(ուժը կորցրել է 31.07.08 թիվ 234-Ն որոշում)
i
050.0058.090407
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 04 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007168
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
20 փետրվարի 2007 թվականի թիվ 58-Ն
i
ԽԱՂԱՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՆՁԱՆՑ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ) ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ (ԹԻՎ 004 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 004 հաշվետվական ձև)»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը»` համաձայն հավելված 2-ի (կցվում է):
3. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները»` համաձայն հավելված 3-ի (կցվում է):
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի «Խաղատների և շահումով խաղ կազմակերպող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 004 հաշվետվական ձև), տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 140-Ն որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 20-ի
թիվ 58-Ն որոշմամբ
Նոր հաշվետվություն
Լրացում հաշվետվություն
.__________. .___.
Լրացվող հաշվետվության համարը .__________. և .___.
և հերթական լրացում հաշվետվության տարբերակը
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ 004
Հաշվետվական ձևը լրացվում և ներկայացվում է ապահովագրական
գործունեություն իրականացնող անձանց կողմից` սույն ձևի լրացման և
ներկայացման ուղեցույցի համաձայն
Հաշվետվական ձևում «*» -ով նշված են պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ լրացման դաշտերը
._________________________________________________________________________.
|1. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
|_________________________________________________________________________|
| Նշեք վերջին խաղադրույքի ամսաթիվը |
| .____________________. |
| *1.1. Գործարքի կնքման ամսաթիվը .____________________. |
| ______________________________________ օ օ / ա ա / տ տ տ տ |
| Լրացրեք 1.2. և 1.3. կետերից միայն մեկը |
| .__. |
| *1.2. Պարտադիր տեղեկացման գործարք .__. |
| ___________________________________ |
| .__. |
| 1.3. Կասկածելի գործարք .__. |
| _____________________________ |
| |
| 1.3.1. Գործարքը կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները |
| ______________________________________________________________________ |
| Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում |
| ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 1.3.1. և լրացրեք|
| անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք` սկսած 4-ից |
| |
| .__________________________________________________________________. |
| | | |
| | | |
| | | |
| .__________________________________________________________________. |
|._______________________________________________________________________.|
|| .__. | .__. ||
||1.3.2. Գործարքը կասեցվել է .__. |1.3.3. դադարեցվել է .__. ||
|._______________________________________________________________________.|
| .___________. .__.|
| 1.3.4. Կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և ժամկետը | | | | և | ||
| __________________________________________________ .___________. .__.|
| .__. օօ/ աա/ տտտտ օր |
| 1.3.5. Չկատարված կամ չավարտված գործարք .__. (Տես ուղեցույցը) |
| ______________________________________ |
| |
| *1.4. Շահումով խաղի տեսակը (տեսակները) |
| ______________________________________ |
| Նշեք շահումով այն խաղերի տեսակները, որին մասնակցել է խաղացողը: |
| |
| Նշում կատարեք այն վանդակում, որին համապատասխանող խաղին մասնակցել է |
| խաղացողը: |
| |
| Ըստ անհրաժեշտության` ավելացրեք նոր դաշտեր: |
| ._. ._. ._. |
| 1.4.1.Կենդանի խաղ ._. 1.4.2. Մեքենայացված խաղ ._. 1.4.3. Բինգո խաղ ._. |
| |
| *1.5.1. Խաղացողի կողմից գնված խաղանիշերի (միավորների) .______________. |
| ընդհանուր գումարը (ՀՀ դրամ) .______________. |
| ______________________________________ |
| .______________. |
| *1.5.2. Շահումների (խաղադրույքների) գումարը (ՀՀ դրամ) .______________. |
| ______________________________________ |
| |
| 1.6.1. Գնված խաղանիշերի (միավորների) համար վճարման եղանակը |
| ______________________________________ |
| Կանխիկ ._. |
| ._. |
| Անկանխիկ ._. նշեք անկանխիկ վճարման եղանակը _________________ |
| ._. |
| 1.6.2. Շահումների վճարման եղանակը |
| ______________________________________ |
| Կանխիկ ._. |
| ._. |
| Անկանխիկ ._. նշեք անկանխիկ վճարման եղանակը _________________ |
| ._. |
|_________________________________________________________________________|
| 2. ՀԱՃԱԽՈՐԴԻ (ԽԱՂԱՑՈՂԻ) ՏՎՅԱԼՆԵՐԸ |
|_________________________________________________________________________|
| * 2.1. Անուն ._____________. * 2.2. Ազգանուն ._____________. |
| ._____________. ._____________. |
| Նշեք գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի .___________. ._____. |
| սեռը և ընտանեկան դրությունը .___________. և ._____. |
| |
| * 2.3. Բնակության վայրը |
| .___________________________________________________________. |
| .___________________________________________________________. |
| Լրացրեք` բնակարանը, շենքը, փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը |
| .______________. ._____________. |
| 2.4. Ծննդյան ամսաթիվը .______________. 2.5. ._____________. |
| օօ / աա / տտ Քաղաքացիությունը Երկիրը |
| ._____________. |
| 2.6 Սոցիալական քարտի համարը ._____________. |
| ._____________. |
| * 2.7 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը ._____________. |
| ._____________. |
| * 2.7.1 Փաստաթղթի համարը ._____________. |
| ._____________________________. |
| * 2.7.2. Տրված է ում կողմից և երբ ._____________________________. |
| օօ / աա / տտտտ |
| 2.8.1. Բանկային հաշվի համարը .________________________________. |
| .________________________________. |
| 2.8.2. Բանկի անվանումը և Երկիրը .__________________. ._______. |
| .__________________. ._______. |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| 3. ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԵՎՈՐՎՈՂ` ԳՈՐԾԱՐՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_________________________________________________________________________|
| (Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում |
| ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 3 և լրացրեք |
| անհրաժեշտ տեղեկությունները) |
| .___________________________________________________________________. |
| | | |
| | | |
| .___________________________________________________________________. |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| * 4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
|_________________________________________________________________________|
| .___________. ._________________. |
| *4.1. Անուն .___________. *4.2. Ազգանուն ._________________. |
| .__________. .___________. |
| *4.3. Լրացման ամսաթիվը .__________. Ստորագրություն .___________. |
| օօ/աա/տտտտ Կ.Տ. |
| ._________________________.|
| *4.4. Հաշվետու անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում ._________________________.|
._________________________________________________________________________.
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,
Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն
Վ. Սարգսյան 6, Երևան, 375010
Հեռ. 545088, Էլ.փոստ [email protected]
Հավելված
«Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից
պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի
վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը
(թիվ 004 հաշվետվական ձև)» հավելված 1-ի
ԹԻՎ 004 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՒՂԵՑՈՒՅՑ)
Ընդհանուր դրույթներ
(Լրացման և ներկայացման կարգի վերաբերյալ)
Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից (այսուհետ նաև` ՖԴԿ) «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգի» հիման վրա հաշվառման հերթական համար ստանալուց հետո:
Հաշվետվական ձևի կառուցվածքը և ուղեցույցում հանդիպող հասկացությունները.
.______.
| Բաժին|___> ԳՈՐԾԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.______. _________________________________________________
._____. .__________.
| Կետ |___> 1.1. Գործարքի կատարման ամսաթիվը .__________.
._____. _____________________________________ օօ/աա/տտտտ
Լրացրեք 1.2. և 1.3. կետերից միայն մեկը
.______. .______________________________________________________________.
|Վանդակ|___|______________________________> .__.| .__.|
.______. |*1.2.Պարտադիր տեղեկացման գործարք.__.|1.3.Կասկածելի գործարք.__.|
.______________________________________________________________.
1.3.1. Գործարքը կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները
______________________________________________________________
(Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը
Լրացրեք սույն հաշվետվական ձևը, եթե Ձեր կազմակերպությունը (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձ կամ հաշվետու անձ) իրականացնում է`
ա. խաղատան կազմակերպման գործունեություն,
բ. շահումով խաղի (խաղերի) կազմակերպման գործունեություն:
Լրացման կարգը
1. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.
ա) եթե խաղասրահում հաճախորդի կողմից`
1. խաղանիշերի (միավորների) մեկ գնումը կամ 1 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) առաջին գնմանը հաջորդող 24 ժամվա ընթացքում խաղանիշերի (միավորների) գնումների հանրագումարը գերազանցում է 20 միլիոն դրամը.
2. ստացված մեկ շահումը կամ 1 միլիոն դրամը գերազանցող ստացված առաջին շահումին հաջորդող 24 ժամվա ընթացքում ստացված շահումների հանրագումարը գերազանցում է 20 միլիոն դրամը.
բ) եթե խաղանիշերի (միավորների) գնումներում, խաղադրույքներում կամ շահումներում առկա է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կասկածելի գործարքների հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, թե գործարքի գումարը 20 միլիոն դրամը գերազանցում է, թե ոչ:
Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես կասկածելի գործարք, ապա հաշվետվական ձևի բոլոր դաշտերը համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով դաշտերը, սակայն, եթե պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների դեպքում հնարավոր չէ լրացնել տվյալ դաշտը, ապա տվյալ դաշտում նշվում է աստղանիշ, և բացատրություն է տրվում հաշվետվական ձևի 4-րդ բաժնում:
2. Սույն հաշվետվական ձևը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն 1-ին կետում նշված գործարքների (գործառնությունների) առկայության դեպքում:
3. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ և ընթեռնելի հայերենով:
4. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկով.
ա) թղթային տարբերակ. հաշվետվական ձևի թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել.
1. ՖԴԿ-ին դիմելու միջոցով.
2. ՖԴԿ (www.cba.am/fmc/index.htm) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:
Հաշվետվական ձևի թղթային տարբերակը լրացրեք գրիչով:
Բովանդակային ուղղումներ կատարելու դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:
Հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինը և (կամ) կետն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված` կցեք հիմնական հաշվետվական ձևին:
Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա հետևյալ կերպ` թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարին հաջորդող հերթական համարից սկսած.
բ) էլեկտրոնային տարբերակ. հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը կարող եք ձեռք բերել.
1. ՖԴԿ-ին դիմելու միջոցով.
2. ՖԴԿ (www.cba.am/fmc/index.htm) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:
Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը լրացրեք աղյուսակը ներառող պատուհանները ակտիվացնելու և տվյալները մուտքագրելու միջոցով:
Կախված նրանից, թե որ կետերը ներառող պատուհաններում եք նշումներ կատարել, կակտիվանան միայն այն պատուհանները (ավտոմատացված ծրագրային համակարգի ներդրումից հետո), որոնց աղյուսակները փոխլրացնում են (չեն բացառում) միմյանց:
Աղյուսակները ներառող պատուհանները, ըստ դրանցում լրացվող նյութի ծավալի, ընդլայնվում են:
5. Հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները սահմանված են սույն որոշման հավելված 3-ում:
6. Հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են սույն որոշման հավելված 2-ում:
Հատուկ դրույթներ
Նոր հաշվետվություն կամ «Լրացում հաշվետվություն»: Յուրաքանչյուր հաշվետվություն լրացնելու համար անհրաժեշտ է կատարել նշում այն մասին, թե արդյոք դա նոր հաշվետվություն է, թե նախկինում արդեն տրամադրված «լրացում հաշվետվություն»:
Եթե արդեն իսկ տրամադրված հաշվետվության հետ կապված` անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ կամ փոփոխված տեղեկատվություն, ապա անհրաժեշտ է կատարել նշում «Լրացում հաշվետվություն» կետում: Համապատասխանաբար, էլեկտրոնային տարբերակում կավելանան նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը և «լրացում-հաշվետվության հերթական տարբերակը» դաշտերը: «Հաշվետվության անվանումը» դաշտում նույնությամբ լրացվում է այն հաշվետվության էլեկտրոնային ֆայլի անվանումը, որին որպես լրացում ուղարկվում է «լրացում հաշվետվությունը»: «Լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում պետք է նշել (թվերով), թե որերորդ «լրացում հաշվետվությունն» է ներկայացվում:
Լրացում հաշվետվությունը պետք է պարունակի նախկինում տրամադրված ամբողջ տեղեկատվությունը` կատարված փոփոխությունը ներառյալ:
Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանում ունեցող ֆայլերի «լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում ամենավերջին հերթական համարն ունեցող ֆայլը:
Որպես լրացում է համարվում այն տեղեկատվությունը, որը`
ա. հիմնական հաշվետվությունը լրացնելու պահին հասանելի չէ կամ հնարավոր չէ ստանալ, այսինքն` երբ հաշվետվությունը գործարքը կատարելու փաստի հիման վրա պետք է ներկայացվի ՖԴԿ-ին համապատասխան ժամկետում, սակայն պարտադիր լրացման ենթակա դաշտերի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման նպատակով հարցումներ են կատարվել հաճախորդին կամ այլ անձանց.
բ. ներկայացվում է ՖԴԿ հարցման հիման վրա, եթե հարցվող տեղեկատվության համար համապատասխան դաշտեր չկան, ապա տեղեկատվությունը լրացվում է 4-րդ բաժնում.
գ. վերաբերում է կնքված, սակայն դեռևս չկատարված գործարքին. այս դեպքում նշում է կատարվում չավարտված կամ չկատարված գործարք դաշտում, իսկ 4-րդ բաժնում նշվում է գործարքի ընդհատման պատճառը (օրինակ` հաճախորդի կողմից պայմանագրի միակողմանի լուծում).
դ. ներառում է հաշվետու անձի կողմից կարևորվող այլ տվյալներ. այդ տվյալների տրամադրման անհրաժեշտությունն առաջանում է հաշվետու անձի կողմից ստացված նոր տեղեկատվության` ՖԴԿ-ին ներկայացման հանգամանքով, որոնք չեն ներառում պարտադիր լրացման ենթակա դաշտերի տեղեկատվությունը:
(1.1) Գործարքի կնքման ամսաթիվ: Այս կետում նշեք.
ա. պարտադիր տեղեկացման գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում` հաճախորդի կողմից 20 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) մեկ գնման (մեկ շահման) կամ խաղանիշերի (միավորների) վերջին այն գնման (վերջին շահման) կատարման ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), որից սկսած` հանրագումարը գերազանցել է 20 միլիոն դրամը).
բ. կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում` խաղանիշերի (միավորների) այն գնման, խաղադրույքի կամ շահման ամսաթիվը, ամիսը, տարին, որից առաջացել է կասկածը:
(1.2) Պարտադիր տեղեկացման գործարք: Այս կետում նշում կատարեք, եթե խաղասրահում խաղացողի կողմից.
ա. խաղանիշերի (միավորների) մեկ գնումը կամ 1 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) առաջին գնմանը հաջորդող 24 ժամվա ընթացքում խաղանիշերի (միավորների) գնումների հանրագումարը գերազանցում է 20 միլիոն դրամը.
բ. ստացված մեկ շահումը կամ 1 միլիոն դրամը գերազանցող ստացված առաջին շահումին հաջորդող 24 ժամվա ընթացքում ստացված շահումների հանրագումարը գերազանցում է 20 միլիոն դրամը:
1.2 կետում նշում կատարելու դեպքում 1.3 կետում նշում մի կատարեք: Այս կետում նշում կատարելու դեպքում լրացրեք միայն «*» -ով նշված դաշտերը:
Եթե գործարքի (գործառնության) վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում եք և որպես պարտադիր, և որպես կասկածելի, ապա բաց թողեք այս կետը և նշում կատարեք 1.3 կետում ու շարունակեք հաշվետվական ձևը լրացնել որպես կասկածելի գործարք (գործառնություն):
(1.3) Կասկածելի գործարք: Այս կետում նշում կատարելու դեպքում 1.2 կետում նշում մի կատարեք: Նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա է կասկածելի գործարքի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը:
Այս կետում նշում կատարեք նաև այն դեպքերում, երբ գործարքում (գործառնությունում) առկա են և պարտադիր տեղեկացման գործարքի, և կասկածելի գործարքի միաժամանակյա առկայությունը վկայող հանգամանքներ: Այս դեպքում մի նշեք 1.2 կետը:
Այս կետում նշում կատարելու դեպքում նշեք նաև 1.3.1 կետում կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև նշեք, թե Ձեր կարծիքով` այդ կասկածը որն է:
Եթե Ձեր կողմից գործարքը կասեցվել կամ դադարեցվել է, ապա նշում կատարեք համապատասխան 1.3.2 և 1.3.3 կետերում, և 1.3.4 կետում նշեք կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և ժամկետը:
1.3.5 կետում նշում կատարեք, եթե ինչ-որ պատճառով գործարքը չի կատարվել կամ չի շարունակվել, եթե գործարքը չի կատարվել, ապա հաշվետվական ձևում լրացրեք այն տվյալները, որոնք հայտնի են դարձել գործարքի կնքման առաջարկի պահից սկսած մինչև հաճախորդի կողմից այն կատարելու մտադրությունից հրաժարվելու պահը: 3-րդ բաժնում նշեք, թե Ձեզ հայտնի ինչ պատճառներով այն չի կատարվել:
Այս կետում նշում կատարելու դեպքում ամբողջ հաշվետվությունը համարվում է կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն և 1.4 կետից սկսած` տեղեկությունները լրացվում են կասկածելի գործարքի վերաբերյալ:
(1.4) Շահումով խաղի տեսակը (տեսակները): Այս կետում նշեք շահումով խաղերի այն տեսակները, որին մասնակցել է խաղացողը: Լրացնել 1.4 կետում` նշում կատարելով նաև 1.4.1, 1.4.2 կամ 1.4.3 կետերում:
(1.4.1) Կենդանի խաղ: Այս կետում նշում կատարեք այն դեպքերում, երբ հաճախորդի կողմից խաղադրույք է կատարվել որևէ կենդանի խաղում:
(1.4.2) Մեքենայացված խաղ: Այս կետում նշում կատարեք այն դեպքերում, երբ հաճախորդի կողմից խաղադրույք է կատարվել որևէ մեքենայացված խաղում:
(1.4.3) Բինգո խաղ: Այս կետում նշում կատարեք այն դեպքերում, երբ հաճախորդի կողմից խաղադրույք է կատարվել բինգո խաղում:
Եթե առաջին խաղադրույքին հաջորդող 24 ժամվա ընթացքում խաղադրույքներ են կատարվել կենդանի խաղում, մեքենայացված խաղում և (կամ) բինգո խաղում, ապա միաժամանակ նշում կատարեք համապատասխան վանդակներում:
(1.5.1) Խաղացողի կողմից գնված խաղանիշերի (միավորների) ընդհանուր գումարը: Այս կետում նշեք խաղացողի կողմից 20 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) միանվագ գնման գումարը կամ 1 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) առաջին գնմանը հաջորդող 24 ժամվա ընթացքում 20 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) գնումների հանրագումարը` Հայաստանի Հանրապետության դրամով (թվերով): Կասկածելի գործարքի համար նշեք խաղանիշների (միավորների) կասկածելի գումարը:
(1.5.2) Շահումների (խաղադրույքների) գումարը: Այս կետում նշեք խաղացողի կողմից 20 միլիոն դրամը գերազանցող ստացված միանվագ շահումի գումարը կամ 1 միլիոն դրամը գերազանցող առաջին շահումին հաջորդող 24 ժամվա ընթացքում 20 միլիոն դրամը գերազանցող ստացված շահումների հանրագումարը` Հայաստանի Հանրապետության դրամով (թվերով): Կասկածելի գործարքի համար նշեք կասկածելի շահումների գումարը 3-րդ բաժնում:
(1.6.1) Գնված խաղանիշերի (միավորների) համար վճարման եղանակը: Այս կետում, եթե խաղանիշերի գնման համար խաղացողի կողմից վճարումը կատարվել է կանխիկ, ապա նշում եք կատարում համապատասխան վանդակում, իսկ եթե` անկանխիկ, ապա նշում եք կատարում համապատասխան վանդակում և, միաժամանակ, նշում եք անկանխիկ վճարման եղանակը (բանկային փոխանցում, չեկի դուրսգրում և այլն):
(1.6.2) Շահումների վճարման եղանակը: Այս կետում, եթե շահումի (շահումների) համար վճարումը կատարվել է կանխիկ, ապա նշում եք կատարում համապատասխան վանդակում, իսկ եթե` անկանխիկ, ապա նշում եք կատարում համապատասխան վանդակում և, միաժամանակ, նշում եք անկանխիկ վճարման եղանակը (բանկային փոխանցում, չեկի դուրսգրում և այլն):
(2) Հաճախորդի (խաղացողի) տվյալները: Այս բաժնում նշում եք հաճախորդին նկարագրող տվյալները` հաճախորդների նույնականացմանը վերաբերող կարգի դրույթներին համապատասխան:
2.6, 2.8.1 և 2.8.2 կետերում հաճախորդի (խաղացողի) սոցիալական քարտի համարը, բանկային հաշվի համարը և հաշիվը սպասարկող բանկի անվանումը ու երկիրը լրացվում են դրանց առկայության դեպքում: Եթե հաճախորդի (խաղացողի) մոտ առկա է երկու և ավելի հաշվի համար, ապա համարակալեք և նշեք դրանք 3-րդ բաժնում:
(3) Ձեր կողմից կարևորվող` գործարքին առնչվող այլ տեղեկություններ: Այս կետում լրացրեք այն տեղեկությունները, որոնք, Ձեր կարծիքով, կարող են օգտակար լինել ներկայացվող գործարքի մասին ավելի կոնկրետ պատկերացում կազմելու կամ գործարքը վերլուծելու համար, նշեք, թե լրացուցիչ տեղեկատվությունը որ բաժնի որ կետին է վերաբերում:
(4) Պատասխանատու աշխատակցի տվյալները: Այս կետում նշեք հաշվետու անձի փողերի «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները: Այդ աշխատակիցը պետք է ստորագրի լրացված հաշվետվական ձևը:
Հաշվետվական ձևի թղթային տարբերակը պետք է կնքված լինի հաշվետու անձի կնիքով:
(4.3) Լրացման ամսաթիվ: Այս կետում նշում եք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):
(4.4) Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում: Այս կետում նշում եք Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից Ձեզ տրված հաշվառման համարը (թվերով):
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,
Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն
Վ. Սարգսյան 6, Երևան, 375010
Հեռ. 545088, Էլ.փոստ [email protected]
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 20-ի
թիվ 58-Ն որոշմամբ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ
Սույն կարգի նպատակն է` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ` հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (թիվ 004 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:
1. Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ
նաև` Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվետվություն տրամադրող
անձանց հաշվառումը
1.1. Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:
Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումն իրականացվում է հետևյալ փուլերով.
ա) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,
բ) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառում:
2. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը
2.1. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների կենտրոնին սույն կարգի հավելվածով սահմանված դիմումը ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի ղեկավարի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:
Հաշվառման դիմումը պետք է պարունակի`
ա) հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը,
բ) հաշվետվություն տրամադրող անձի գործունեության տեսակը,
գ) հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը և գործունեության վայրը,
դ) հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը,
ե) հաշվետվություն տրամադրող անձի լիցենզիայի համարը,
զ) ներքին հսկողության ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը),
է) հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:
3. Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման իրականացումը
3.1. Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:
Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միասնական տեղեկատվական շտեմարանում:
3.2. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք համակցված չեն «ՍիԲիԷյՆեթ» միջբանկային կորպորատիվ ցանցին և միաժամանակ հաշվետվությունը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով, տրամադրվում է նաև Կենտրոնական բանկի «ՍիԲիԷյՆեթ» սերվերում գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) «բանալի», որի առկայության դեպքում հնարավոր է Կենտրոնական բանկի տարածքում տեղակայված համակարգչից էլեկտրոնային տեսքով հաշվետվությունն ուղարկել Ֆինանսական դիտարկումների կենտրոն:
i
3.3. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք հաշվետվությունները ներկայացնելու են էլեկտրոնային փոստի միջոցով, տրամադրվում են Կենտրոնական բանկում տեղակայված ինտերնետային սերվերում հաշվառման ժամանակ գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) տվյալներ, որոնց մուտքագրման դեպքում կնույնականացվի հաշվետվություն տրամադրող անձանց ինքնությունը:
(3.3-րդ կետը փոփ. 16.11.07 թիվ 359-Ն որոշում)
3.4. Եթե հաշվետվություն տրամադրող անձը միացած է համակարգչային «ՍիԲիԷյՆեթ» կորպորատիվ ցանցին, կարող է օգտագործել այդ ցանցը հաշվառման դիմումի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարի և հաշվետվական ձևերի էլեկտրոնային տարբերակով ստացման և ուղարկման համար:
4. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը
i
4.1. Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով: Ներկայացվող հաշվետվություններին (թղթային և էլեկտրոնային տարբերակի համար) տրվում է անվանում: Հաշվետվության անվանումն ունի հետևյալ կառուցվածքը.
._________________________________________________________.
| Հաշվետվություն |գծիկ|հաշվետվության|գծիկ|տվյալ օրվա |
| տրամադրող անձի | |ուղարկման | |դրությամբ |
| հաշվառման համարը| |ամսաթիվը` | |ուղարկված |
| ՖԴԿ-ում (8 նիշ) | |օօ/աա/տտ | |հաշվետվության |
| | |(6 նիշ) | |հերթական |
| | | | |համարը (3 նիշ)|
._________________________________________________________.
\|/ \|/ \|/ \|/ \|/
._________________________________________________________.
| XXXXXXXX | - | XXXXXX | - | XXX |
._________________________________________________________.
Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.
ա) ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչի վրա) տարբերակները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փաստաթղթերի շրջանառության բաժնի միջոցով` փակ կնքված և ստորագրված ծրարներով: Նշված ծրարների վրա պետք է լրացված լինեն ուղարկողի անվանումը, գտնվելու վայրը, ուղարկման ամսաթիվը, ինչպես նաև հետևյալ նշումը` «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին»: Հաշվետվությունը ներկայացված է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից ստացականի տրամադրման պահին:
բ) «ՍիԲիԷյՆեթ» ցանցին համակցված լինելու դեպքում` այդ ցանցի միջոցով, միաժամանակ այն հաշվետվություն տրամադրող անձանց համար, որոնք համակցված չեն «ՍիԲիԷյՆեթ» ցանցին, կարող են ուղարկել հաշվետվական ձևերը էլեկտրոնային տարբերակով` Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «ՍիԲիԷյՆեթ» ցանցի տերմինալի միջոցով: Հաշվետվությունը համարվում է ներկայացված Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեից հաշվետվություն տրամադրող անձի էլեկտրոնային հասցեին հետադարձ փոստի ստացման պահին: Եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը հետ է ուղարկվում հաշվետվություն տրամադրող անձին (հաշվետվության մեջ տեխնիկական սխալի առկայության պատճառով), ապա հաշվետվությունը համարվում է տվյալների բազա չմուտքագրված, իսկ ստացումը` չհաստատված, բացառությամբ Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «ՍիԲիԷյՆեթ» ցանցի տերմինալի միջոցով ներկայացված հաշվետվությունների:
գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով, որի դեպքում լրացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքում հրապարակված կամ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվետվական ձևերի պաշտպանված էլեկտրոնային տարբերակները, որոնք փոփոխելն արգելվում է: Հաշվետվական ձևն ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի ծրագրային համակարգի միջոցով և ներկայացված է համարվում ծրագրային համակարգի «ՈՒղարկման կարգավիճակը» դաշտում «ՈՒղարկված է» նշման առկայության դեպքում: Եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը հետ է ուղարկվում հաշվետվություն տրամադրող անձին (հաշվետվության մեջ տեխնիկական սխալի առկայության պատճառով), ապա հաշվետվությունը համարվում է տվյալների բազա չմուտքագրված, իսկ ստացումը` չհաստատված: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով ուղարկվող հաշվետվությունների նկատմամբ կիրառվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու վերաբերյալ» կարգը:
դ) ֆաքսի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային տարբերակն ուղարկվում է ՖԴԿ ֆաքսի համարին և ներկայացված է համարվում ֆաքսի առաքման անդորրագրի ստացման պահին: Այս դեպքում հաշվետվությունը սույն կարգի 4.1 ենթակետի «ա», «բ», «գ» կամ «ե» պարբերություններից որևէ մեկով սահմանված կարգով մինչև տվյալ ամսվա վերջին օրը ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկ:
ե) փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչով) տարբերակներն ուղարկվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի փոստային հասցեին և ներկայացված են համարվում այն «Հայփոստի» բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին.
զ) Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեին և ներկայացված է համարվում նույն էլեկտրոնային հասցեից հետադարձ փոստի ստացման պահին: Այս դեպքում հաշվետվությունը սույն կարգի 4.1 ենթակետի «ա», «բ», «գ» կամ «ե» պարբերություններից որևէ մեկով սահմանված կարգով մինչև տվյալ ամսվա վերջին օրը ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկ:
(4.1-րդ կետը փոփ. 16.11.07 թիվ 359-Ն որոշում)
4.2. (4.2-րդ կետն ուժը կորցրել է 16.11.07 թիվ 359-Ն որոշում)
i
4.3. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 20-ի թիվ 58-Ն որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի համաձայն հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետում հաշվետվություն տրամադրող անձը ներկայացված հաշվետվության մեջ սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում ներկայացնում է հաշվետվության ուղղված տարբերակը` պահպանելով սույն Կարգի 4.1 կետով սահմանված հաշվետվության անվանումը և ավելացնելով ուղղման հերթական համարը: Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանումն ունեցող հաշվետվությունների ամենավերջին հերթական համարն ունեցող հաշվետվությունը: Փոփոխված և (կամ) ամբողջականացված հաշվետվության հետ մեկտեղ, հաշվետվություն տրամադրող անձը Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին ներկայացնում է գրություն` թույլ տրված սխալների ուղղման և նախորդ հաշվետվությունը չեղյալ համարելու վերաբերյալ:
(4.3-րդ կետը լրաց. 16.11.07 թիվ 359-Ն որոշում)
4.4. Սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված հաշվետվությունում սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում հաշվետու անձը դիմում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ուղարկված հաշվետվությունում ուղղում կատարելու խնդրանքով` նշելով սխալի կամ թերացման պատճառը և պահպանելով 4.3 կետով սահմանված ընթացակարգը:
(4.4-րդ կետը լրաց. 16.11.07 թիվ 359-Ն որոշում)
Հավելված
«Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից
պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի
վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը»
հավելված 2-ի
Ձեր հաշվառման համարը ՖԴԿ-ում
._______________________.
._______________________.
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի Ֆինանսական
դիտարկումների կենտրոնի ղեկավար
պարոն --- -------- - ին
Խնդրում եմ Ձեզ ---------------------------------------------- -ին
Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը
տրամադրել հաշվառման համար:
Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները`
Գործունեության տեսակը -------------------------------
Գտնվելու վայրը --------------------------------------
Գործունեության վայրը --------------------------------
Հարկ վճարողի հաշվառման համարը -----------------------
Պետական գրանցման համարը -----------------------------
Լիցենզիայի համարը -----------------------------------
Պատասխանատու անձի (անձանց) տվյալները
1. _________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն 2. _________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն 3. _________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն 4. _________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն
Հաշվետվություն տրամադրող անձի
գործադիր մարմնի ղեկավար` ----------------
ստորագրություն
--- ------- ----- թ.
ք. Երևան
Հավելված 3
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 20-ի
թիվ 58-Ն որոշմամբ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Սույն հավելվածի նպատակն է` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված` պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (թիվ 004 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:
1. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ
տեղեկությունների տրամադրման ժամկետները
1.1. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:
Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և/կամ պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:
1.2. Հաշվետվություն տրամադրող անձը, գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ն, ներկայացնում է այդ գործարքի վերաբերյալ հաշվետվություն:
Սույն կետով սահմանված գործարքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել.
ա) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,
բ) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,
գ) վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով և այլն:
1.3. Հաշվետվություն տրամադրող անձը, պարտադիր տեղեկացման գործարքի (գործառնության) վերաբերյալ տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացնում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
1.4. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, ում տվյալները սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես ներկայացվել են Կենտրոնական բանկ: