(ուժը կորցրել է 31.04.16 թիվ 335-Ն որոշում)
i
040.0551.180507
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 ապրիլի 2007 թվականի N 551-Ն
i
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի ապրիլի 26-ի
N 551-Ն որոշման
ԿԱՐԳ
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածք փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման կարգը:
2. Փոխպատվաստման նպատակով ներմուծման են ենթակա միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված դոնորական օրգանները և (կամ) հյուսվածքները:
3. Փոխպատվաստման նպատակով դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարող են ներմուծել միայն բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող առողջապահական կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
4. Փոխպատվաստման նպատակով դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծող առողջապահական կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` ներմուծող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) մինչև Հայաստանի Հանրապետության տարածք դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծելը պետական կառավարման լիազոր մարմնից ստանում է դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծելու թույլտվություն (այսուհետ` թույլտվություն)` համաձայն NN 1 և 2 ձևերի:
5. Թույլտվություն ստանալու համար ներմուծող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
1) հայտ` համաձայն N 3 ձևի, դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծելու վերաբերյալ, որտեղ`
ա. ներմուծող կազմակերպության դեպքում նշվում են անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը, արտահանող պետությունը և դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ տրամադրող կազմակերպության անվանումը, դրա գտնվելու և գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը, ներմուծվող դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները,
բ. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նշվում են անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը, արտահանող պետությունը և դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ տրամադրող կազմակերպության անվանումը, դրա գտնվելու և գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը, ներմուծվող դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները.
2) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ու դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ տրամադրող կազմակերպության միջև կնքված պայմանագիրը.
3) բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պատճենը.
4) տեղեկանք համապատասխան մասնագիտացում և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում ունեցող համապատասխան մասնագետների առկայության մասին.
5) արտահանող երկրի իրավասու մարմնի թույլտվության պատճենը (առկայության դեպքում):
6. Ներկայացված փաստաթղթերի պատճենները կնքվում և ստորագրվում են ներմուծող կազմակերպության իրավասու անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:
7. Եթե ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա պետական կառավարման լիազոր մարմինն առաջարկում է 5-օրյա ժամկետում լրացնել այն:
8. Թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը բավարարվում կամ մերժվում է հայտը լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
9. Թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը մերժվում է սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից չներկայացվելու դեպքում կամ, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Թույլտվության մերժման դեպքում պետական կառավարման լիազոր մարմնի որոշման մեջ նշվում են մերժման հիմքերը:
10. Թույլտվություն տալու հայտը բավարարելու դեպքում պետական կառավարման լիազոր մարմինը 2-օրյա ժամկետում տրամադրում է թույլտվություն` 3 օրինակից: Պետական կառավարման լիազոր մարմնի կողմից 2-օրյա ժամկետում թույլտվություն չտրամադրվելու դեպքում թույլտվությունը համարվում է ստացված:
11. Թույլտվությունը գործում է թույլտվության տրամադրման օրվանից` 5 տարի ժամկետով:
12. Թույլտվության մեկ օրինակը մնում է պետական կառավարման լիազոր մարմնում, երկրորդ օրինակը ներմուծող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվում է մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմին, իսկ երրորդ օրինակը պահվում է ներմուծող կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ:
13. Դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծելիս ներմուծող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմնին ներկայացնում է թույլտվությունը, ինչից հետո մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինն անմիջապես իրականացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների բացթողում, եթե ներմուծելիս առկա է դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների տեղափոխման բժշկական հայտարարագիրը, որը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները`
1) օրգաններ և (կամ) հյուսվածքներ տեղափոխող ավիաընկերության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը և ֆաքսի համարը.
2) ներմուծվող դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները.
3) դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ տրամադրող բժշկական կազմակերպության անվանումը, սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեղեկությունները հաստատելու մասին բժշկական հաստատության իրավասու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը.
4) բժշկական հայտարարագրի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:
14. Դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծելիս ներմուծող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ լիազոր անձն ստորագրում է տեղափոխող (հանձնող) կազմակերպությունից դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ընդունման ակտը` համաձայն N 4 ձևի:
15. Թույլտվությունը չի կարող վերաձևակերպվել այլ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անունով:
16. Թույլտվության կորստի դեպքում ներմուծող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հազար և ավելի տպաքանակ ունեցող տպագիր մամուլում տպագրում է հայտարարություն: Տպագրված հայտարարության և դիմողի գրավոր դիմումի հիման վրա պետական կառավարման լիազոր մարմինը ներմուծողին է տրամադրում թույլտվություն` վերևի աջ անկյունում նշելով «Կրկնօրինակ» բառը:
17. Ներմուծող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը դոնորական օրգանները և (կամ) հյուսվածքներն ստանալու պահից 5-օրյա ժամկետում պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում հաշվետվություն` համաձայն N 5 ձևի, դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման և օգտագործման մասին, որին կից ներկայացվում են նաև`
1) դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ընդունման ակտի պատճենը.
2) դիակի դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծելիս` տեղեկություններ դիակային դոնորի մասին: Տեղեկությունների ցանկը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը.
3) տեղեկանք դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների որակի մասին: Տեղեկանքի ձևը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:
18. Պետական կառավարման լիազոր մարմինը յուրաքանչյուր կիսամյակ ամփոփում է ներմուծող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հաշվետվությունները դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման և օգտագործման վերաբերյալ:
19. Թույլտվության գործողությունը կարող է դադարեցվել, եթե ներմուծող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը խախտել է սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերի պահանջները:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ N ______
Տրված ______ ____________ 20 թ. Ներմուծող կազմակերպության անվանումը ______________________________________ Ներմուծող կազմակերպության գտնվելու վայրը _________________________________ Ներմուծող կազմակերպության գործունեության իրականացման վայրը _______________ Ներմուծվող դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները _______
__________________________________________________________________________
Գործողության ժամկետը ____________
ՀՀ առողջապահության նախարար _________________
(ստորագրությունը)
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ N ______
Տրված ______ ____________ 20 թ. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ____________________________________ Անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը _____________________________________ Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման վայրը _____________________ Ներմուծվող դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները _______
__________________________________________________________________________
Գործողության ժամկետը ____________
ՀՀ առողջապահության նախարար _________________
(ստորագրությունը)
Ձև N 3
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարար
_____________________-ին
(անունը, ազգանունը)
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ներմուծող կազմակերպության անվանումը և կազմակերպական-իրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) _________________________________
2. Ներմուծող կազմակերպության գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը) հեռախոսահամարը, ֆաքսի համարը __________________________
3. Ներմուծող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության իրականացման վայրը _______________________________________________________
4. Արտահանող պետությունը և դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ տրամադրող կազմակերպության անվանումը, գործունեության իրականացման և գտնվելու վայրը (հեռախոսահամարը, ֆաքսի համարը) ___________________________
5. Դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները ______________
_________________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերն են`
1) պայմանագիր` կնքված ներմուծող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) և դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ տրամադրող կազմակերպության միջև.
2) ներմուծող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) համապատասխան բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պատճենը.
3) տեղեկանք համապատասխան մասնագիտացում և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում ունեցող համապատասխան մասնագետների առկայության մասին.
4) արտահանող երկրի իրավասու մարմնի թույլտվության պատճենը (առկայության դեպքում):
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ ___________________
(ներմուծող
_________________________________________________________________________
կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը,
_________________________________________________________________________
ազգանունը)
______ ____________ 20 թ.
Կ.Տ.
Ձև N 4
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ
______ ____________ 20 թ. ժամը _______________
1. Դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները ______________
_________________________________________________________________________
2. Դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ պարունակող արկղերի քանակը ___
_________________________________________________________________________
3. Դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ տրամադրող կազմակերպության անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը _________________
_________________________________________________________________________
4. Ներմուծող կազմակերպության անվանումը, գործունեության իրականացման վայրը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը) _______________
_________________________________________________________________________
5. Հատուկ նշումներ ______________________________________________________
Հանձնեցի ____________________________ Ստացա ___________________________
(դոնորական օրգաններ և (կամ) (դոնորական օրգաններ և (կամ)
հյուսվածքներ տրամադրող հյուսվածքներ ներմուծող
կազմակերպության լիազոր անձի կազմակերպության լիազոր անձի
կամ դրանց տեղափոխումն կամ անհատ ձեռնարկատիրոջ
իրականացնող անձի կամ ստորագրությունը, անունը,
կազմակերպության ներկայացուցչի ազգանունը)
ստորագրությունը, անունը,
ազգանունը)
Կ.Տ.
Ձև N 5
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարար
_____________________-ին
(անունը, ազգանունը)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Ներմուծող կազմակերպության անվանումը և կազմակերպական-իրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) _________________________________
2. Ներմուծող կազմակերպության գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը), հեռախոսահամարը _______________________________________
3. Ներմուծող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության իրականացման վայրը ________________________________________________________
4. Ներմուծված դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների անվանումները ____
__________________________________________________________________________
5. Արտահանող պետությունը, դոնորներ և (կամ) հյուսվածքներ տրամադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը ________________________________
6. Ներմուծման օրը, ամիսը, տարեթիվը _______________________________________
7. Ներմուծված դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների փաթեթների քանակը
__________________________________________________________________________
8. Ներմուծված դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների օգտագործման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, նպատակը, միջամտության տեսակը, տեղեկություն հիվանդի վերաբերյալ __________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
9. Այլ նշումներ __________________________________________________________
__________________________________________________________________________
10. Փոխպատվաստմանը մասնակցող մասնագետներ
___________________
(ստորագրությունը)
___________________
(ստորագրությունը)
___________________
(ստորագրությունը)
___________________
(ստորագրությունը)
Կից ներկայացվում են`
1) դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ընդունման ակտի պատճենը. 2) դիակի դոնորական օրգաններ և (կամ) հյուսվածքներ ներմուծելիս դիակային դոնորի մասին տեղեկությունների ցանկի պատճենը. 3) տեղեկանք դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների որակի վերաբերյալ:
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ ___________________
(ներմուծող
_________________________________________________________________________
կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը,
_________________________________________________________________________
ազգանունը)
______ ____________ 20 թ.
Կ.Տ.