(ուժը կորցրել է 14.03.13 թիվ 274-Ն որոշում)
i
040.0080.090298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» փետրվարի 1998թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 1998 թվականի թիվ 80
i
ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովին`
ա) ապահովել պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման հրատարակումը հայերեն (200 օրինակ) և ռուսերեն (50 օրինակ).
բ) իր իրավասության սահմաններում` սահմանված կարգով մշակել և հաստատել տարբեր տեսակի պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համար նշված դասակարգման կիրառման հրահանգները:
i
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի ներկայացրած համապատասխան հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված հանձնաժողովի լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 80 ՈՐՈՇՄԱՄԲ
ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն դասակարգումը Հայաստանի Հանրապետության ընդերքօգտագործման ոլորտում սահմանում է`
ա) պինդ օգտակար հանածոների պաշարների խմբավորման, հաշվարկման և պետական հաշվառման միասնական սկզբունքները` ըստ դրանց ուսումնասիրվածության աստիճանի, արժողության և մշակման նախապատրաստվածության փուլերի.
բ) արդյունաբերական յուրացման համար հետախուզված հանքավայրերի (տեղամասերի) նախապատրաստվածության աստիճանը որոշող պայմանները` կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից և հանքային հումքի արժողության աստիճանից.
գ) պինդ օգտակար հանածոների կանխատեսումային ռեսուրսների գնահատման սկզբունքները:
2. Պինդ օգտակար հանածոների պաշարները հաշվարկվում և հաշվառվում են երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներով և հանքավայրերի արդյունաբերական յուրացման գործընթացում: Պաշարների վերաբերյալ տվյալներն օգտագործվում են երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման ռազմավարության և նպատակային ծրագրերի մշակման, ընդերքի արտահանման-ներմուծման ներուժի որոշման, հանքարդյունահող և հանքավերամշակող ձեռնարկությունների նախագծման, շինարարության և շահագործման հանքավայրերի կամ դրանց առանձին տեղամասերի յուրացման մասին պայմանագրերի կնքման, երկրաբանահետախուզական և լեռնային աշխատանքների պլանավորման ժամանակ:
Պինդ օգտակար հանածոների կանխատեսումային ռեսուրսները, որոնց առկայությունը ենթադրվում է ընդհանուր երկրաբանական պատկերացումների, գիտատեսական նախադրյալների, տարածաշրջանային երկրաբանական, երկրաֆիզիկական և երկրաքիմիական հետազոտությունների արդյունքների հիման վրա, գնահատվում են հանքային ավազանների, շրջանների, հանգույցների, դաշտերի և առանձին հանքավայրերի սահմաններում: Կանխատեսումային ռեսուրսների վերաբերյալ տվյալներն օգտագործվում են որոնողագնահատման և երկրաբանահետախուզական աշխատանքների պլանավորման համար:
3. Պաշարները հաշվարկվում և հաշվառվում, իսկ կանխատեսումային ռեսուրսները գնահատվում են ըստ պինդ օգտակար հանածոների առանձին տեսակների և դրանց օգտագործման հնարավոր ուղղությունների:
4. Համալիր հանքավայրերում պարտադիր հաշվարկման ու հաշվառման են ենթակա հիմնական և դրանց հետ համատեղադրված օգտակար հանածոների, ինչպես նաև դրանց օգտակար բաղադրիչների (մետաղների, միներալների, քիմիական տարրերի և վերջիններիս միացությունների) պաշարները, որոնց արդյունաբերական օգտագործման նպատակահարմարությունը որոշված է հանքային հումքի հաստատված կոնդիցիաներով:
Պինդ օգտակար հանածոների և դրանց արդյունաբերական նշանակության բաղադրիչների պաշարները հաշվարկվում ու հաշվառվում են ընդերքում դրանց առկա քանակներով` նկատի չառնելով արդյունահանման և վերամշակման ժամանակ առաջացող կորուստներն ու աղքատացումը:
Հարստացման գործընթացի ապրանքային խտանյութերում կամ մետալուրգիական վերամշակման արտադրանքներում կուտակվող ուղեկից բաղադրիչների պաշարները հաշվարկվում և հաշվառվում են ինչպես ընդերքում, այնպես էլ կորզվող միներալներում:
Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կանխատեսումային ռեսուրսների քանակական գնահատումը նույնպես կատարվում է համալիր: Այս դեպքում օգտագործվում են պինդ օգտակար հանածոների որակին ու տեխնոլոգիական հատկություններին համանման հայտնի հանքավայրերի համար հաստատված կոնդիցիաներով նախատեսված պահանջները` հաշվի առնելով մոտակա հեռանկարում նշված պահանջների համապատասխան ճշգրտումներն ու հնարավոր փոփոխությունները:
5. Պինդ օգտակար հանածոների որակը գնահատվում է հաստատված կոնդիցիաներին, գործող պետական և ճյուղային ստանդարտներին, տեխնիկական պայմաններին համապատասխան` դրանց օգտագործման հնարավոր ուղղությունների, ինչպես նաև արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիաների հաշվառմամբ, որոնք ապահովում են արդյունահանված բնական տեսքով միներալային հումքի համալիր օգտագործումը կամ դրանից արդյունաբերական նշանակության բաղադրիչների կորզումը: Միաժամանակ որոշվում են օգտակար և վնասակար բաղադրիչների պարունակությունները և դրանց գոյաձևերը:
6. Պինդ օգտակար հանածոների պաշարները հաշվարկվում ու հաշվառվում և կանխատեսումային ռեսուրսները գնահատվում են զանգվածի կամ ծավալի միավորներով:
7. Սույն դասակարգման կիրառումը տարբեր տեսակի պինդ օգտակար հանածոների հանքավայրերի նկատմամբ որոշվում է Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի (այսուհետև` ՀՀ ՊՊՀ) համապատասխան հրահանգներով:
Պինդ օգտակար հանածոների կանխատեսումային ռեսուրսների քանակական գնահատման մեթոդական սկզբունքները և դրա արդյունքների ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության երկրաբանության բնագավառի լիազորված պետական մարմինը:
II. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ
8. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերն ստորաբաժանվում են երկրածին (երկրակեղևում երկրաբանական համալիր գործընթացների հետևանքով առաջացած) և տեխնածին (հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված) հանքավայրերի: Վերջիններս երկրի մակերևույթի վրա կամ լեռնային փորվածքներում միներալային նյութի կուտակումներ են` լեռնային, հարստացման, մետալուրգիական, էներգետիկական և այլ արտադրությունների թափոնների տեսքով:
Հանքավայրերը և դրանց տեղամասերն ըստ երկրաբանական կառուցվածքի բարդության և պինդ օգտակար հանածոյի որակի փոփոխականության աստիճանի ստորաբաժանվում են հետևյալ խմբերի`
1-ին խումբ: Պարզ երկրաբանական կառուցվածքով հանքավայրեր (տեղամասեր): Հստակորեն դրսևորված են օգտակար հանածոյի տարածական տեղաբաշխումը պայմանավորվող շերտագրական և (կամ) լիթոլոգիական, կառուցվածքային (ստրուկտուրային), երկրաձևագիտական (երկրամորֆոլոգիական) գործոնները:
Հանքակուտակի զուգահեռ երկրաբանական կտրվածքները նույնատիպ են և բնութագրվում են շերտագրական միավորների, ինչպես նաև լիթոլոգիական տարատեսակների սահմանափակ քանակով:
Պինդ օգտակար հանածոների գերակշիռ մասը պարփակված է օգտակար հանածոյի պարզ եզրագծերով մարմիններում:
Պինդ օգտակար հանածոյի մարմինների առաջնային տեղադիրքը գործնականում խախտված չէ, ինչը, նշված գործոնների հաշվառմամբ, ապահովում է հետախուզական հատումների և կտրվածքների հուսալի համադրումը:
Պինդ օգտակար հանածոյի մարմինների ներքին կառուցվածքը պարզ է, հաստատությունները և հումքի որակը` կայուն, օգտակար բաղադրիչների բաշխումը` հավասարաչափ:
Պինդ օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տարբեր տիպերը և տեսակները տարածականորեն տարազատված են և հեշտությամբ կարող են սահմանագծվել (երկրաչափացվել):
Առավել փոփոխում հաշվարկային պարամետրի (որակ, հաստություն) փոփոխականության գործակիցը մինչև 40 տոկոս է:
2-րդ խումբ: Բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրեր (տեղամասեր): Պինդ օգտակար հանածոյի մարմինների տարածական տեղաբաշխումը պայմանավորվող գործոնները դրսևորված են բավականաչափ հստակ, սակայն հետախուզական հատումների և կտրվածքների համադրումը կարող է դժվարանալ ծալքավոր և խզումնային խախտումներով: Երկրաբանական կտրվածքները տարատիպ են:
Պինդ օգտակար հանածոների պաշարների գերակշիռ մասը պարփակված է օգտակար հանածոյի բարձրացված եզրագծերով մարմիններում:
Հանքամարմինների ներքին կառուցվածքը բարդ է, ձևաչափական պարամետրերը (հաստություն, որակ)` փոփոխական, օգտակար բաղադրիչների բաշխումը` անհավասարաչափ:
Պինդ օգտակար հանածոյի տարբեր տիպերը (տեսակները) տարածականորեն հստակ տարազատված չեն, ինչը դժվարացնում է դրանց միանշանակ երկրաչափացումը:
Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության գործակիցը 40-100 տոկոս է:
3-րդ խումբ: Շատ բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրեր (տեղամասեր): Պինդ օգտակար հանածոյի մարմինների տարածական տեղաբաշխումը պայմանավորվող գործոնները հնարավորություն են տալիս որոշելու դրանց տեղադրման միայն ընդհանուր օրինաչափությունները: Հատկանշական է տարբեր կարգի խզումնային խախտումների լայն տարածմամբ պայմանավորված «բլոկային» կառուցվածքը, ինչն էականորեն դժվարացնում է հետախուզական հատումների և կտրվածքների համադրումը և պայմանական դարձնում դրանց միջև հանքամարմինների եզրագծերի կապակցումը: Երկրաբանական կտրվածքները խիստ տարատիպ են:
Պինդ օգտակար հանածոյի պաշարները տարակենտրոնացված են բազմաթիվ հանքամարմիններում, որոնց ձևաբանությունը և չափերը բազմազան են:
Հանքամարմինների ներքին կառուցվածքը շատ բարդ է, ձևաչափական պարամետրերը և օգտակար բաղադրիչների բաշխումը` խիստ փոփոխական ու անհավասարաչափ:
Պինդ օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տիպերի (տեսակների) առանձնացումը պայմանական բնույթ ունի:
Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության գործակիցը 100-160 տոկոս է:
4-րդ խումբ: Չափազանց բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրեր (տեղամասեր): Շերտագրական և (կամ) լիթոլոգիական, կառուցվածքային, երկրաձևագիտական գործոնները պայմանավորվում են օգտակար հանածոյի տարածական բաշխման միայն ամենաընդհանուր օրինաչափությունները:
Պինդ օգտակար հանածոյի մարմինները բնութագրվում են չափազանց խախտված տեղադրմամբ, ինչպես նաև հաստության, ներքին կառուցվածքը ու միներալային հումքի որակի չափազանց փոփոխականությամբ:
Պինդ օգտակար հանածոյի մարմինների երկրաչափացումն իրականացվում է միայն մշակման ընթացքում:
Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության գործակիցը 160 տոկոսից ավելի է:
III. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ
9. Պինդ օգտակար հանածոների հաշվարկային բլոկների պաշարներն ըստ ուսումնասիրվածության աստիճանի ստորաբաժանվում են հետախուզական A, B, C 1 կարգերի ու նախնական գնահատված C 2 կարգի:
Կանխատեսումային ռեսուրսներն ըստ հիմնավորվածության աստիճանի ստորաբաժանվում են P 1, P 2, P 3 կարգերի:
10. Հաշվարկային բլոկների A կարգի պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
ա) որոշված են օգտակար հանածոյի մարմինների ձևը, հաստությունը, տեղադրման պայմանները, ուսումնասիրված են դրանց ձևաբանության և ներքին կառուցվածքի բնույթն ու փոփոխականության օրինաչափությունները, օգտակար հանածոյի մարմիններում առանձնացված ու եզրագծված են անհանք և ոչ կոնդիցիոն մասերը, խզվածքային առկայության դեպքում որոշված է դրանց դիրքը և շեղման ամպլիտուդը.
բ) որոշված են օգտակար հանածոյի բնական տարատեսակները, առանձնացված ու եզրագծված են հանքային հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը և տեսակները, որոշված են վերջիններիս կազմը, հատկությունները, դրանցում օգտակար ու վնասակար բաղադրիչների բաշխումն ըստ միներալային ձևերի. արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների որակը բնութագրված է կոնդիցիաներով նախատեսված բոլոր ցուցանիշներով.
գ) օգտակար հանածոյի տեխնոլոգիական հատկություններն ուսումնասիրված են դրա արդյունաբերական նշանակության բաղադրիչների համալիր կորզմամբ հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.
դ) հանքավայրի ջրա-ինժեներա-լեռնաերկրաբանական և այլ բնական պայմաններն ուսումնասիրված են դրա յուրացման նախագծի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.
ե) հաշվարկային բլոկի օգտակար հանածոյի պաշարների եզրագիծը որոշված է կոնդիցիաների հաստատված պարամետրերի պահանջներին համապատասխան` հորատանցքերով և (կամ) լեռնային փորվածքներով.
զ) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրերլի
+ սխալանքը մինչև - 10 տոկոս է:
11. Հաշվարկային բլոկների B կարգի պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
ա) որոշված են օգտակար հանածոյի մարմինների հաստությունը, դրանց ձևի, ներքին կառուցվածքի և տեղադրման պայմանների հիմնական առանձնահատկություններն ու փոփոխականությունը, օգտակար հանածոյի մարմիններում անհանք և ոչ կոնդիցիոն մասերի տարածական դասավորվածությունը, խզվածքային խոշոր խախտումների դիրքը և չեղյալ ամպլիտուդը, իսկ փոքրամպլիտուդ խզվածքային խախտումները բնութագրված և ընդհանուր գծերով.
բ) որոշված են պինդ օգտակար հանածոյի բնական տարատեսակները, առանձնացված ու հնարավորության դեպքում եզրագծված են հանքային հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը, եզրագծման անհնարինության դեպքում բացահայտված են օգտակար հանածոյի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների տարածական բաշխման ու քանակական հարաբերակցության օրինաչափությունները և օգտակար ու վնասակար բաղադրիչների գոյաձևերը, արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների որակը բնութագրված է կոնդիցիաներով նախատեսված բոլոր ցուցանիշներով.
գ) օգտակար հանածոների տեխնոլոգիական հատկություններն ուսումնասիրված են արդյունաբերական նշանակություն ունեցող բաղադրիչների համալիր օգտագործումն ապահովող վերամշակման սկզբունքային տեխնոլոգիական սխեմայի ընտրության համար անհրաժեշտ աստիճանով: A կարգի պաշարների հետախուզում չպահանջող հանքավայրերում օգտակար հանածոյի հատկությունների տեխնոլոգիական ուսումնասիրվածության աստիճանը պետք է համապատասխանի A կարգի պաշարներին ներկայացվող պահանջներին.
դ) հանքավայրի ջրա-ինժեներա-լեռնաերկրաբանական և այլ բնական պայմաններն ուսումնասիրված են այնպիսի լրիվությամբ, որը հնարավորություն կընձեռի որակապես ու քանակապես բնութագրելու վերջիններիս հիմնական ցուցանիշները և հանքավայրի բացման ու մշակման վրա դրանց ազդեցությունը: A կարգի պաշարների հետախուզում չպահանջող հանքավայրերում բնական պայմանները պետք է ուսումնասիրվեն հանքավայրի յուրացման նախագծի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.
ե) հաշվարկային բլոկի օգտակար հանածոյի պաշարների եզրագիծը որոշված է կոնդիցիաների հաստատված պարամետրերի պահանջներին համապատասխան` հորատանցքերով և (կամ) լեռնային փորվածքներով, ներառելով (օգտակար հանածոյի մարմինների հաստության և որակի կայունության դեպքում) երկրաբանական չափանիշներով և երկրաֆիզիկական ու երկրաքիմիական հետազությունների տվյալներով հիմնավորված արտարկման (էքստրապոլյացիա) սահմանափակ գոտի.
զ) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի
+ +
սխալանքը - 10-ից մինչև - 25 տոկոս է:
12. Հաշվարկային բլոկների C 1 կարգի պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
ա) պարզված են օգտակար հանածոյի մարմինների հաստությունը և բնորոշ ձևերը, տեղադրման պայմանների և ներքին կառուցվածքի հիմնական առանձնահատկությունները, գնահատված են դրանց փոփոխականությունը և հնարավոր ընդհատությունը, իսկ շերտային հանքավայրերի և շինարարական ու երեսապատման քարերի հանքավայրերի համար` նաև փոքրամպլիտուդ տեկտոնական խախտումներով խիստ արտահայտված մակերեսների առկայությունը.
բ) որոշված են օգտակար հանածոյի բնական տարատեսակները և արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը, դրանց տարածական տեղաբաշխման և արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու տեսակների քանակական հարաբերակցության, օգտակար ու վնասակար բաղադրիչների միներալային գոյաձևերի ընդհանուր օրինաչափությունները, արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների որակը բնութագրված է կոնդիցիաներով նախատեսված բոլոր ցուցանիշներով.
գ) պինդ օգտակար հանածոյի տեխնոլոգիական հատկությունները բնութագրված են հետախուզված պաշարների արդյունաբերական արժողության հիմնավորման համար բավարար աստիճանով: A և B կարգերի պաշարների հետախուզում չպահանջող հանքավայրերում օգտակար հանածոյի հատկությունների տեխնոլոգիական ուսումնասիրվածության աստիճանը պետք է համապատասխանի A կարգի պաշարներին ներկայացվող պահանջներին.
դ) հանքավայրի ջրա-ինժեներա-լեռնաերկրաբանական և այլ բնական պայմաններն ուսումնասիրված են դրանց հիմնական ցուցանիշների նախնական բնութագրումն ապահովող լրիվությամբ: A և B կարգերի պաշարների հետախուզում չպահանջող հանքավայրերում բնական պայմանները պետք է ուսումնասիրվեն հանքավայրի յուրացման նախագծի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.
ե) հաշվարկային բլոկի օգտակար հանածոյի պաշարների եզրագիծը որոշված է կոնդիցիաների պահանջներին համապատասխան` հորատանցքերով և (կամ) լեռնային փորվածքներով, երկրաֆիզիկական ու երկրաքիմիական հետախուզությունների տվյալների և երկրաբանորեն հիմնավորված արտարկման հաշվառմամբ.
զ) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակն թույլատրելի
+ +
սխալանքը - 25-ից մինչև - 40 տոկոս է:
13. Այս կամ այն կարգի հաշվարկային բլոկների նվազագույն չափերը որոշվում են նվազագույն քանակի հետախուզական հատումների, վերջիններիս միջև եղած հեռավորությունների հիման վրա և սահմանվում են սույն դասակարգման կիրառման համապատասխան հրահանգներով:
14. Հաշվարկային բլոկների C 2 կարգի պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
ա) օգտակար հանածոյի մարմինների հաստությունը, ձևը, ներքին կառուցվածքը և տեղադրման պայմանները գնահատված են երկրաբանական և երկրաֆիզիկական տվյալներով ու հաստատված են փոքրաթիվ հորատանցքերի և (կամ) լեռնային փորվածքների առանձին հատումներով.
բ) օգտակար հանածոյի որակը և տեխնոլոգիական հատկությունները որոշված են շարքային և փոքրաթիվ փորձանշումների հետազոտությունների արդյունքներով կամ գնահատված են տվյալ հանքավայրերի ավելի ուսումնասիրված տեղամասերի կամ էլ ուրիշ հանքավայրերի համանմանությամբ.
գ) հանքավայրի ջրա-ինժեներա-լեռնաերկրաբանական և այլ բնական պայմանները գնահատված են հետախուզական փորվածքներում կատարված դիտարկումներով, դրա այլ տեղամասերի առկա տվյալներով և տվյալ տարածքում հայտնի հանքավայրերի համանմանությամբ.
դ) հաշվարկային բլոկի` օգտակար հանածոյի պաշարների եզրագիծը որոշված է կոնդիցիաների պահանջներին համապատասխան` փոքրաթիվ հորատանցքերի, լեռնային փորվածքների, բնական մերկացումների կամ դրանց համախմբության հիման վրա, երկրաֆիզիկական ու երկրաքիմիական հետազոտությունների և երկրաբանական կառուցումների հաշվառմամբ, ինչպես նաև ավելի բարձր կարգի պաշարների հաշվարկման դեպքում որոշված պարամետրերի` երկրաբանորեն հիմնավորված արտարկման միջոցով.
ե) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի
+ +
սխալանքը - 40-ից մինչև - 60 տոկոս է:
15. Համալիր հանքաքարերի և դրանց հիմնական բաղադրիչների պաշարները հաշվարկվում են միևնույն կարգերով: Արդյունաբերական նշանակության ուղեկից բաղադրիչների պաշարները հաշվարկվում են հիմնական բաղադրիչների պաշարների հաշվարկի եզրագծերում և գնահատվում են ըստ կարգերի` դրանց ուսումնասիրվածության աստիճանին, բաշխման բնույթին, գոյաձևերին և կորզման տեխնոլոգիային համապատասխան:
16. P 1 կարգի կանխատեսումային ռեսուրսները հաշվի են առնում պաշարների հավելաճի հնարավորությունը` ի հաշիվ C 2 կարգի պաշարների հաշվարկի եզրագծերից դուրս օգտակար հանածոյի մարմինների տարածման մակերեսների ընդլայնման կամ հետախուզված և հետախուզվող հանքավայրերում օգտակար հանածոյի նոր մարմինների բացահայտման, ինչպես նաև որոնողագնահատման աշխատանքների ժամանակ հանքավայրերի հայտնաբերման: Այս կարգի ռեսուրսների քանակական գնահատման համար օգտագործվում են հանքավայրի արդյունաբերական տիպի մասին պատկերացումները:
Նշված ռեսուրսների գնահատումը հիմնվում է օգտակար հանածոյի հնարավոր տարածման մակերեսների երկրաբանական, երկրաֆիզիկական և երկրաքիմիական հետախուզությունների արդյունքների վրա, ինչպես նաև հանքավայրի առավել ուսումնասիրված մասի օգտակար հանածոյի մարմինների ձևի և կառուցվածքի, հումքի միներալային կազմի ու որակի (օգտակար բաղադրիչների պարունակության), արդյունաբերական հետաքրքրություն ներկայացնող օգտակար հանածոյի մակերեսն ու խորությունը պայմանավորվող կառուցվածքային առանձնահատկությունների, լիթոլոգիական և շերտագրական նախադրյալների մասին եղած տվյալների երկրաբանական արտարկման վրա:
P 2 կարգի կանխատեսումային ռեսուրսները հաշվի են առնում հանքային ավազանում, շրջանում, հանգույցում, դաշտում օգտակար հանածոյի նոր հանքավայրերի հայտնաբերման հնարավորությունը, որոնց ենթադրյալ առկայությունը հիմնվում է խոշորամասշտաբ երկրաբանական հանույթի և որոնողական աշխատանքների ժամանակ բացահայտված օգտակար հանածոյի երևակումների, ինչպես նաև երկրաֆիզիկական և երկրաքիմիական խոտորումների դրական գնահատականի վրա, որոնց բնույթն ու հնարավոր հեռանկարայնությունը հաստատված են հատուկենտ փորվածքներով:
Ենթադրյալ հանքավայրերի ռեսուրսների քանակական գնահատումը, օգտակար հանածոյի մարմինների ձևի, միներալային կազմի ու որակի մասին պատկերացումները հիմնվում են նույն կազմավորության (ֆորմացիայի) և ծագումնաբանության տիպերի հայտնի հանքավայրերի հետ նմանակության (համանմանության) վրա:
P 3 կարգի կանխատեսումային ռեսուրսները հաշվի են առնում միայն օգտակար հանածոների այս կամ այն տեսակի հանքավայրերի ձևավորման և արդյունաբերական տեղայնացման ներուժային (պոտենցիալ) հնարավորությունը` գնահատվող տարածքում կատարված միջին և փոքրամասշտաբ երկրաբանական հանույթների, տիեզերական նկարների վերծանումների ժամանակ բացահայտված բարենպաստ շերտագրական, լիթոլոգիական, տեկտոնական և հնաշխարհագրական նախադրյալների, ինչպես նաև երկրաֆիզիկական և երկրաքիմիական հետազոտությունների արդյունքների վերլուծության հիման վրա:
Այս կարգի ռեսուրսների քանակական գնահատումը կատարվում է ենթադրվող պարամետրերով` առավել ուսումնասիրված հանքային ավազանների, շրջանների, տարածքների հետ նմանակության հիման վրա, ուր կան նույն ծագումնաբանական տիպի հետախուզված հանքավայրերի:
IY. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
17. Պինդ օգտակար հանածոների և դրանց օգտակար բաղադրիչների պաշարներն ըստ տնտեսական նշանակության ստորաբաժանվում են տարանջատ հաշվարկման և հաշվառման ենթակա երկու խմբի`
հաշվեկշռային, որոնց օգտագործումը հաստատված կոնդիցիաների համաձայն տնտեսապես նպատակահարմար է հանքային հումքի արդյունահանման և վերամշակման առկա կամ արդյունաբերության կողմից յուրացվող առաջադիմական տեխնիկայի ու տեխնոլոգիայի դեպքում` ընդերքի ռացիոնալ յուրացման և շրջակա միջավայրի պահպանության պահանջների հաշվառմամբ.
արտահաշվեկշռային, որոնց օգտագործումը հաստատված է կոնդիցիաների համաձայն ներկայումս տնտեսապես նպատակահարմար չէ, բայց որոնց հետագայում կարող են վերածվել հաշվեկշռայինի:
18. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարները, արժողության գործակցին համապատասխան, որը 1 տ (1 մ. քառ.) օգտակար հանածոյի կորզվող արժողության հարաբերությունն է դրա արդյունահանման ու վերամշակման բերված ծախսերին, ստորաբաժանվում են հետևյալ ենթախմբերի (աղյուսակ 1):
Աղյուսակ 1
.________________________________________________________________________.
| Հաշվեկշռային պաշարներ | Արտահաշվեկշռային պաշարներ |
|______________________________|_________________________________________|
| ենթախմբեր | արժողության |ենթախմբեր | արժողության | հաշվեկշռային |
| | գործակից (Գա) | |գործակից (Գա) |վերածման սպասար|
| | | | |կող ժամանակը |
| | | | | (t), տարի |
|____________|_________________|__________|______________|_______________|
|IՀ. հատկապես| > 1,5 |IԱ. առանձ | | < 15="">
| արժեքավոր| - |նակի հեռան| [0.7-1.0] | - |
| | |կարային | | |
| | | | | |
|IIՀ. արժեքա-| [1.2-1.5] |IIԱ.հեռա- | [0.5-0.7] | 15-30 |
| վոր | |նկարային | | |
| | | | | |
|IIIՀ. նորմա-| [1.0-1.2] |IIIԱ. քիչ | [073-0.5] | 30-50 |
|տիվ արժողու-| |հեռանկարա-| | |
| թյան | | յին | | |
.________________________________________________________________________.
19. Բնակավայրերի, կապիտալ կառույցների, գյուղատնտեսության օբյեկտների, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների, խոշոր ջրամբարների և ջրահոսքերի ապահովիչ բնամասերում գտնվող պինդ օգտակար հանածոների պաշարները վերագրվում են հաշվեկշռային կամ արտահաշվեկշռայինի` հատուկ տեխնիկատնտեսական հաշվարկների հիման վրա, որոնցում հաշվի են առնվում կառույցների տեղափոխման ծախսերը կամ պաշարների մշակման հատուկ եղանակները:
20. Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, եթե կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ապացուցված է հետագա կորզման համար դրանց ընդերքում պահպանելու հնարավորությունը կամ ապագայում օգտագործելու համար այդ պաշարների պահեստավորման ու պահպանման նպատակահարմարությունը:
21. Պինդ օգտակար հանածոների կանխատեսումային ռեսուրսները ժամանակակից կամ մոտակա հեռանկարում սպասվող գիտատեխնիկական առաջադիմության մակարդակի պայմաններում գնահատվում են մինչև շահագործման համար նպատակահարմար խորությունը` օգտակար հանածոյի արժողության գործակցի մոտավոր մեծության հաշվառմամբ: Կանխատեսումային ռեսուրսների գնահատման ժամանակ օգտագործված կոնդիցիաներն ընդունվում են համանմանության հիման վրա` համապատասխան ճշգրտումներով:
Y. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԿՈՐԶՎՈՂ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ
22. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման և հանքարդյունաբերական ձեռնարկությունների նախագծման փուլերում որոշվում են`
ա) կորզվող պաշարները` արդյունահանման գործընթացում օգտակար հանածոյի բոլոր տեսակի կորուստների հանուրդով հաշվեկշռային պաշարներն են.
բ) շահագործական պաշարները` կորզվող պաշարների և արդյունահանման ընթացքում խառնվող դատարկ ապարների ու ոչ կոնդիցիոն օգտակար հանածոյի հանրագումար քանակներն են:
Կորզվող և շահագործական պաշարները որոշվում են ըստ հաշվարկային բլոկների, օգտակար հանածոյի մարմինների, տեղամասերի և ամբողջ հանքավայրի:
YI. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ
ԸՍՏ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ
23. Պինդ օգտակար հանածոների պաշարներն ըստ արդյունահանման նախապատրաստվածության աստիճանի ստորաբաժանվում են բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ խմբերի:
24. Բացված պաշարներին են վերագրվում հանքավայրի հաշվեկշռային պաշարների այն մասերը, որոնց մշակման համար կառուցված է բացող (գլխավոր և օժանդակ) և ուրիշ անհրաժեշտ լեռնակապիտալ փորվածքների ամբողջ համալիրը:
Հանքափողերի, տրանսպորտային ուղիների, մակերևույթի շենքերի և այլ կառույցների ապահովիչ բնամասերի օգտակար հանածոյի պաշարները հաշվառվում են առանձին և վերագրվում են բացվածքների` պահպանվող օբյեկտների վերացման դեպքում:
25. Նախապատրաստված են համարվում բացված պաշարների այն մասերը, որոնց մշակման համար անցկացված են նախապատրաստման ընդունված սխեմայով նախատեսված բոլոր նախապատրաստական փորվածքները:
26. Հանելու պատրաստ են համարվում հանութամասերի, բլոկների, պանելների նախապատրաստված պաշարների այն մասերը, որտեղ անցկացված են արդյունահանման աշխատանքների ընդունված տեխնոլոգիայով նախատեսված բոլոր կտրման փորվածքները:
Ժամանակավոր բնամասերում (միջխցային, վերշտրեկային, ենթաշտրեկային և այլն) օգտակար հանածոյի պաշարները համարվում են հանելու պատրաստ` դրանց կորզման համար նախագծով նախատեսված դատարկությունների վերացումից և այլ աշխատանքների իրականացումից հետո:
YII. ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ
ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ
27. Դուրսգրման ենթակա են հիմնական և համատեղադրված օգտակար հանածոների ու դրանց օգտակար բաղադրիչների հաստատված հաշվեկշռային և արտահաշվեկշռային հետևյալ պաշարները`
ա) արդյունահանված և սպառողներին ու վերամշակման ուղարկված.
բ) արդյունահանման գործընթացում կորսված, այդ թվում` պոկված և չպոկված վիճակում ընդերքում թողնված, ընդերքից հանված և ապարաթափոնակույտեր տեղափոխված, ինչպես նաև տեղափոխման, բարձման ու բեռնաթափման ժամանակ և պահպանման տեղերում կորսված.
գ) արդյունաբերական նշանակությունը կորցրած` կապված նոր հաստատված կոնդիցիաներին դրանց անհամապատասխանության, ջրա-ինժեներա-երկրաբանական և այլ պայմանների բարդացման հետ.
դ) չարդարացված` հանքավայրի հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների և մշակման ժամանակ օգտակար հանածոների քանակի, որակի ու տեղադրման պայմանների վերաբերյալ նոր տվյալների ստացման արդյունքներով հիմնավորված:
YIII. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
28. Արդյունաբերական յուրացման համար նախապատրաստված հանքավայրերի (տեղամասերի) ուսումնասիրվածության նպատակահարմար աստիճանը որոշվում է դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությամբ, հումքի որակի և օգտակար հանածոյի մարմնի հաստության փոփոխականությամբ, ինչպես նաև տնտեսական գործոններով. երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման համար պահանջվող միջոցների ու ժամանակի ծախսումներով, օգտակար հանածոյի արժողությամբ և հանքավայրի յուրացման դեպքում կապիտալ ներդրումների հետգնման ակնկալվող ժամկետներով:
29. Հետախուզված հանքավայրերի (տեղամասերը) արդյունաբերական յուրացման համար նախապատրաստված են համարվում հետևյալ պայմանների պահպանման դեպքում`
ա) հիմնական և համատեղադրված օգտակար հանածոների և դրանց արդյունաբերական նշանակության օգտակար բաղադրիչների հաշվեկշռային պաշարները հաստատված են ՀՀ ՊՊՀ-ում.
բ) սահմանված կարգով հաստատված օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարները, որոնք օգտագործվում են հանքարդյունաբերական ձեռնարկության նախագծման ժամանակ` կախված հանքավայրի (տեղամասի) երկրաբանական կառուցվածքի բարդության խմբից, արժողության գործակցից և հանքարդյունաբերական ձեռնարկության` պաշարներով ապահովվածության ժամկետից, ըստ կարգերի ապահովում են հետևյալ նորմատիվները (աղյուսակ 2):
Աղյուսակ 2
._________________________________________________________________________.
|Հան-|Պա- | Պաշարներով հանքարդյունաբերական ձեռնարկության |
|քա- |շար | ապահովվածությունը (տարի) |
|վայ-|նե- |_______________________________________________________________|
|րերի|րի | մինչև 10 | 10-25 | 25-ից ավելի |
|խըմ-|կար |_______________________________________________________________|
|բերը|գերը| օգտակար հանածոյի արժողության գործակիցը |
| | |_______________________________________________________________|
| | |> 1.5|1.2-1.5|1.0-1.2|>1.5|1.2-1.5|1.0-1-2|>1.5|1.2-1.5|1.0-1.2|
| | |_______________________________________________________________|
| | | հետախուզված պաշարների նորմատիվները (տարի) |
|____|____|_______________________________________________________________|
| | A | - | - | 0-2 | - | - | 0-2 | - | - | 0-2 |
| | | | | | | | | | | |
| I | B | - | 0-3 | 2-4 | - | 0-3 | 3-5 | - | 0-3 | 4-6 |
| | | | | | | | | | | |
| |C 1 |մինչ |մինչև |մինչև |10- | 7-25 | 7-22 |>22 | > 22 | > 17 |
| | |եվ 10| 7-10 | 4-8 | 25 | | | | | |
|____|____|_____|_______|_______|____|_______|_______|____|_______|_______|
| | B | - | 0-3 | 2-4 | - | 0-3 | 3-5 | - | 0-3 | 4-6 |
| | | | | | | | | | | |
| II |C 1 |մինչ |մինչև |մինչև |10- | 7-25 | 7-22 |>25 | > 22 | > 19 |
| | |եվ 10| 7-10 | 6-8 | 25 | | | | | |
|____|____|_____|_______|_______|____|_______|_______|____|_______|_______|
| |C 1 |մինչ |մինչև |մինչև |4-5 | 5-7 | 7-8 |5-6 | 6-8 | 8-10 |
| | |եվ 4 | 4-6 | 7 | | | | | | |
| | | | | | | | | | | |
|III |C 2 |մինչ |մինչև |մինչև |6-21| 5-20 | 3-18 |>20 | > 17 | > 15 |
| | |եվ 6 | 4-6 | 3 | | | | | | |
|____|____|_____|_______|_______|____|_______|_______|____|_______|_______|
| |C 1 | 3 | 3-4 | 4-5 | 4 | 4-5 | 5-6 | 5 | 5-6 | 6-8 |
| | | | | | | | | | | |
| IY |C 2 |մինչ |մինչև |մինչև |6-21| 6-21 | 5-20 |>20 | > 19 | > 17 |
| | |եվ 7 | 6-7 | 5-6 | | | | | | |
._________________________________________________________________________.
I և II խմբերի հանքավայրերում (տեղամասերում) A և B կարգերով, իսկ III և IY խմբերի հանքավայրերում (տեղամասերում) C 1 կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (կամ դրան հավասարեցված) միջոցների հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցումը 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, աննպատակահարմար է:
I և II խմբերի հանքավայրերում (տեղամասերում) հաստատվում են նաև C 2 կարգի պաշարները: Ըստ որում, հանքարդյունաբերական ձեռնարկության նախագծման դեպքում ՀՀ ՊՊՀ-ն սահմանվում է այդ կարգի պաշարների լրիվ կամ մասնակի օգտագործման հնարավորությունը:
2-րդ աղյուսակում տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում բոլոր խմբերի նոր հետախուզված հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական յուրացման հնարավորությունը սահմանում է ՀՀ ՊՊՀ-ն` պաշարների հաստատման ժամանակ` պաշարների հաշվարկի նյութերի փորձաքննության հիման վրա.
գ) բացի հանքավայրի ընդհանուր պաշարների հաշվարկից, տրված է P 1 կարգի կանխատեսումային ռեսուրսների գնահատականը, նշված են այն մակերեսները, որտեղ բացակայում են օգտակար հանածոների հանքակուտակները, և կարող են տեղաբաշխվել արտադրական և քաղաքացիական-բնակարանային նշանակության օբյեկտները, դատարկ ապարների և օգտակար հանածոների վերամշակման թափոնների լցակույտները.
դ) օգտակար հանածոյի նյութական կազմը և տեխնոլոգիական հատկություններն ուսումնասիրված են դրա արդյունաբերական նշանակություն ունեցող բաղադրիչների համալիր կորզմամբ հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.
ե) հանքավայրի ջրա-ինժեներա-լեռնաերկրաբանական և այլ բնական պայմաններն ուսումնասիրված են հանքավայրի (տեղամասի) մշակման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ:
Հանքավայրը ջրակալող (հեղեղող) ստորերկրյա ջրերում որոշված է օգտակար և վնասակար խառնուրդների առկայությունը (բացակայությունը): Տրված է ջրամատակարարման համար դրանց հնարավոր օգտագործման կամ այդ ջրերից արժեքավոր բաղադրիչների կորզման և հանքավայրի շրջանի գործող ջրառների վրա դրանց ցամաքուրդի հնարավոր ազդեցության գնահատականը.
զ) մանրազնին հետախուզման արդյունքներով տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ նախանշված հանքավայրի առաջնահերթ մշակման ենթակա տեղամասերը և հորիզոնները հետախուզված են տվյալ խմբի համար առավել բարձր կարգերով.
է) հիմնական օգտակար հանածոների հետ համատեղադրված այլ օգտակար հանածոների պաշարներն ուսումնասիրված ու գնահատված են դրանց որակի, քանակի և օգտագործման հնարավոր ուղղությունների որոշման համար բավարար աստիճանով: Սպառողի առկայության դեպքում այդ պաշարները մանրամասն հետախուզվել ու հաշվարկվել են օգտակար հանածոների համապատասխան տեսակների համար նախատեսված պահանջների համաձայն:
Ուսումնասիրված է միներալային հումքի վերամշակման առաջարկվող սխեմայով ստացվող թափոնների արդյունաբերական օգտագործման հնարավորությունը.
ը) առաջարկություններ են ներկայացված ընդերքի պահպանության, շրջակա միջավայրի աղտոտման կանխման և հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) միջոցառումների մշակման վերաբերյալ:
IX. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
30. Հանքարդյունաբերական ձեռնարկությունների նախագծման ժամանակ հաշվի են առնվում սույն դասակարգման 29-րդ կետի համաձայն հաստատված հաշվեկշռային պաշարները: Հանքարդյունաբերական ձեռնարկությունների նախագծման աշխատանքների ֆինանսավորումը պետական և տեղական բյուջեների հաշվին կարող է կատարվել միայն օգտակար հանածոյի հաստատված հաշվեկշռային պաշարների առկայության դեպքում:
31. Հանքարդյունաբերական ձեռնարկությունների շինարարության և վերակառուցման նախագծման ժամանակ պետք է`
ա) հաշվի առնվեն ինչպես բոլոր կարգերի հաշվեկշռային, այնպես էլ արտահաշվեկշռային պաշարները և P 1 կարգի կանխատեսումային ռեսուրսները, ինչպես նաև արդյունաբերության չյուրացրած մոտակա հանքավայրերի պաշարները` նպատակ ունենալով որոշելու արտադրության զարգացման հնարավոր հեռանկարները, մշակման սահմանային խորությունը և մակերեսները, բացման եղանակը և բացող փորվածքների տեղերը, բացհանքի հնարավոր վերջնական եզրագծերը, լեռնային ապարների ու երկրի մակերևույթի տեղաշարժը և փլուզման գոտիները, շենքերի, կառույցների, մոտեցման ուղիների կառուցապատման և դատարկ ապարների ու հանքամետալուրգիական արտադրության այլ թափոնների լցակույտերի տեղավորման մակերեսները.
բ) նախատեսվեն հիմնական օգտակար հանածոների հետ համատեղադրված ուղեկից օգտակար հանածոների արդյունահանման, օգտագործման կամ դրանց ժամանակավոր առանձին պահեստավորման աշխատանքներ, դիտարկվի հաշվեկշռային պաշարների հետ մեկտեղ հանքավայրի (տեղամասի) հաստատված արտահաշվեկշռային պաշարների արդյունահանման և վերամշակման հնարավորությունն ու նպատակահարմարությունը կամ նախատեսվեն արտահաշվեկշռային պաշարների պահպանման միջոցառումներ` ապագայում դրանք օգտագործելու համար.
գ) նախատեսվեն օգտակար հանածոների մարմինների երկրաբանական ուսումնասիրությունը` բացող, նախապատրաստական, կտրման փորվածքների և մաքրման աշխատանքների կատարման ժամանակ, երկրաբանական և մարկշեյդերական համապատասխան փաստագրում` պաշարների բացման, նախապատրաստման և ավելի բարձր կարգերի դրանց վերագրման նպատակով:
32. Շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) հանքային հումքի կոնդիցիաները և պաշարները ենթակա են վերահաստատման ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ:
Կոնդիցիաների պարամետրերը և պինդ օգտակար հանածոների պաշարները ենթակա են վերահաստատման, եթե`
ա) շահագործական հետախուզության ընթացքում բացահայտվել են նոր հանքատեսակներ կամ տիպեր, ինչպես նաև հիմնական և ուղեկից օգտակար հանածոների օգտագործման նոր ուղղություններ.
բ) փոփոխվել են հանքային հումքի որակին ներկայացվող ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջները.
գ) պաշարների հավելաճը ՀՀ ՊՊՀ-ի` նախկինում հաստատված պաշարների համեմատությամբ կազմել է 50 և ավելի տոկոս.
դ) դուրս է գրվել հանքավայրի լրահետախուզման արդյունքներով չարդարացված կամ արդյունաբերական նշանակությունը կորցրած` հաստատված հաշվեկշռային պաշարների ավելի քան 30 տոկոսը.
ե) փոփոխվել են հանքավայրի բնական պայմանների մասին պատկերացումները, սոցիալ-տնտեսական իրադրությունը, շուկայի պահանջարկը, հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիաները և այլ օբյեկտիվ պայմաններ հանգեցնելով շահույթի 20 և ավելի տոկոսով աճի (նվազման):
33. Պահուստային հետախուզված հանքավայրերում կոնդիցիաների և պաշարների վերահաստատումն իրականացվում է այն դեպքում, եթե դրանց յուրացման մասին որոշման պահին այդ հանքավայրերի պաշարների հաստատման օրվանից անցել է 10 և ավելի տարի:
34. Շահագործվող հանքավայրերում պաշարների շարժի հաշվառումն իրականացնում է հանքարդյունաբերական ձեռնարկությունը, և այդ հաշվառման տվյալները յուրաքանչյուր տարի օպերատիվորեն գրանցվում են հանրապետական երկրաբանական ֆոնդում:
Պաշարների շարժի օպերատիվ հաշվառման նյութերը հանքարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացմամբ 5 տարին մեկ անգամ փորձաքննվում են ՀՀ ՊՊՀ-ում:
35. Շահագործվող հանքավայրերում պետք է իրականացվեն լրահետախուզում և շահագործական հետախուզում:
Լրահետախուզումը հանքավայրի անբավարար ուսումնասիրված մասերում (թևերում, խոր հորիզոններում, տարանջատ տեղամասերում) պետք է իրականացվի հաջորդականորեն` լեռնային աշխատանքների զարգացման և պաշարների մշակման նախապատրաստաման պլանների հետ փոխկապակցված:
Կատարված աշխատանքների արդյունքներով իրականացվում է ցածր կարգերի պաշարների ավելի բարձր կարգերին վերագրում և նոր բացահայտված պաշարների հաշվարկ:
Շահագործական հետախուզումն իրականացվում է լեռնանախապատրաստական ու կտրման փորվածքների աշխատանքների կատարմանը զուգընթաց, նախքան մաքրման աշխատանքների կատարումը, և պետք է ճշգրտի մանրազնին հետախուզման ժամանակ օգտակար հանածոյի մարմինների ձևաբանության, ներքին կառուցվածքի, տեղադրման պայմանների ու հանածո հումքի որակի մասին ստացված տվյալները: