041.0103.160298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 1998 թվականի թիվ 103
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի նկատմամբ միասնական սոցիալական քաղաքականություն իրականացնելու, այդ հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպություններին օժանդակելու նպատակով`
i
1. Ստեղծել հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Եգանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Սարգսյան - ՀՀ առողջապահության նախարարության
մասնագիտացված բուժօգնության վարչության պետ
Ա. Թոփուզյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ե. Մուրադյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարության ֆինանսատնտեսական
վարչության պետ
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ղարիբյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
Վ. Հակոբյան - Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր
Հ. Շարբաթյան - հաշմանդամների հայկական ընկերության նախագահ
Ա. Հակոբյան - ՀՀ կույրերի միավորման նախագահ
Ժ. Վարագյան - ՀՀ խուլերի միավորման նախագահ
Լ. Ներսիսյան - հաշմանդամ երեխաների «Աստղիկ» միության
նախագահ
Մ. Մնացականյան - հետտրավմատիկ վերականգնողական կենտրոնի տնօրեն
Կ. Չեկալովիչ - ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակի պետ
Պ. Բոշնաղյան - ՀՀ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի
վետերանների միության խորհրդի նախագահ
Հ. Հովհաննիսյան - ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ
Կ. Ալավերդյան - «Չեռնոբիլ» միության նախագահ
Ջ. Բաղդասարյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության
հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
(կազմը փոփ. 03.07.98 թիվ 386, 21.05.99 թիվ 311 որոշումներ)
2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատակարգը և գործունեության ծրագիրը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մայիսի 5-ի «Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 168 և 1997 թվականի օգոստոսի 29-ի «Տարեցների միջազգային տարին նշելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 408 որոշումները: