040.0758.090707
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2007 թվականի N 758-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 251 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի «Ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը հաստատելու մասին» N 251 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետով հաստատված` ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով օդային տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման 2-րդ կետով հաստատված` ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` բացառությամբ օդային տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների, առանձին տեսակների բնաիրային չափերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2007 թվականի հունիսի 28-ի
N 758-Ն որոշման
«Հաստատված է
ՀՀ կառավարության
2001 թվականի մարտի 29-ի
N 251 որոշման
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
._______________________________________________________________________.
|Ապրանքի |Ապրանքի անվանումը |Բնաիրային չափը |
|ծածկագիրն| | |
|ըստ ԱՏԳ | | |
|ԱԱ-ի | | |
|_________|_____________________________________________|_______________|
| 09 |Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և |1 կգ |
| |համեմունքներ | |
|_________|_____________________________________________|_______________|
| 16 |Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ |5 կգ |
| |խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային | |
| |այլ անողնաշարավորներից | |
| | այդ թվում` | |
| 1604 30 | խավիար` թառափազգիների և դրա փոխարինիչներ|0,5 կգ |
|_________|_____________________________________________|_______________|
| 21 |Սննդամթերք` տարբեր |1 կգ |
| | բացառությամբ` | |
| 2102 | - խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ) | |
|_________|_____________________________________________|_______________|
| 22 |Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ |2 լիտր կամ 1 |
| | |շիշ, եթե 1 շշի |
| | |տարողությունը 2|
| | |լիտրից ավելի է |
|_________|_____________________________________________|_______________|
| 2402 |Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ | |
| |(բարակ սիգարներ) և սիգարետներ` ծխախոտով կամ | |
| |դրա փոխարինիչներով | |
| | այդ թվում` | |
| | սիգարներ |10 հատ |
| | սիգարելլաներ |400 հատ |
| | սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) |400 հատ |
._______________________________________________________________________.»:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2007 թվականի հունիսի 28-ի
N 758-Ն որոշման
«Հաստատված է
ՀՀ կառավարության
2001 թվականի մարտի 29-ի
N 251 որոշման
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
._______________________________________________________________________.
|Ապրանքի |Ապրանքի անվանումը |Բնաիրային |
|ծածկագիրն | |չափը |
|ըստ ԱՏԳ | | |
|ԱԱ-ի | | |
|___________|_____________________________________________|_____________|
| 1 | 2 | 3 |
|___________|_____________________________________________|_____________|
|02 |Միս և մսի սննդային ենթամթերքներ |10 կգ |
|___________|_____________________________________________|_____________|
|03 |Ձկներ և խեցգետնանմաններ, կակղամորթեր և |10 կգ |
| |ջրային այլ անողնաշարավորներ, բացառությամբ` | |
|0301 | - կենդանի ձուկ | |
| | այդ թվում` | |
|0302 70 000| ձկան խավիար |0,5 կգ |
|___________|_____________________________________________|_____________|
|04 |Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր, |10 կգ |
| |կենդանական ծագման սննդամթերքներ` այլ տեղում | |
| |չհիշատակված կամ չներառված, բացառությամբ` | |
|0408 11 | - ձվի փոշի | |
| | այդ թվում` | |
|0407 00 | թռչնի ձու` կճեպով, թարմ, պահածոյացված կամ |100 հատ |
| | խաշած | |
|___________|_____________________________________________|_____________|
|08 |ՈՒտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային | |
| |մշակաբույսերի ու սեխի կեղևներ և կճեպներ |10 կգ |
|___________|_____________________________________________|_____________|
|09 |Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և |1 կգ |
| |համեմունքներ | |
|___________|_____________________________________________|_____________|
|1206 00 |Արևածաղկի սերմեր` կոտորակված կամ չկոտորակված|10 կգ |
|___________|_____________________________________________|_____________|
|15 |Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր|10 կգ |
| |և յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, | |
| |պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական| |
| |ծագում ունեցող մոմեր, բացառությամբ` | |
|1515 30 100| - գերչակի յուղ և դրա թորամասեր, | |
| | ամինոունդեկանային թթվի արտադրության համար` | |
| | սինթետիկ մանրաթելի կամ արհեստական | |
| | պոլիմերային նյութերի արտադրության մեջ | |
| | օգտագործելու համար | |
|___________|_____________________________________________|_____________|
|16 |Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ |5 կգ |
| |խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային | |
| |այլ անողնաշարավորներից | |
| | այդ թվում` | |
|1604 30 | խավիար` թառափազգիների և դրա փոխարինիչներ |0,5 կգ |
|___________|_____________________________________________|_____________|
|1704 |Շաքարից պատրաստված հրուշակեղեն (ներառյալ |10 կգ |
| |սպիտակ շոկոլադը), կակաո չպարունակող | |
| | այդ թվում` | |
|1704 10 | ծամոն` պատված կամ չպատված շաքարով |0,2 կգ |
|___________|_____________________________________________|_____________|
|18 |Կակաո և դրանից մթերքներ, բացառությամբ` |5 կգ |
|1801 00 000| - կակաո հատիկավոր, ամբողջական կամ | |
| | կոտորակված, հում կամ բոված | |
|___________|_____________________________________________|_____________|
|1902 |Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված|5 կգ |
| |կամ չենթարկված, խորիզով (մսից կամ այլ | |
| |մթերքներից) կամ առանց խորիզի, կամ պատրաստված | |
| |այլ եղանակով` ինչպիսիք են սպագետին, մակարոնը,| |
| |լապշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, | |
| |կուսկուսը` սննդի մեջ օգտագործման համար | |
| |պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում | |
|___________|_____________________________________________|_____________|
|1904 |Պատրաստի սննդամթերք, ստացված հացաբույսերի |5 կգ |
| |հատիկների կամ հացահատիկային մթերքների | |
| |փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ` եգիպտացորենի | |
| |փաթիլները), հատիկաբույսեր` հատիկի կամ | |
| |փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)`| |
| |այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և | |
| |խոշոր աղացված ալյուրի, ձավարի) նախապես խաշված| |
| |կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում | |
| |չհիշատակված կամ չներառված | |
|___________|_____________________________________________|_____________|
|1905 31, |Քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի և վաֆլու շերտեր|5 կգ |
|1905 32 | | |
|___________|_____________________________________________|_____________|
|21 |Սննդամթերք` տարբեր, բացառությամբ` |1 կգ |
|2102 | - խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ) | |
|___________|_____________________________________________|_____________|
|22 |Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ |2 լիտր կամ 1 |
| | |շիշ, եթե 1 |
| | |շշի |
| | |տարողությունը|
| | |2 լիտրից |
| | |ավելի է |
|___________|_____________________________________________|_____________|
|2402 |Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ | |
| |(բարակ սիգարներ) և սիգարետներ` ծխախոտով կամ | |
| |դրա փոխարինիչներով | |
| | այդ թվում` | |
| | սիգարներ |10 հատ |
| | սիգարելլաներ |400 հատ |
| | սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) |400 հատ |
|___________|_____________________________________________|_____________|
|64 |Կոշկեղեն, զանկապաններ և նմանատիպ իրեր, դրանց|5 զույգ |
| |մասեր, բացառությամբ | |
|6406 | - կոշիկի մասեր (ներառյալ կոշկերեսը, | |
| | ամրացված կամ չամրացված հիմնական միջատակով),| |
| | հանովի միջատակեր, կրնկամասեր և նմանատիպ | |
| | իրեր, զանկապաններ ու նմանատիպ իրեր և դրանց| |
| | մասեր | |
|___________|_____________________________________________|_____________|
|91 |Ժամացույցներ և ժամացույցների մասեր, |3 հատ |
| |բացառությամբ` | |
|9108-9112, | - ժամացույցների մասեր | |
|9114 | | |
._______________________________________________________________________.»: