Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻ ...

 

041.0128.040398

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 1998 թ. թիվ 128

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1998 թվականի հունվարի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:

2. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարին սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանից բարձր աշխատավարձ` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» թիվ 201 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

 

i

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի

ԹԻՎ 128 ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

_______________________________________________________________________

        ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                       ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

                                                       (ԴՐԱՄ)

_______________________________________________________________________

ՀՀ կառավարության աշխատակազմի

     ղեկավար                                          52000

 

     ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար                 50700

 

ՀՀ կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ, ՀՀ վարչապետի

խորհրդական, ՀՀ տարածքային կառավարման

և օպերատիվ հարցերի նախարարի առաջին

     տեղակալ                                          48100

 

ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, մամուլի

ծառայության պետ, ՀՀ վարչապետի

վերահսկողական ծառայության պետ, ՀՀ

վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,

ՀՀ կառավարության աշխատակազմի

քարտուղարության պետ, վարչության պետ,

գործերի կառավարիչ, ՀՀ տարածքային

կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի

տեղակալ, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների

գործունեությունը համակարգող նախարարի

     տեղակալ                                          45500

 

     ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու          44000

 

ՀՀ վարչապետի օգնական, ՀՀ կառավարության

աշխատակազմի վարչության պետի տեղակալ,

ծառայության պետի տեղակալ, քարտուղարության

     պետի տեղակալ, գործերի կառավարչի տեղակալ          40000

 

ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ

հարցերի նախարարի, ՀՀ արտադրական

ենթակառուցվածքների գործունեությունը

համակարգող նախարարի, ՀՀ տնտեսական և

կառուցվածքային բարեփոխումների նախարարի

     աշխատակազմերի ղեկավարներ, խորհրդականներ          37200

 

     Բաժնի վարիչ                                      32500

 

     Նախարարի օգնական                                 30850

 

Գլխավոր մասնագետ, արխիվի վարիչ,

     գրադարանավար                                  22100-26000

 

     Առաջատար մասնագետ                             20800-22100

 

     Առաջին կարգի մասնագետ                         18200-19500

 

     Երկրորդ կարգի մասնագետ                        15600-16900

 

     Մասնագետ, պահեստապետ                          13000-14300

 

(հավելվածը խմբ. 09.12.98 թիվ 713 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.03.1998
N 128
Որոշում