Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0475.260407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2007 թվականի N 475-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-րդ հոդվածի 2-րդ կետին և «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել բաժնետիրական ընկերությունները` համաձայն հավելվածի:

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել 80 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Սիսիանշին» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի անցկացումը` Հայաստանի Հանրապետության անունից մասնակցելով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում լուծարման մասին որոշման ընդունմանը,

բ. բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչներին:

2) Լուծարման հանձնաժողովներին`

ա. բաժնետիրական ընկերությունների պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ընկերությունների դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան,

բ. բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած պետական գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերությունների լուծարումից հետո մնացած պետական գույքի տնօրինման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 19-ի

N 475-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. «Բաղրամյանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերություն

2. «Արմավիրի ռեզերվային նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերություն

3. «Շամլուղի ԲԿՏ» պետական փակ բաժնետիրական ընկերություն

4. «Սիսիանշին» փակ բաժնետիրական ընկերություն

5. «Կախակնի սերմնաբուծական» պետական փակ բաժնետիրական ընկերություն

6. «Վանաձորի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերություն

7. «Սյունիքառսպաս» փակ բաժնետիրական ընկերություն

8. «Հրազդանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

9. «Հանգրվան» փակ բաժնետիրական ընկերություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2007
N 475-Ա
Որոշում