(ուժը կորցրել է 21.02.2019 թիվ 120-Ն որոշում)
i
040.0502.070507
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 ապրիլի 2007 թվականի N 502-Ն
i
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի ապրիլի 26-ի
N 502-Ն որոշման
ՑԱՆԿ
ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ
1. Սիրտ
2. Երիկամ
3. Փայծաղ
4. Լյարդ
5. Թոք
6. Ենթաստամոքսային գեղձ` 12-մատնյա աղիքի հետ
7. Էնդոկրին գեղձեր
8. Սիրտ-թոք համալիր
9. Լյարդ-աղիք
10. Եղջրաթաղանթ
11. Մաշկ
12. Ոսկոր
13. Էնդոկրին հյուսվածք
14. Անոթներ