040.0066.090298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 1998 թվականի թիվ 66
i
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՂՍԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՂՍԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի առաջին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Վաղաժամկետ դադարեցնել Կոտայքի մարզի Քաղսիի գյուղական համայնքի ղեկավար Ռազմիկ Մնացականյանի լիազորությունները:
2. Նշանակել և Կոտայքի մարզի Քաղսիի գյուղական համայնքի ընտրական տարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 9-ից: