Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏԸ Ֆ ...

01.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.09.2008  -ից մինչեւ   01.01.2012  -ը:
 

(ուժը կորցրելու է 01.01.12 թվականից 06.10.11 թիվ 1421-Ն որոշում)

i

040.0555.220507

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» մայիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2007 թվականի N 555-Ն

 

i

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ԵԿԱՄՈՒՏԸ ԿԱՄ ԳՈՒՅՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին և «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի իններորդ մասին ու 18-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրում արտացոլելու կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 2-ի «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը հաստատելու մասին» N 590 որոշումը:

3. Սահմանել, որ հարկային մարմնում հայտարարատուների անձնական գործերը պահվում են հայտարարատուի մահվան տարվան հաջորդող 5 տարվա ընթացքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 04.09.08 թիվ 1011-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 19-ի

N 555-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ԵԿԱՄՈՒՏԸ ԿԱՄ ԳՈՒՅՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրում արտացոլելու կարգը:

2. Բնամթերային (ոչ դրամական) եկամուտներ կամ գույք կարող են լինել`

1) գույքի (բացառությամբ դրամական միջոցների) տեսքով.

2) աշխատանքի, ծառայության տեսքով.

3) մտավոր սեփականության արդյունքի տեսքով:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկերը կամ պարտադիր վճարները եկամուտ վճարողի կողմից պահված լինելու դեպքում հայտարարագրում արտացոլվող բնամթերային եկամուտը կամ գույքը չի ներառում պահված հարկերը և պարտադիր վճարները: Այն դեպքերում, երբ եկամուտ վճարողը հարկի կամ պարտադիր վճարի պահում չի կատարել, հայտարարագրում բնամթերային եկամուտը կամ գուքն արտացոլվում է ամբողջ ստացած գումարով:

4. Բնամթերային եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում, ինչպես նաև բնամթերային եկամուտը և գուքը ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրում համապատասխանաբար հաշվի առնվում և արտացոլվում են Հայաստանի Հանրապետության դրամով, ազատ (շուկայական) գներով`

1) կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից (այդ թվում` հարկային գործակալներից) ստանալու դեպքում`

ա. կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտի վճարման կամ փոխառության վերադարձման ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

բ. այդպիսի գների բացակայության դեպքում` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վճարմանը կամ փոխառության վերադարձը նախորդող ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

գ. այդպիսի գների բացակայության դեպքում` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ դրանց ինքնարժեքի (սկզբնական (ձեռքբերման) արժեքի) և դրա նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում անուղղակի հարկերի հանրագումարով.

2) այլ աղբյուրներից ստանալու դեպքում`

ա. այդպիսի կամ նույնանման գործարքների (բնամթերքի` ապրանքների, ծառայությունների, այլ ակտիվների) համար եկամտի ստացման կամ փոխառության վերադարձի ամսվան վերաբերող հրապարակված վիճակագրական գները (սակագները),

բ. դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը կամ փոխառության վերադարձմանը նախորդող ամսվան վերաբերող հրապարակված վիճակագրական միջին գները (սակագները),

գ. դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը կամ փոխառության վերադարձմանը նախորդող 12 ամսվան վերաբերող հրապարակված վիճակագրական միջին գները (սակագները), իսկ դրանց բացակայության դեպքում` այդ 12 ամսվան նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող հրապարակված միջին գները (սակագները),

դ. վիճակագրական միջին գնի բացակայության դեպքում բնամթերային եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլվում է եկամտի ստացման կամ փոխառության հանձման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով: Սույն կարգի առումով բնամթերային եկամտի ստացման կամ փոխառության հանձման հնարավոր գին է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար, կամ այն գինը, որով գույքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը համաձայն է վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը համաձայն է այդ գույքը ձեռք բերել: Այդ նպատակով կիրառելի են, մասնավորապես, առուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերների, մասնագիտացված խանութների, բորսաների, մասնագիտացված տոնավաճառների, շուկաների և այլն) գները (սակագները), գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում` նաև համապատասխան դեպքերում «Ինտերնետ» համաշխարհային ցանցի միջոցով ստացված տվյալները, ինչպես նաև նույնանման գույքի աճուրդային կարգով իրացման ձևավորված նախադեպային տվյալները:

5. Մտավոր սեփականության արդյունքի տեսքով ստացված եկամուտը սույն կարգի 4-րդ կետում նշված կարգով հաշվի առնելու անհնարինության դեպքում` մտավոր սեփականության արդյունքի տեսքով եկամուտ ստացողն այն հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության դրամով` ինքնուրույն:

6. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում բնամթերային եկամուտը կամ փոխառության վերադարձը հայտարարագրում արտացոլվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի տրամադրած տեղեկանքի հիման վրա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2007
N 555-Ն
Որոշում