040.0094.160298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 1998 թվական թիվ 94
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն` գերատեսչության կարգավիճակով` այն հանձնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությանը:
i
2. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչության կանոնադրությունն ու կառուցվածքը, կենտրոնական ապարատի աշխատողների, վարչության խորհրդի անդամների և վարչության պետի տեղակալների թիվը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության 1998 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը տրամադրել համապատասխան աշխատանքային տարածքներ և գույք.
i
բ) Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ենթակայությանը հանձնել պատմական միջավայրի պահպանության հանրապետական և մարզային ծառայությունները, հուշարձանների հետազոտման գիտաարտադրական արվեստանոցը, հայկական հուշարձանների համահավաքի խմբագրությունը և հուշարձանների վերականգնման գիտաարտադրական արվեստանոցները.
գ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքի, աշխատողների թվի և կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
(4-րդ կետը լրաց. 22.10.98 թիվ 651 որոշում)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 17-ից: