       |

|արբանյակային            |                 |               |          |

|ընդունիչների կիրառում   |                 |               |          |

|________________________|_________________|_______________|__________|

|Դիտարկումների սեանսում  |չի կանոնակարգվում|4-5            |2-3       |

|միաժամանակ օգտագործվող  |                 |               |          |

|ընդունիչների նվազագույն |                 |               |          |

|քանակը                  |                 |               |          |

|________________________|_________________|_______________|__________|

|Անընդհատ դիտարկումների  |պարբերաբար       |2 օրական       |12-ժամյա  |

|տևողությունը            |որոշվող 5 օրից ոչ|սեանսից ոչ     |սեանս     |

|                        |պակաս            |պակաս          |          |

|________________________|_________________|_______________|__________|

|Միաժամանակ դիտարկվող    |6                |6              |5         |

|արբանյակների նվազագույն |                 |               |          |

|քանակը                  |                 |               |          |

|________________________|_________________|_______________|__________|

|Արբանյակային            |30               |30             |30        |

|ազդանշանների            |                 |               |          |

|ընդունումների միջև      |                 |               |          |

|ժամանակի միջակայքը      |                 |               |          |

|(վրկ-ով)                |                 |               |          |

|________________________|_________________|_______________|__________|

|Դիտարկող արբանյակների   |4                |4              |3         |

|դիրքերի քվադրանտների    |                 |               |          |

|նվազագույն քանակը       |                 |               |          |

|________________________|_________________|_______________|__________|

|Հորիզոնի նկատմամբ       |10               |10             |15        |

|արբանյակների բարձրացման |                 |               |          |

|նվազագույն անկյունը     |                 |               |          |

|________________________|_________________|_______________|__________|

|Նախագծում ընդգրկված     |                 |               |          |

|բարձր դասի կետերի վրա   |այո              |այո            |այո(ա)    |

|անընդհատ դիտարկումների  |                 |               |          |

|անհրաժեշտությունը       |                 |               |          |

|________________________|_________________|_______________|__________|

|Բազային գծերի վեկտորների|25% պարբերաբար   |20%            |15%       |

|լրացուցիչ ստուգող       |որոշվող կետերի   |               |          |

|կրկնակի չափումների      |համար            |               |          |

|անցկացում (տոկոս ոչ     |                 |               |          |

|տրիվիալ բազային գծերի   |                 |               |          |

|ընդհանուր թվից)(բ)      |                 |               |          |

|________________________|_________________|_______________|__________|

|Սեանսի ընթացքում        |                 |               |          |

|ալեհավաքների կրկնակի    |3(գ)             |3(գ)           |2(դ)      |

|չափումների թիվը         |                 |               |          |

|________________________|_________________|_______________|__________|

|Կետի վրա ալեհավաքների   |                 |               |          |

|անկախ կենտրոնադրումների |3(ե)             |3(ե)           |2(ե)      |

|թիվը                    |                 |               |          |

|________________________|_________________|_______________|__________|

|Գեոդեզիական կետի        |այո              |այո            |այո       |

|դրոշմանիշի և  հենանիշի  |                 |               |          |

|մատիտային տպվածքի կամ   |                 |               |          |

|լուսանկարի պատրաստում   |                 |               |          |

._____________________________________________________________________.

 

ա - 7 բալ և ավելի սեյսմիկ ակտիվությամբ գեոդինամիկ տարածքներում ԱԳՑ-2-ը կառուցելիս,

բ - լրացուցիչ ստուգիչ չափումներ առանց կրկնակի չափումները հաշվի առնելու,

գ - օրական սեանսի սկսվելուց առաջ և ավարտվելուց հետո, առանց հարկադիր կենտրոնադրման կետերի վրա տեղակայելու համար,

դ - յուրաքանչյուր սեանսի սկսվելուց առաջ և ավարտվելուց հետո,

ե - հարկադիր կենտրոնադրման հնարավորության բացակայության դեպքում:

 

7.2 Արբանյակային գեոդեզիական ցանցի ԱԳՑ-0 դասի կետերի դիտարկումների

իրականացման կարգը

 

7.2.1 ՀԱԳՑ մշտապես գործող կետերի վրա դիտարկումների ծրագիրը մշակվում է ՄԳՑ կառուցման գիտատեխնիկական ծրագրի իրագործման ընթացքում:

7.2.2 ՀԱԳՑ կետերի պարբերաբար որոշվող կոորդինատների հաշվումը կատարվում է ԱԳՑ-0 դասի ցանցի բոլոր կետերի միաժամանակյա դիտարկման ճանապարհով:

7.2.3 ԱԳՑ-0 կետերի պարբերական դիտարկումները իրականացվում են երկհաճախականի ընդունիչ կայաններով, որոնք համալրված են միատեսակ ալեհավաքներով:

7.2.4 Համաշխարհային միասնական երկրակենտրոն կոորդինատային համակարգում կետերի կոորդինատների պարբերաբար որոշման, արբանյակների ուղեծրերի ճշգրիտ տվյալների ստացման ու դրանցով բավարար հուսալի արդյունքներ ստանալու նպատակով, ԱԳՑ-0 դասի կետերի կոորդինատների հաշվարկը իրականացվում է միջազգային մշտապես գործող` հանրապետության տարածքին հնարավորինս մոտ գտնվող կետերի միաժամանակյա դիտարկումների տվյալների համատեղ օգտագործմամբ:

7.2.5 ԱԳՑ-0 պարբերաբար որոշվող կետերի վրա միաժամանակյա դիտարկումների տևողությունը պետք է կազմի 5 օր:

7.2.6 ԱԳՑ-0 պարբերաբար դիտարկվող կետերի վրա բացարձակ ծանրության ուժի որոշումը կատարվում է արբանյակային դիտարկումների անցկացման պահից 1 տարուց ոչ ավելի ժամանակահատվածում:

 

7.3 ԱԳՑ-1 դասի կետերի դիտարկումների իրականացման կարգը

 

7.3.1 Եթե հնարավոր չէ ապահովել ԱԳՑ-1 դասի կետերի միաժամանակյա դիտարկումներ ընդունիչների եղած քանակով, ապա կիրառվում է կետերի դիտարկումների փուլային եղանակ: Փուլերում ընդգրկվող կետերի քանակը որոշվում է ելնելով առկա արբանյակային ընդունիչների քանակից: Դիտարկման փուլին մասնակցում են առավելագույնս իրար մոտ դասավորված ԱԳՑ-1 դասի կետեր:

7.3.2 ԱԳՑ-1 դասի կետերի դիտարկման մեկ փուլին մասնակցում են 5 և ավելի արբանյակային երկհաճախականի ընդունիչներ` համալրված միատեսակ ալեհավաքներով:

7.3.3 ԱԳՑ-1 դասի կետերի դիտարկման յուրաքանչյուր հաջորդ փուլում ներգրավվում են նախորդ փուլում դիտարկված առնվազն երկու կետ:

7.3.4 ԱԳՑ-1 դասի կետերի դիտարկման փուլերով ձևավորվում են դիտարկման շղթաներ, որոնց առաջին և վերջին դիտարկման փուլերում ներգրավված են ՄԳՑ և ԱԳՑ-0 դասի պարբերաբար որոշվող կետեր:

7.3.5 ԱԳՑ-1 կետերի վրա ընդունիչների յուրաքանչյուր դասավորության մեջ դիտարկումների տևողությունը պետք է լինի 39 ժամից ոչ պակաս:

7.3.6 ԱԳՑ-1 կետերի վրա, որոնք ապահովված չեն հարկադիր կենտրոնադրմամբ, ալեհավաքների բարձրությունների ստուգիչ չափումները կատարվում են յուրաքանչյուր օրական սեանսից առաջ և ավարտից հետո երկկողմանի մետաղե չափերիզի օգնությամբ:

7.3.7 Կետի կենտրոնի վրա արբանյակային ընդունիչի ալեհավաքների տեղակայումը իրականացվում է 1 մմ ճշտությամբ օպտիկական ուղղորդչի կիրառմամբ:

7.3.8 Կետի վրա կենտրոնացված ալեհավաքի բարձրությունը չափվում է դիտարկումների փուլից առաջ և հետո` 1 մմ ճշտությամբ: Նախատեսվում է չափերիզով չափում երկու սանդղակով, որոնց շեղումը միմյանց նկատմամբ հաստատուն թիվ է:

7.3.9 Ալեհավաքների բարձրությունների չափումների արդյունքներն ու կետի դիտարկման առանձնահատուկ պայմանները գրանցվում են դիտարկումների մատյանում:

 

7.4 ԱԳՑ-2 դասի կետերի դիտարկումների իրականացման կարգը

 

7.4.1 ԱԳՑ-2 դասի կետերը դիտարկվում են փուլային եղանակով: Փուլերում ընդգրկվող կետերի քանակը որոշվում է ըստ առկա արբանյակային ընդունիչների քանակի: Դիտարկման փուլին մասնակցում են առավելագույնս իրար մոտ դասավորված ԱԳՑ-2 դասի կետեր:

7.4.2 ԱԳՑ-2 դասի կետերի դիտարկման մեկ փուլին մասնակցում են 5 և ավելի քանակով արբանյակային երկհաճախականի ընդունիչներ` համալրված միատեսակ ալեհավաքներով:

7.4.3 ԱԳՑ-2 դասի կետերի դիտարկման յուրաքանչյուր հաջորդ փուլում ներգրավվում են նախորդ փուլում դիտարկված առնվազն երկու կետ:

7.4.4 ԱԳՑ-2 դասի կետերի դիտարկման փուլերով ձևավորվում են դիտարկման շղթաներ, որոնց առաջին և վերջին դիտարկման փուլերում ներգրավված են մոտակա ՄԳՑ, ԱԳՑ-0 և ԱԳՑ-1 դասի կետեր:

7.4.5 ԱԳՑ-2 դասի կետերի դիտարկումների տևողությունը պետք է լինի 12 ժամից ոչ պակաս:

7.4.6 ԱԳՑ-2 դասի կետերի վրա, որոնք ապահովված չեն հարկադիր կենտրոնադրմամբ, ալեհավաքների բարձրությունների ստուգիչ չափումները կատարվում են դիտարկման յուրաքանչյուր սեանսից առաջ և ավարտից հետո երկկողմանի մետաղե չափերիզի օգնությամբ:

7.4.7 Կետի կենտրոնի վրա արբանյակային ընդունիչի ալեհավաքների տեղակայումը իրականացվում է 1 մմ ճշտությամբ օպտիկական ուղղորդչի կիրառմամբ:

7.4.8 Կետի վրա կենտրոնացված ալեհավաքի բարձրությունը չափվում է դիտարկումների փուլից առաջ և հետո` 1 մմ ճշտությամբ: Նախատեսվում է չափերիզով չափում երկու սանդղակով, որոնց շեղումը միմյանց նկատմամբ հաստատուն թիվ է:

7.4.9 Ալեհավաքների բարձրությունների չափումների արդյունքներն ու կետի դիտարկման առանձնահատուկ պայմանները գրանցվում են դիտարկումների մատյանում:

 

7.5 Արբանյակային ցանցերի կետերի տեղակապումը ՊԳՑ կետերի և ԳԲՀ

հենանիշների հետ

 

7.5.1 Դիտարկումների փուլի նվազագույն տևողության չափը, կախված բազային գծի երկարությունից, բերված է 3 աղյուսակում:

7.5.2 ԱԳՑ կետերից մինչև 10 կմ հեռավորության վրա գտնվող ՊԳՑ կետերը և 5 կմ հեռավորության վրա գտնվող ԳԲՀ հենանիշները տեղակապելիս կարելի է նաև միհաճախականի արբանյակային ընդունիչների օգտագործում: Երկհաճախականի արբանյակային ընդունիչների օգտագործման դեպքում դիտարկումներն իրականացվում են աղյուսակում նշված ժամանակի կեսի ընթացքում:

 

Դիտարկման փուլի տևողությունը` կախված բազային գծի երկարությունից

 

Աղյուսակ 3

 

._______________________________.

|Հեռավորությունը|Դիտարկման փուլի|

|               |նվազագույն     |

|               |տևողությունը   |

|_______________|_______________|

|մինչև  1 կմ    |1 ժամ          |

|_______________|_______________|

|1-5 կմ         |1,5 ժամ        |

|_______________|_______________|

|5-10 կմ        |2 ժամ          |

|_______________|_______________|

|10-20 կմ       |3 ժամ          |

._______________________________.

 

7.5.3 Այն դեպքերում, երբ որպես ԱԳՑ կետ ընտրվել է ՊԳՑ կետը և դրա հետ է իրականացվել ԳԲՀ հենանիշների տեղակապումը, տեղակապման տևողությունն աղյուսակում բերված տվյալների համեմատությամբ 2 անգամ ավելանում է:

7.5.4 ՊԳՑ կետերի և ԳԲՀ հենանիշների տեղակապումներով դիտարկումների սեանսների միջև պարտադիր է ալեհավաքների կրկնակի կենտրոնադրումը, դրանց բարձրությունը 10 սմ-ից ոչ պակաս չափով փոփոխելով: Կրկնակի կենտրոնադրումը բոլոր կետերի վրա պարտադիր է բացի հարկադիր կենտրոնադրմամբ կենտրոնների կետերից:

 

8. ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄ

 

8.1 Ընդհանուր տեղեկություններ

 

8.1.1 Արբանյակային չափումների նախնական մշակման հիմնական խնդիրը հանդիսանում է դրանց որակի ստուգումը և ճշտության սահմանված պահանջներին համապատասխանելու գնահատականը: Նախնական մշակման փուլում ստորաբաժանման դաշտային բազայում կարող են ստացվել նախնական աշխատանքային կոորդինատներ, որոնք կարող են օգտագործվել հետագայում հանութային հիմքի ստեղծման, աերոնկարների պլանաբարձունքային նախապատրաստման և այլ տեղագրագեոդեզիական աշխատանքների համար:

8.1.2 Նախնական մշակման խնդիրների լուծման համար կարող են օգտագործվել ծրագրային փաթեթներ, որոնք թույլ են տալիս որոշել բազային գծերի տարածական վեկտորները, կատարել կետերի կոորդինատների հաշվարկ և հավասարակշռում:

8.1.3 Դաշտային դիտարկումների արդյունքների նախնական մշակումը կարող է իրականացվել արբանյակային ընդունիչներում ներառված ստանդարտ ծրագրային փաթեթների օգնությամբ: Նախապատվությունը տրվում է այն փաթեթներին, որոնք ավելի արդյունավետ են ֆազային չափումների անմիարժեքության թույլատրման և կրող հաճախականության ֆազային տվյալների ընդունման անընդհատության վերականգնման խնդրի լուծման մեջ:

8.1.4 ԱԳՑ-0 դասի կետերի կոորդինատների նախնական մշակումը կատարվում է այն ծրագրային փաթեթների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս կոորդինատային արժեքների որոշման ժամանակ հաշվի առնել արբանյակային ուղեծրերի ճշգրտումները: ԱԳՑ-1, ԱԳՑ-2 դասի կետերի կոորդինատները մշակելիս կարելի է օգտագործել սարքավորումները արտադրող ընկերությունների ծրագրային փաթեթները:

8.1.5 Կատարվում է ՄԳՑ, ԱԳՑ-0, ԱԳՑ-1 և ԱԳՑ-2 դասերի կետերի դիտարկումների վերջնական մշակումը, հավասարակշռումը և կոորդինատների հաշվարկը:

8.1.6 Արբանյակային դիտարկումների նախնական մշակման նկատմամբ եղած պահանջներն են.

ա/ հորիզոնի նկատմամբ 150 և ավելի դիրք գրավող արբանյակներից ստացված դիտարկման տվյալների օգտագործում,

բ/ կետերի բացարձակ կոորդինատների նախնական որոշման պահանջվող ճշտությունը, որն անհրաժեշտ է բազային գծերի վեկտորների ճշգրիտ արժեքների որոշման ժամանակ`

ԱԳՑ-0 0-0.5մ, ԱԳՑ-1 0.5-1 մ, ԱԳՑ-2 1-1.5մ:

8.1.7 Նախնական մշակման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ալեհավաքների ֆազային կենտրոնների կենտրոնացման շեղումները գեոդեզիական կետերի կենտրոնների նկատմամբ:

8.1.9 Արբանյակային չափումների որակի վերահսկման հիմնական պահանջները բերված են թիվ 4 աղյուսակում:

 

8.2 Արբանյակային գեոդեզիական ցանցի ԱԳՑ-0 դիտարկումների մշակումը

 

8.2.1 Կետերի վրա դիտարկումների մշակման կարգը կանոնակարգվում է հատուկ տեխնիկական նախագծերով:

 

8.3 Արբանյակային գեոդեզիական ցանցի ԱԳՑ-1 դիտարկումների նախնական

մշակումը

 

8.3.1 Դիտարկումների նախնական մշակման ժամանակ յուրաքանչյուր դասավորության մեջ լուծվում են կետերի միջև եղած բոլոր հնարավոր բազային գծերը: Մշակման ժամանակ թույլատրվում է բացառել առանձին արբանյակների լրիվ դիտարկումները կամ բոլոր կամ էլ մի քանի ցածր որակի (հսկողության ժամանակ ազդանշանի էկրանավորման բազմաթիվ ընդմիջումներից կամ այլ խոչընդոտներից) հսկողության տակ գտնվող արբանյակների դիտարկումների ժամանակային միջակայքերը: Այդ ժամանակ դիտարկման միջակայքի միասնական տևողությունը սեանսի սահմանված նվազագույն տևողության 90%-ից ցածր չպետք է լինի:

8.3.2 Տարբեր փուլերից բազային գծերի բնութագրերի որոշման արդյունքների միջև անհամապատասխանությունները երկարությամբ և պլանային բաղադրիչներով (N, E) չպետք է գերազանցեն (3մմ+5x10-7Դ/D/)xԿ/K/ արժեքը, որտեղ Դ/D/-ն բազային գծի երկարությունն է, իսկ Կ/K/ գործակցի արժեքը ընդունվում է հավասար 2-ի: Բարձրության աճման արժեքների տարբերության համար թույլատրվում է 1.5 անգամ թույլատրելի արժեքի մեծացում:

 

Աղյուսակ 4

 

._________________________________________________________________________.

|Պահանջներ           |Դասեր                                               |

|                    |____________________________________________________|

|                    |ԱԳՑ-0            |ԱԳՑ-1           |ԱԳՑ-2            |

|____________________|_________________|________________|_________________|

|Կոորդինատների       |Այո              |Այո             |Այո              |

|վերջնական որոշման   |                 |                |                 |

|ժամանակ արբանյակների|                 |                |                 |

|փաստացի ուղեծրերի   |                 |                |                 |

|տվյալների           |                 |                |                 |

|օգտագործման         |                 |                |                 |

|անհրաժեշտությունը   |                 |                |                 |

|____________________|_________________|________________|_________________|

|Եռանկյուն փակ       |                 |                |                 |

|համակարգի           |                 |                |                 |

|առավելագույն        |                 |                |                 |

|թույլատրելի անկապքը |                 |                |                 |

|ըստ երեք առանձին    |                 |                |                 |

|կողմերի             |                 |                |                 |

|                    |            -7   |             -7 |            -7   |

|երեք անկախ բազային  |10 մմ+1.8x10  D  | 10 մմ+3.5x10  D|18 մմ+3.5x10  D  |

|գծերի դեպքում       |_______________  | _______________|_______________  |

|պլանով/բարձրությամբ |            -7   |             -7 |            -7   |

|                    |18 մմ+2.4x10  D  | 18 մմ+7.0x10  D|24 մմ+7.0x10  D  |

|                    |                 |                |                 |

|                    |            -7   |             -7 |            -7   |

|երկու կախյալ բազային| 5 մմ+0.9x10  D  |  5 մմ+1.7x10  D| 9 մմ+1.7x10  D  |

|գծերի դեպքում       |_______________  | _______________|_______________  |

|պլանով/բարձրությամբ |            -7   |             -7 |            -7   |

|                    | 9 մմ+1.2x10  D  |  9 մմ+3.5x10  D|12 մմ+3.5x10  D  |

|                    |                 |                |                 |

|                    |            -7   |            -7  |            -7   |

|երեք կախյալ բազային | 3 մմ+0.5x10  D  | 3 մմ+1.0x10  D | 5 մմ+1.0x10  D  |

|գծերի դեպքում       |_______________  |_______________ |_______________  |

|պլանով/բարձրությամբ |            -7   |            -7  |            -7   |

|                    | 5 մմ+0.7x10  D  | 3 մմ+2.0x10  D | 7 մմ+2.0x10  D  |

|____________________|____________________________________________________|

|L պարագծով պոլիգոնի |                _______                             |

|N անկախ բազային     |               /___                                 |

|գծերով առավելագույն |              / \    2                              |

|թույլատրելի սխալանքը| f     = 2x \/  /__m                                |

|                    |  թույլ.            i                               |

._________________________________________________________________________.

 

8.4 ԱԳՑ-2 դիտարկումների նախնական մշակումը

 

8.4.1 ԱԳՑ-2 հատվածը կառուցելիս չափումների մշակումը կարելի է կատարել օգտագործելով ճշգրիտ օրաղյուսակներ և շրջապատող ԱԳՑ-1 դասի կետերի կոորդինատների հետ հավասարակշռելով:

8.4.2 Դիտարկումների նախնական մշակման ժամանակ յուրաքանչյուր դասավորության մեջ որոշվում են ցանցի հատվածի կետերի միջև բոլոր հնարավոր բազային գծերը: Մշակման ժամանակ թույլատրվում է բացառել առանձին արբանյակների լրիվ դիտարկումները կամ բոլոր կամ էլ մի քանի ցածր որակի (հսկողության ժամանակ ազդանշանի էկրանավորման բազմաթիվ ընդմիջումներից կամ այլ խոչընդոտներից) հսկողության տակ գտնվող արբանյակների դիտարկումների ժամանակային միջակայքերը: Այդ ժամանակ դիտարկման միջակայքի միասնական տևողությունը չպետք է փոքր լինի սեանսի պահանջվող նվազագույն տևողությունից:

8.4.3 Տարբեր սեանսներից ԱԳՑ-2 բազային գծերի բնութագրերի որոշման արդյունքների միջև անհամապատասխանությունները երկարությամբ և պլանային բաղադրիչներով (N, E) չպետք է գերազանցեն (3 մմ+1x10-7 Դ/D/)xԿ/K/ արժեքը, որտեղ Դ/D/-ն բազային գծի երկարությունն է, իսկ Կ/K/ գործակցի արժեքն ընդունվում է հավասար 2-ի: Բարձրության աճման արժեքների տարբերության համար թույլատրվում է 1.5 անգամ մեծ անհամապատասխանություն:

8.4.4 Յուրաքանչյուր սեանսի նախնական մշակման ընթացքում, ըստ գեոդեզիական բարձրությունների տարբերությունների բացահայտվում է ալեհավաքի բարձրության չափման որակը: Ալեհավաքների բարձրությունների որոշված փոփոխությունների և բազային գծերի վեկտորների բաղադրիչների հաշվումների միջև տարբերությունը 3 մմ-ը չպետք է գերազանցի:

 

Հավելված N 2

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳԾԱԳՐԵՐ

 

____________________________

ԻՐՏԵԿ - գծագրերը չեն բերվում

 

 

pin
Կադաստրի կոմիտե
23.04.2007
N 88-Ն
Հրաման