Սեղմել Esc փակելու համար:
«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ՓՈՐՁԱՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ...

 

 

040.0130.020398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» մարտի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 1998 թ. թիվ 130

 

i

«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» բժշկական քոլեջին փորձարարության կարգով, վճարովի հիմունքներով բարձրագույն կրթությամբ բակալավրի աստիճանով բուժքույրերի պատրաստումը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ փորձարարության արդյունքների հիման վրա մինչև 1998 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 2-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.03.1998
N 130
Որոշում