(ուժը կորցրել է 23.06.11 թիվ 866-Ն որոշում)
i
040.0673.160607
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 2007 թվականի N 673-Ն
i
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԳԻԼԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բուսական և կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում ստեղծել «Գիլան» պետական արգելավայր` նրան ամրացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Բայբուրդ» կոչված տեղամասը` 118 հեկտար տարածքով` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` 30-օրյա ժամկետում, սույն որոշման 1-ին կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Գիլան» պետական արգելավայրի կանոնադրությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված «Գիլան» պետական արգելավայրի 118 հեկտար հողամասերի ու այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
4. Սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքները կատարվելու են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանների կոորդինատների ժողովածուն հրատարակելուց հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ բնության հատուկ պահպանվող տարածքների հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ
______________________________
ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում