(ուժը կորցրել է 23.07.15 թիվ 827-Ն որոշում)
i
040.0531.150507
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2007 թվականի N 531-Ն
i
ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
i
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցի դրույթները տարածվում են սննդի շղթայի փուլերում և կենդանիների համար պատրաստի կերերի արտադրության ոլորտում ներգրավված 10-ից ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա.
2) 2015 թվականի հունվարի 1-ից վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրումն ավարտելու պահանջը տարածվում է նաև սննդի շղթայի փուլերում և կենդանիների համար պատրաստի կերերի արտադրության ոլորտում ներգրավված 5 և ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա:
(2-րդ կետը փոփ. 16.04.09 թիվ 390-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 16.04.09 թիվ 390-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2007 թվականի մայիսի 3-ի
N 531-Ն որոշման
i
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Տնտեսական| Տնտեսական գործունեության տեսակը | Ներդրման |
|ը/կ|գործու- | (արտադրության ոլորտը) |ժամկետի ավարտը|
| |նեության | | |
| |տեսակի | | |
| |ծածկագիրն| | |
| |ըստ | | |
| |ՏԳՏԴ-ի | | |
|___|_________|____________________________________________|______________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|_________|____________________________________________|______________|
|1. |15.1 |Մսի և մսամթերքի արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.2 |Ձկան, ձկնամթերքի վերամշակում և պահածոյացում| |
| |_________|____________________________________________| |
| |15.88 |Մանկական սննդի և դիետիկ սննդամթերքի |մինչև 2011 թ.|
| | |արտադրություն |հունվարի 1-ը |
| |_________|____________________________________________| |
| |15.89.1 |Ապուրների, արգանակների և ձվամթերքի | |
| | |արտադրություն | |
|___|_________|____________________________________________|______________|
|2. |15.5 |Կաթնամթերքի արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.32 |Մրգահյութերի, բանջարահյութերի արտադրություն | |
| |_________|____________________________________________|մինչև 2011 թ.|
| |15.33.9 |ՈՒրիշ խմբավորումներում չներառված մրգերի և |հունվարի 1-ը |
| | |բանջարեղենի վերամշակում և պահածոյացում | |
|___|_________|____________________________________________|______________|
|3. |15.81 |Հացի և թարմ հրուշակեղենի արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.82 |Պաքսիմատների, թխվածքաբլիթների և երկարատև | |
| | |պահվող հրուշակեղենի արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.93 |Գինու արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.94 |Խնձորի և պտղահատապտղային այլ գինիների | |
| | |արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.95 |Խմորման նյութերից այլ չթորած խմիչքների | |
| | |արտադրություն |մինչև 2012 թ.|
| |_________|____________________________________________|հունվարի 1-ը |
| |15.96 |Գարեջրի արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.97 |Ածիկային գարեջրի արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.98 |Հանքային արտադրատեսակների և ոչ ալկոհոլային | |
| | |խմիչքների արտադրություն | |
|___|_________|____________________________________________|______________|
|4. |15.31 |Կարտոֆիլի վերամշակում և պահածոյացում | |
| |_________|____________________________________________| |
| |15.33.1 |Չրի արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.4 |Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի | |
| | |արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.6 |Ալրաղաց արդյունաբերության, ձավարեղենի, | |
| | |օսլայի և օսլա պարունակող մթերքի | |
| | |արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.7 |Կենդանիների համար պատրաստի կերերի | |
| | |արտադրություն | |
| |_________|____________________________________________|մինչև 2013 թ.|
| |15.83 |Շաքարի արտադրություն |հունվարի 1-ը |
| |_________|____________________________________________| |
| |15.84 |Կակաոյի, շոկոլադի և շաքար պարունակող | |
| | |հրուշակեղենի արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.85 |Մակարոնեղենի արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.86 |Սուրճի և թեյի արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.87 |Համեմունքների արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.89.2 |Խմորիչների (դրոժի) արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.89.9 |ՈՒրիշ խմբավորումներում չներառված այլ | |
| | |սննդամթերքի արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.91 |Թորած ալկոհոլային խմիչքների արտադրություն | |
| |_________|____________________________________________| |
| |15.92 |Խմորման նյութերից էթիլային սպիրտի | |
| | |արտադրություն | |
|___|_________|____________________________________________|______________|
|5. |52.2 |Մասնագիտացված խանութներում սննդամթերքի, | |
| |(բացառու-|ներառյալ խմիչքները, մանրածախ առևտուր | |
| |թյամբ | | |
| |52.26-ի) | | |
| |_________|____________________________________________| |
| |52.62.2 |Շուկաներում գյուղատնտեսական մթերքի և | |
| | |սննդամթերքի մանրածախ առևտուր | |
| |_________|____________________________________________| |
| |51.3 |Սննդամթերքի, ներառյալ խմիչքները, մեծածախ | |
| |(բացառու-|առևտուր | |
| |թյամբ | | |
| |51.35-ի) | | |
| |_________|____________________________________________|մինչև 2014 թ.|
| |55.3 |Ռեստորանների ծառայություն |հունվարի 1-ը |
| |_________|____________________________________________| |
| |55.4 |Բարերի ծառայություն | |
| |_________|____________________________________________| |
| |55.5 |Կազմակերպություններին կից ճաշարանների | |
| | |ծառայություններ և պատրաստի սննդի | |
| | |մատակարարում | |
| |_________|____________________________________________| |
| |74.82.1 |Ծառայություններ` փաթեթավորման բնագավառում | |
| | |(խմիչքների և սննդամթերքի մասով) | |
| |_________|____________________________________________| |
| |74.82.2 |Մսի և մսամթերքի կշռածրարում | |
| |_________|____________________________________________| |
| |74.82.3 |Կարագի կշռածրարում | |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 16.04.09 թիվ 390-Ն որոշում)