040.0044.190198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
19 հունվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունվարի 1998 թվականի թիվ 44
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
I. «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով գործառական դասակարգման ստորև բերված խմբերի և ենթախմբերի գծով հաստատված հատկացումները վերաբաշխել հետևյալ ձևով`
1. Ավելացնել հատկացումները`
ա) 1-ին խմբի 01 ենթախմբում` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գծով` 50000,0 հազ. դրամով.
բ) 1-ին խմբի 04 ենթախմբում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող վարկի գծով` 400000,0 հազ. դրամով.
գ) 2-րդ խմբի 01 ենթախմբում` ռազմական կարիքների գծով` 750000,0 հազ. դրամով.
դ) 2-րդ խմբի 04 ենթախմբում` պաշտպանության բնագավառի այլ ծախսերի գծով` 180000,0 հազ. դրամով.
ե) 3-րդ խմբի 01 ենթախմբում` 126000,0 հազ. դրամով.
զ) 3-րդ խմբի 02 ենթախմբում` 60000,0 հազ. դրամով.
է) 14-րդ խմբի 04 ենթախմբում` այլ ծրագրերի գծով` 104000,0 հազ. դրամով:
2. Պակասեցնել հատկացումները 5-րդ խմբի`
ա) 02 ենթախմբում` խրոնիկ հոգեկան հիվանդների խնամքի գծով` 219378,0 հազ. դրամով.
բ) 02 ենթախմբում` նարկոլոգիական օգնության գծով` 25508,0 հազ. դրամով.
գ) 02 ենթախմբում` տուբերկուլյոզի գծով` 161961,0 հազ. դրամով.
դ) 02 ենթախմբում` վարակիչ հիվանդությունների գծով` 119579,0 հազ. դրամով.
ե) 02 ենթախմբում` հեմոդիալիզի գծով` 94138,0 հազ. դրամով.
զ) 02 ենթախմբում` կաթվածի, սրտամկանի սուր ինֆարկտի գծով` 31526,0 հազ. դրամով.
է) 02 ենթախմբում` զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննության գծով` 9550,0 հազ. դրամով.
ը) 02 ենթախմբում` երեխաների (մինչև 7 տարեկան) բուժօգնության գծով` 138582,0 հազ. դրամով.
թ) 02 ենթախմբում` սոցիալապես անապահով խավերին բուժօգնության գծով` 534871,0 հազ. դրամով.
ժ) 03 ենթախմբում` ընդհանուր պրոֆիլի թերապևտի և մանկաբույժի ծառայությունների գծով` 40000,0 հազ. դրամով.
ժա) 04 ենթախմբում` շտապ բուժօգնության գծով` 31907,0 հազ. դրամով.
ժբ) 04 ենթախմբում` հարակից ծառայությունների գծով` 178000,0 հազ. դրամով.
ժգ) 05 ենթախմբում` դեղորայքային ապահովման գծով` 65000,0 հազ. դրամով.
ժդ) 05 ենթախմբում` ախտորոշիչ հետազոտությունների գծով` 20000,0 հազ. դրամով:
II. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 30-ից: